Երևան
28 °C
Կորոնավիրուսի տարածման պատճառով դադարեցված Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի 2019-20 մրցաշրջանի առաջնությունը հնարավոր է՝ վերսկսվի 2 շաբաթից՝ մայիսի 23-ից: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ այս ամսաթիվը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տարբերակներից մեկն է: Սա վերջնական որոշում չէ, գործկոմը չի հաստատել, եւ դեռ պետք է քննարկվի:
Կախված կորոնավիրուսի պանդեմիայի ընթացքից՝ առաջնությունը կարող է վերսկսվել ավելի ուշ: Հնարավոր է նաեւ, որ մրցաշարի ձեւաչափի փոփոխություն լինի, կամ էլ այն ընդհանրապես չվերսկսվի: Որոշումը կայացվելու է ակումբների, ՀՀ պարետատան, ՈՒԵՖԱ-ի հետ քննարկումներից հետո: Հարցը նաեւ պետք է ուսումնասիրվի ֆեդերացիայի գործկոմի նիստիում, որը նախատեսված է առաջիկա 10 օրվա ընթացքում:
Հայաստանում, ինչպես գրեթե ողջ աշխարհում, կորոնավիրուսի տարածման պատճառով առաջնությունը դադարեցվել էր մարտի սկզբին: Բարձրագույն խմբի 2019-20 առաջնության շրջանակներում վերջին անգամ հանդիպումներ կայացել են մարտի 6-ին, 7-ին եւ 8-ին:
Հայկական թիմերը մարզումները վերսկսելու հնարավորություն ունեն ապրիլի 23-ից: Արդեն տեղի են ունենում ընկերական հանդիպումներ: Եթե առաջնությունը վերադառնա մայիսի 23-ից, ապա կստացվի, որ ֆուտբոլիստները 1 ամիս մարզվելու ժամանակ են ունեցել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆեդերացիան դիմել է ակումբներին մրցաշարի շարունակության վերաբերյալ կարծիք հարցնելու համար: Առաջարկել է 2 տարբերակ: Դրանցից մեկը եղել է թողնել ձեւաչափն այնպես, ինչպես կա, մյուսը՝ խաղալ եւս մեկ շրջան ու ավարտել մրցաշրջանը: ՀԺ-ի հետ զրույցում Բարձրագույն խմբի մասնակից 9 ակումբներից 5-ն ասել էին, որ փոփոխությունները նպատակահարմար չեն համարում:
Եվրոպայում դադարեցված ֆուտբոլային մրցաշարերից առաջինը վերադառնում է Գերմանիայի Բունդեսլիգան: Արդեն այս շաբաթվա վերջում՝ մայիսի 16-ից, ֆուտբոլասերները եվրոպական 5 մեծ առաջնություններից մեկի խաղերը դիտելու հնարավորություն կունենան: Եվրոպայում հանդիպումներն առանց վերսկսելու մրցաշարջանն ավարտած երկրներից են Բելգիան, Նիդերլանդները, Ֆրանսիան, 1 երկրում էլ՝ Բելառուսում, ինչպես հայտնի է, առաջնությունը չի դադարեցվել:
Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել
Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած
Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է
Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար
Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ
Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)
Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք
Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով
Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին
Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ
Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը
Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել
Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք
Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել
Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին
Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է
Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել
Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին
Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին
Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»
Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը
4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է
Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ
Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները
3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից
Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ
Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան
Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ
Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ
Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել
Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել
Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել
Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին
Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած
Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը
© 2024 Հայկական ժամանակ