Եթե Էդմոն Մարուքյանը էդքան տղա է, թող մանդատը դնի, ես էլ եմ դնելու․ Սասուն Միքայելյան

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն այսօր ԱԺ-ում ելույթ ունենալիս հայտնեց, որ մանդատը վայր կդնի այն դեպքում, երբ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը եւս որոշի դա անել: 

«Իմ ծնողները եղեռնի ծնունդ են, հայրս 12 թվականին է ծնվել, մայրս՝ 15։ Ես 15 տարեկանից հորից զրկվել եմ։ Հայրս, հորեղբայրս գնացել են բանակ, հորեղբայրս անհայտ կորել է, հայրս վիրավոր վերադարձել է, ընտանիք է ձեւավորվել։ Այդ ժամանակահատվածում մորս օրորոցային երգը եղել է եղեռնի ժամանակաշրջանում կատարվածի մասին, եւ ես գաղթել եմ, իմ պապերը գաղթել են Մուշ գավառից։ Այս տարիների ընթացքում միշտ հենց մորս խոսքերով եմ հասկացել՝ ինչ է եղեռնը, ինչ է թուրք ազգը»,- պատմեց Միքայելյանը։

Նա պատմեց, որ իրենք 7 երեխա էին, եւ երբ կռվի ժամանակ Ղարաբաղում էր, քույրերն իրեն պատմել են, որ տանը նստած՝ իրենից են խոսել. «Լուսահոգի մերս ասում էր՝ երեխեք, Աստված չանի՝ Սասունը գերի ընկնի, ճիշտ կլինի՝ զոհվի։ Այսօր, ժողովուրդ ջան, ինձ համար սուրբ է ե՛ւ Էդմոնի մայրը, ե՛ւ Ալենի մայրը, ե՛ւ այստեղ նստածներից բոլորի մայրը։ Այն, ինչ Էդմոնն այս ամբիոնից անվանել է Ալենին, առանց ամաչելու, նույն բանը Էդմոնի եղբայրը՝ Էդվարդը, գրել է իմ մասին։ Ես չեմ հակադարձի իր բառերով։ Երիտասարդ, քո մայրը իմ համար սուրբ է, բայց եթե դու քո խոսքերի համար ներողություն չխնդրես, իմ անցած ուղին բոլորն էլ գիտեն, լավ բան չի սպասվի քեզ»։

Միքայելյանն ասաց, որ մեծի խորհուրդ է տալիս. ներողություն խնդրել աղերսաբար իր ծնողից էլ, Ալենի ծնողից էլ։

Սասուն Միքայելյանն ասաց՝ ակնկալում է, որ Էդմոն Մարուքյանի եղբայրը ներողություն կխնդրի՝ իր մոր հասցեին սոցիալական ցանցի էջում հրապարակային գրառմամբ արված վիրավորական արտահատության համար: «Այդ տղան հրապարակային իմ մոր մասին բան է գրել: Լավագույն տարբերակը կլինի ներողություն խնդրելը»,- նշեց նա:

Միքայելյանը կոչ արեց ընկերներին, մարտական ընկերներին, որդիներին զերծ մնալ որեւէ քայլ անելուց, քանի որ դրանով իրեն կվիրավորեն։

«Ես իմ մոր պատվին կարող եմ կանգնել։ Իրենք ուզում են քաոս ստեղծել հանրապետությունում, խնդրում եմ՝ չգնալ դրան։ Ես 1992 թվականին հոդված եմ գրել մի հատ, որ որոշ տղաներ դուրս ելան, զենք վերցրին՝ չհասկանալով պետություն, պետականություն, անկախություն, զինանշան եռագույն։ Զենք վերցրին՝ իրենց մայրերի, քույրերի նամուսի, թասիբի եւ պատվի համար։ Ես կխնդրեի, որ Էդմոնի ընտանիքը հասկանա՝ մայրն ինչ սրբություն է։ Ձեր մայրն ինձ համար սուրբ է, բայց այդ երեխան պիտի հասկանա՝ ինչ է եղել եւ ինչ պատասխան պիտի տա։ Նորից եմ ասում՝ լավագույն տարբերակը ներողություն խնդրելն է։ Տիկին Սամսոնյան Անին էլ էն օրը գրել էր, թե Միքայելյան Սասունի կարողությունները պիտի վերանայվի։ Ժողովուրդ ջան, անցած տարի ես ինչ ունեմ, «Արմլուր»-ով ասել եմ, նկարել գցել են։ Ես այսօր սեփական մեքենա չունեմ, որ իմ մեքենայով գնամ-գամ։ Իմ ջոկատի Կարենի մեքենայով եմ գնում-գալիս։ Իմ կյանքն էլ դա է, ես սոված մարդ եմ տեսել, իմ ընկերները, շատ մարդիկ գիտեն՝ ես ինչ ձեւ եմ օգնում ժողովրդին։ Չերկարացնեմ, միտքս դա էր, որ իրենք 2 եղբայրներով հասկանան ու ներողություն խնդրեն ե՛ւ Ալենից, ե՛ւ ինձնից»,- ասաց պատգամավորը։

Անդրադառնալով օրեր առաջ տեղի ունեցած միջադեպին՝ Միքայելյանն ասաց. «Բնական է, այս դահլիճում դեպք է պատահել, ես գիտեմ՝ Մարուքյանն ինչ շոումեն է, վաղը կասի՝ չգիտեմ՝ ինձ կերան, սպանին, մորթին։ Ես առաջարկում եմ այն, ինչ այս դահլիճում պատահել է, իր մեղքով է, եթե էդքան տղա է ինքը՝ մենք երկուսով մանդատները դնում ենք։ Թող այս կուսակցություններն իրենց գործը շարունակեն։ Եթե տղա է էդքան, թող մանդատը դնի, ես էլ եմ դնելու»։  

Տպել
2328 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ