Սասուն Միքայելյանը, Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը պատրաստ են մանդատները վայր դնել, բայց մեկ պայմանով. Մակունց

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր իր ելույթի ժամանակ անդրադարձավ խորհրդարանում ուրբաթ օրը պատգամավորների միջեւ տեղի ունեցած միջադեպին:  

«Մենք արդեն դատապարտել ենք տեղի ունեցած միջադեպը, դատապարտել ենք այն, որ «Իմ քայլը» խմբակցությունը տրվել է սադրանքի, դատապարտել ենք, որ, անկախ տեղի ունեցող երեւույթներից, մենք իրավունք չունեինք մտնել այդ դաշտ, բայց միեւնույն ժամանակ մենք դատապարտում ենք մարդու արժանապատվությունը հետեւողական կերպով ոտնահարելն ու կոնֆլիկտներ հրահրելը»,- ասաց Լիլիթ Մակունցը:

Խմբակցության ղեկավարը հիշեցրեց նաեւ ԱԺ 7-րդ գումարման ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբկցության ղեկավար Էդմոն Մարուքյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպերի ժամանակագրությունը.

«Ես ուզում եմ հիշեցնել՝ ով էր այն պատգամավորը, որ 2019 թվականի հունվարի 16-ին՝ խորհրդարանի երդմնակալության արարողությունից երկու օր անց, կոնֆլիկտ հրահրեց Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հետ. Էդմոն Մարուքյանը: Ես ուզում եմ հիշեցնել եւ հարցնել՝ ո՞վ էր այն պատգամավորը, որը մոտ 2 շաբաթ առաջ այստեղ պատգամավոր Գեւորգ Պապոյանին պարբերաբար ընդհատում էր, հետո ի վերջո հնչեցրեց սպառնալիք՝ ձայնդ կտրիր, թե չէ քթիցդ արյուն է գալու. Էդմոն Մարուքյանը: Ո՞վ էր այն պատգամավորը, որը Ռուբեն Ռուբինյանի վարման կարգով ելույթի ժամանակ իջնում է աստիճաններից, գալիս Ռուբինյանի մոտ, խանգարում՝ փորձելով չթողնել նրան խոսել եւ հրահրել կոնֆլիկտ: Ո՞վ էր այն պատգամավորը, որին Մխիթար Հայրապետյանը դիմում էր՝ խնդրելով չընդհատել եւ խոսել ԱԺ պատգամավորի հետ հարգանքով, չնսեմացնել նրա արժանապատվությունը եւ խոսել Դուք-ով, ոչ թե՝ դու-ով. Էդմոն Մարուքյանը: Ո՞վ էր այն պատգամավորը, որը Սուրեն Գրիգորյանին դիմում էր՝ ով ես դու, արա՛ ոճով. Էդմոն Մարուքյանը: Ո՞վ էր այն պատգամավորը, որը սեռական բնույթի հայհոյանք հնչեցրեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հասցեին. Էդմոն Մարուքյանը»,- թվարկեց Մակունցը՝ ներողություն խնդրելով մեջբերած բառերի համար:

Մակունցը նշեց, որ Մարուքյանի եղբայրը շարունակում է սեռական բնույթի հայհոյանքների մշակույթը մեկ այլ պատգամավորի (Սասուն Միքայելյանի,-հեղ.) մոր հասցեին:

Անդրադառնալով ուրբաթ օրը տեղի ունեցած միջադեպին՝ իշխող խմբակցության ղեկավարը նշեց. «Ինչպե՞ս կարող է բռնությանը դեմ մարդը, այն բանից հետո, երբ Սասուն Միքայելյանը նրան ապտակել է, եւ որոշ պատգամավորներ պահել էին Միքայելյանին՝ հնարավորություն չտալով նրան որեւէ գործողություն անելու, Մարուքյանը, տեսնելով, որ ինքնապաշտպանվելու կարիք չունի, հարձակվում է եւ ոտքով հարվածում: Ինչպես կարող էր բռնությանը դեմ պատգամավորը վտանգ չներկայացնող եւ ինքնապաշտպանության որեւէ խնդիր չունենալու պարագայում ոտքով հարվածել»:

Մակունցը նաեւ պարզաբանեց, թե ինչու է կրկին անդրադառնում այս հարցին, երբ ուրբաթ օրը միջադեպից հետո արդեն ելույթ էր ունեցել:

««Լուսավոր Հայաստան» խմբակցությունը զոհ չէ, ինչպես իրենք փորձում են պնդել պարբերաբար հայտարարություններով: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը՝ ի դեմս նաեւ իրենց ղեկավար Էդմոն Մարուքյանի, կոնֆլիկտի կողմ է, ավելին՝ կոնֆլիկտը հրահրող կողմ է: Ինձ համար զարմանալի է, որ խմբակցության ղեկավարը կարող է կոնֆլիկտ գեներացնողի դերում հանդես գալ»,- նշեց Մակունցը՝ հավելելով, որ իրենք միշտ հաշտեցնողի դերում են հանդես եկել:

Մակունցը նշեց, որ իրավիճակը հարթելու համար եւ հետագայում նման միջադեպերի կրկնությունը կանխելու համար պետք է իրավիճակն ունենա քաղաքական հետեւանք:

«Այդ հետեւանքի մասին այսօր այստեղից հայտարարություն արեց Սասուն Միքայելյանը: Այո՛, քաղաքական հետեւանք պետք է լինի, եւ Սասուն Միքայելյանի առաջարկով նաեւ: Նա պատրաստ է մանդատը վայր դնել, եթե միաժամանակ մանդատը վայր է դնում նաեւ Էդմոն Մարուքյանը: Ավելին՝ իրենց մանդատները պատրաստ են վայր դնել նաեւ պատգամավորներ Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը՝ պայմանով, որ միաժամանակ իրենց մանդատները վայր են դնելու նաեւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Հրանտ Այվազյանը եւ Սարգիս Ալեքսանյանը: Սա է մեր դիրքորոշումը, եւ սա է արդարությունը, եւ սա է քաղաքական հետեւանքը, որը պետք է տեղի ունենա, եթե, իհարկե, այն մարդիկ, որոնք խոսում են արժեքներից, իսկապես այդ արժեքների կրողն են»,- նշեց Մակունցը՝ եզրափակելով, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պետք է շատ կարճ ժամանակում հանդես գա արձագանքով եւ ներկայացնի իր դիրքորոշումը:

Տպել
2417 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ