Չինաստանի Ուհան քաղաքում մտադիր են 10 օրում թեստավորել ամբողջ 11 միլիոն բնակչությանը

Չինաստանի Ուհան քաղաքի իշխանությունները մտադիր են 10 օրում կորոնավիրուսի անալիզներ վերցնել քաղաքի բոլոր 11 միլիոն բնակիչներից: Հիշեցնենք, հենց Ուհանից սկսվեց Չինաստանում, այնուհետ ամբողջ աշխարհում կորոնավիրուսի վարակի տարածումը:

BBC-ն հայտնում է, որ քաղաքային իշխանությունների այս մտադրությունը դեռեւս նախնական մշակման փուլում է գտնվում, քանի որ իշխանությունները շրջանային ղեկավարներից դեռեւս պահանջելու են  ներկայացնել իրենց տարածքներում բնակչության համատարած թեստավորումն ապահովող պլանների նախնական տարբերակները՝ առաջիկա  10 օրվա ընթացքում:

Ուհանի համալսարանի մասնագետները, սակայն, այդքան էլ ոգեւորությամբ չեն ընդունել նախաձեռնությունը՝ այն համարելով ավելորդ ռեսուրսների վատնում, քանի որ միլիոնավոր բնակիչներ ավելի վաղ արդեն անցել են կորոնավիրուսային թեստավորում:

Նշենք, որ հանգստյան օրերին Ուհանում հաստատվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք: Բոլոր վարակման դեպքերը կապված են մեկ օջախի հետ, բոլոր դեպքերը գրանցվել են բազմահարկ մի բնակելի շենքում, շենքի մյուս բնակիչները մեկուսացվել են: Հենց այս հանգամանքն է մեծ անհանգստություն առաջացրել Ուհանի քաղաքային իշխանությունների շրջանում, քանի որ կարանտինն այստեղ հանվել է ապրիլի 8-ին, իսկ վարակման նոր դեպքեր չէին գրանցվում ապրիլի 3-ից սկսած, արդեն մեկ ամսից ավելի: Կորոնավիրուսային վարակի էպիկենտրոնում, որտեղ մեծ դժվարությամբ հաղթահարեցին վարակն ու դրա հետեւանքները, բացվել եւ բնականոն հունով աշխատում են դպրոցները, աստիճանաբար բացվում են կոմերցիոն ձեռնարկությունները, կրկին գործի է անցել հասարակական տրանսպորտը:

Չինաստանի ամբողջ տարածում կորոնավիրուսով վարակվածների թիվը, վերջին տվյալների համաձայն, այս երկուշաբթի մոտեցել է 83 հազարին, համաճարակի ամբողջ ընթացքում վարակից զոհվել է 4633 մարդ:

Այսօր արդեն չինական պետական լրատվամիջոցները հայտնել են, թե Ուհանի քաղաքային իշխանությունների նախաձեռնությամբ 11 միլիոն բնակչություն ունեցող քաղաքում չի լինելու անգամ 1 բնակիչ, որին չկարողանան թեստավորեն 10 օրվա ընթացքում: Այսպիսով, հնարավոր կլինի խուսափել կորոնավիրուսի կրկնակի բռնկման ռիսկերից:

Միեւնույն ժամանակ, քաղաքի խիտ բնակեցված տարածքներում ապրող բնակիչների եւ տարեցների թեստավորումը պետք է համարվի առաջնահերթություն: Այս պլանը փաստաթղթում նկարագրված է որպես «տասնօրյա մարտ վարակի դեմ»:

Ուհանի բարձր որակավորում ունեցող բժիշկները Global Times-ի հետ հարցազրույցում, մեկնաբանելով «տասնօրյա մարտ վարակի դեմ» ծրագիրը, նշել են, որ այն չափազանց ծախսատար է եւ բավական դժվար իրագործելի:

Ուհանի համալսարանի ենթակայությամբ գործող Չժունհանի հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի գլխավոր բժիշկ Պեն Չժիյունն առաջարկել է բոլոր բնակիչներին թեստավորելու դժվարին ծրագրի փոխարեն անալիզներ վերցնել բուժաշխատողներից, ռիսկային խմբի բոլոր քաղաքացիներից եւ հիվանդների հետ կոնտակտ ունեցող բոլոր մարդկանցից:

Ուհանի համալսարանի բժիշկ Յան Չժանցուն էլ հայտնել է, որ իր գնահատմամբ, քաղաքի բնակչության զգալի մասը՝ մոտ 3-5  միլիոն մարդ, ավելի վաղ արդեն հանձնել է անալիզներ ե թեստավորել բնակչության մյուս մասին՝ 6-8 միլիոն մարդու տասնօրյա ժամկետում, լիովին իրատեսական ծրագիր է:

Լրատվամիջոցներն էլ գրում են, որ ցանկացած տեսանկյունից նայելիս, Ուհանի իշխանությունների մտադրությունը մեծ դժվարությւոն է ներկայացնում: Օրինակի համար կարելի է նշել, որ աշխարհում այս պահին կորոնավիրուսով հիվանդների եռյակում հայտնված  Ռուսաստանում մինչ այսօր Covid-19-ի մոտ 5,8 միլիոն թեստավորում է իրակացվել, իսկ ԱՄՆ-ում՝ մոտ 9 միլիոն:

Չինական Weibo սոցիալական կայքի օգտատերերը կասկածամտությամբ են մոտեցել  մի ամբողջ քաղաքի թեստավորման գաղափարին՝ նշելով, որ համատարած թեստավորման գաղափարն առաջ բերելուց առաջ պետք էր չվերականգնել Ուհանի հաղորդակցությունը Չինաստանի մյուս բնակավայրերի հետ:

Տպել
1993 դիտում

Պատահական չէ, որ շեֆն էլ, ով Սպարապետի անունը տալ արգելում էր ու 27֊ը կոծկում, իրեն միակ տղամարդն էր համարում. Խաչատրյան

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպով

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը