ԵՄ երկրները պատրաստվում են բացել սահմանները. ինչպիսին են լինելու ճամփորդություններն ու ամառը

Եվրամիության անդամ երկրները պետք է աստիճանաբար անցնեն սահմանափակումների թուլացմանը եւ ներքին սահմանների բացմանը՝ ամառային արձակուրդներին ընդառաջ: Այս մասին ասված է Եվրահանձնաժողովի՝ Բրյուսելում այսօր տարածած հայտարարության մեջ: Այսպես, Եվրահանձնաժողովն առաջարկում է սկզբում բացել Եվրոպական միության տարածքում գտնվող այն երկրների սահմանները, որոնք ունեն միանման համաճարակաբանական պատկեր եւ որտեղ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը վերահսկելի է: Ինչ վերաբերում է արտաքին սահմաններին, դրանք բացելու մասին առայժմ խոսք անգամ գնալ չի կարող:

Ներկա պահին, Եվրահանձնաժողովի որոշմամբ ԵՄ անդամ երկրների ինչպես ներքին, այնպես էլ արտաքին սահմանները  պետք է փակ մնան մինչեւ հունիսի 15-ը առնվազն:

Սահմանների բացում.

«Քանի որ ԵՄ անդամ պետություններին հաջողվում է նվազեցնել վիրուսի տարածումը, ազատ տեղաշարժման ընդհանուր սահմանափակումները պետք է փոխարինվեն ավելի նպատակային միջոցներով», - ասվում է ԵՀ հայտարարության մեջ: Եթե սահմանափակումներ մտցնելու ընդհանուր պայմանն այդքան էլ արդյունավետ չի աշխատում առողջապահական տեսանկյունից, ԵՀ-ն առաջարկում է փուլային մոտեցում, որն առաջին հերթին ենթադրում է շրջանների կամ պետությունների միջեւ սահմանների բացում՝ համաճարակաբանական տեսանկյունից իրար նման շրջաններում կամ երկրներում»,-ասվում է հայտարարության մեջ:

Փաստաթղթում նշվում է, որ պետությունները պետք է գործեն՝ հիմնվելով 3 չափանիշների վրա.

Առաջինը համաճարակաբանական պատկերն է, մասնավորապես՝ կենտրոնացումն այն ոլորտների վրա, որտեղ իրավիճակը բարելավվում է ՝ հիմնվելով հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի [ECDC] ուղեցույցի վրա եւ օգտագործելով ECDC- ի կողմից մշակված տարածաշրջանային քարտեզը:

Երկրորդը ուղեւորություն կատարելու ընթացքում համապատասխան միջոցներ կիրառելու տարբերակն է, ներառյալ սահմանային անցումներում այն իրավիճակները, երբ ֆիզիկական հեռավորությունը դժվար է ապահովել:

Ի վերջո, երրորդ չափանիշը`տնտեսական եւ սոցիալական, երբ ի սկզբանե որոշվում է աշխատանքային գործունեության շրջանակներում տեղաշարժի գերակայությունը եւ ներառում է անձնական չափորոշիչներ:

Բժշկական ծառայությունների ապահովում.

Ինչպես ասուլիսում այսօր հայտնել է Եվրամիության՝ առողջապահական հարցերով հանձնակատար Ստելլա Կիրիակիդիսը, ԵՄ երկրները, որոնք ցանկանում են հյուրընկալել եվրոպական զբոսաշրջիկներին այս ամռանը, պետք է երաշխավորեն բոլոր անհրաժեշտ բժշկական ծառայությունները կորոնավիրուսի հայտնաբերման եւ բուժման համար բոլոր տարիքային խմբերին, ներառյալ՝ զբոսաշրջիկների: «Մենք պետք է վերսկսենք զբոսաշրջությունը եւ տրանսպորտային գործունեությունը, բայց ԵՄ քաղաքացիների առողջությունը պետք է մնա առաջնային: Ուստի զբոսաշրջության վերականգնումը պետք է լինի զգույշ եւ աստիճանական: Զբոսաշրջությունը վերսկսող երկրները պետք է երաշխավորեն բժշկական ծառայությունների պատշաճ տրամադրումը: Զբոսաշրջիկները  պետք է վստահ լինեն, որ ԵՄ տարածքում ճամփորդելիս, բոլոր ծառայությունները հասանելի եւ անվճար են լինելու՝ ներառյալ ստացիոնար բուժումը հիվանդանոցներում, ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:

Ըստ Եվրահանձնակատարի, այս համատեքստում, ԵՄ-ի անդամ երկրների համակարգված աշխատանքն ու հաղորդակցությունը դառնում է առավել արդիական եւ կարեւոր:

Անվտանգ տրանսպորտ.

Եվրահանձնաժողովը հանձնարարականներ է տալիս Եվրամիության անդամ երկրների երկրների տրանսպորտային գործունեության վերսկսման վերաբերյալ: Այսպես. որեւէ վայր մեկնելու ժամանակ շփումը նվազագույնի հասցնելու համար ուղեւորներին կառաջարկվի տոմսեր գնել եւ մուտքագրվել միայն առցանց: Ֆիզիկական հեռավորությունը պետք է ապահովվի անվտանգության ստուգումների ժամանակ, ինչպես նաեւ ուղեբեռի տեղափոխման պահերին:

Ֆիզիկական հեռավորությունը հեշտացնելու համար հնարավոր է ավելի քիչ ուղեւորներ տեղավորվեն օդանավում՝ բաց թողնելով մի քանի նստատեղեր: «Այն բոլոր դեպքերում, երբ ֆիզիկական հեռավորությունը դժվար է պահպանել, պետք է ձեռնարկվեն լրացուցիչ միջոցներ, օրինակ ՝  դիմակներ կրել եւ դրանք անվճար տրամադրել անհրաժեշտ վայրերում: Տրանսպորտային միջոցների անձնակազմերին պետք է տրամադրվեն համապատասխան պաշտպանիչ սարքավորումներ: Դռները պետք է ավտոմատ կամ հեռակա կերպով բացվեն վարորդի կողմից յուրաքանչյուր կանգառում, այնպես որ հարկավոր չլինի դիպչել որեւէ կոճակի կամ դռան բռնակների», - բացատրում է ԵՀ-ն:

Բացի այդ, ախտահանող միջոցներ պետք է հասանելի լինեն բոլոր տրանսպորտային միջոցներում, որոնք պետք է օրական մի քանի անգամ ախտահանվեն:

Կապը նվազագույնի հասցնելու համար սնունդ, ըմպելիքներ եւ  այլ ապրանքներ  այլեւս չեն կարող վաճառվել օդանավում: Եվ վերջում,  տրանսպորտային օպերատորներին խորհուրդ է տրվում մշակել ռազմավարություններ այն դեպքում, երբ ուղեւորներից մեկը ճանապարհորդության ընթացքում դրսեւորում է կորոնավիրուսի ախտանիշ:

Ամառ լինելու է, բայց ոչ սովորականի նման.

Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ առաջարկությունները միտված են մարդկանց հնարավորություն տալու՝ ստանալ անհրաժեշտ հանգիստ, արձակուրդ եւ մաքուր օդ: Եթե առողջապահական իրավիճակը թույլ է տալիս, բոլոր անհրաժեշտ միջոցներով մարդիկ պետք է կարողանան հանդիպել ընկերներին եւ  ընտանիքի անդամներին իրենց երկրում կամ ԵՄ այլ երկրում: ԵՀ-ն նաեւ հստակեցրել է, որ ակտիվ հանգստի եւ մարդաշատ միջավայրերի, այդ թվում՝ լողափերի սիրահարների համար այս ամառ շատ դժվար է լինելու:

Տպել
2708 դիտում

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը

Շարժման առաջնորդները կարող է հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավոր դարձել. Բաբկեն Թունյան

Պատկերացում կա՞, թե ինչ հարված է հասցվում Հայ եկեղեցուն. Բաբաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)