Խաղադաշտում ամեն ինչ էլ հնարավոր է. Մելենդեսը՝ ՀՀ ֆուտբոլի հավաքականի՝ աշխարհի առաջնությանը մասնակցելու մասին

Անկախ բարդությունից՝ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը պետք է պայքարի 2022թ. կայանալիք աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին մասնակցելու համար: Նման միտք է արտահայտել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի իսպանացի տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը: Նա հարցազրույց է տվել իսպանական sport.es պարբերականին, եւ նրան հարց են տվել՝ արդյոք հավանական է, որ Հայաստանի ընտրանու՝ աշխարհի առաջնությանը մասնակցելու երազանքն իրականանա:

«Պետք է պայքարել, թեեւ գիտակցում ենք, որ բարդ է լինելու: Անհրաժեշտ է խաղալ, իսկ ֆուտբոլային խաղադաշտում ամեն ինչ էլ հնարավոր է»,- ասել է նա:

Մելենդեսը կիսվել է նաեւ ֆուտբոլի նկատմամբ հայերի վերաբերմունքի վերաբերյալ իր տպավորություններով: Առանձնացրել է հայերի բնավորության այն գծերը, որոնք իրեն ամենից շատ են տպավորել: Նշել է, որ այստեղ մարդիկ շատ են սիրում ֆուտբոլ:

«Ինձ անկասկած տպավորել է նրանց մրցունակ բնավորությունը, եւ մեծ հույսերը, որ ունեն: Հայաստանում մարդիկ ապրում են՝ ֆուտբոլի մասին մտածելով»,- ասել է նա:

Մասնագետը խոսել է նաեւ Հայաստանի հավաքականի ղեկին իսպանացի հայտնի մարզիչ Խոակին Կապառոսի նշանակման մասին: Ասել է, որ հենց այդպիսի մասնագետ էին փնտրում թիմի համար: Ընդգծել է, որ Կապառոսն իսկական հաղթող է:

«Իրականությունն այն է, որ հենց այդ տիպի մարդու էինք փնտրում: Ես ու Խոակինն իրար վաղուց ենք ճանաչում, եւ շատ լավ գիտեմ՝ ինչպիսին է: Նա ի ծնե հաղթող է, եւ սա հենց այն է, ինչ փնտրում էինք հայ խաղացողների համար: Հայ ֆուտբոլիստները եւ երկրպագուները ոգեւորված են նրա գալով»,- ասել է Մելենդեսը:

ՀՖՖ տեխնիկական տնօրենն այս օրերին հայրենիքում է՝ Իսպանիայում, որը կորոնավիրուսից ամենից շատը տուժած երկրներից է: Նա Հայասատնից մեկնել է մարտի սկզբին Չեմպիոնների լիգայի հանդիպումներից մեկին որպես տեսուչ ներկա լինելու համար եւ այդպես էլ մնացել է այնտեղ: Այս հացրազրույցում նա նաեւ ասել է, որ վատառողջ է եղել ու կասկածում է, որ կորոնավիրուս է ունեցել: Հիմա ցանկանում է ստուգվել, որպեսզի իրեն հանգիստ զգա: Նաեւ նշել է, որ անհամբերությամբ սպասում է Հայաստան վերադառնալուն:

Տպել
1769 դիտում

Աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը. ինչ է հայտնի ողբերգական կերպով զոհված Իրանի նախագահի մասին

Զորակցում եմ Իրանի կառավարությանը և ժողովրդին՝ այս ծանրագույն պահին մաղթելով ուժ և տոկոնություն. վարչապետ

Իրանում սկսվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մարմինների նույնականացման գործընթացը

Իրանի նախագահը, ԱԳ նախարարը և ուղղաթիռի բոլոր մյուս ուղևորները զոհվել են

Պատահական չէ, որ շեֆն էլ, ով Սպարապետի անունը տալ արգելում էր ու 27֊ը կոծկում, իրեն միակ տղամարդն էր համարում. Խաչատրյան

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպով

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)