Փաշինյանն անդրադարձավ Միքայել Մինասյանի հայտարարությանը եւ Հրաչյա Հակոբյանին ուղղված մեղադրանքներին

Ընթացող ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց նաև Միքայել Մինասյանի հայտարարությանը եւ Հրաչյա Հակոբյանին ուղղված մեղադրանքների մասով ստացված հարցերին:

Միքայել Մինասյանը հայտարարեց, որ Արթուր Վանեցյանի միջոցով իրեն առաջարկել եք խորհրդանշական գումար փոխանցել հիմնադրամներից մեկին եւ հրաժարվել Հայաստան վերադառնալու մտքից քրեական գործ չհարուցելու դիմաց: Իրականությանը համապատասխանո՞ւմ է այս պնդումը: Այսօր առցանց ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց այս հարցին՝ նշելով, որ այս հայտարարությամբ պետք է զբաղվեն եւ զբաղվում են իրավապահ մարմինները:

«Կա նաեւ այսպիսի մի հանգամանք. ես ասել եմ, որ իմ հրապարակային եւ ոչ հրապարակային հայտարարությունները իրարից չեն տարբերվում: Առավելեւս կոռուպցիայի դեմ պայքարում չեն կարող իմ հրապարակային հայտարարությունները տարբերվել իմ ոչ հրապարակային-աշխատանքային հայտարարություններից: Բայց սա հարց է, որի պատասխանը պիտի տան իրավապահ մարմինները»,-ասաց վարչապետը:

Քննարկվում է նաեւ Աննա Հակոբյանի եղբոր՝ Հրաչյա Հակոբյանի կողմից Հայաստանից ծխախոտ արտահանելու լուրը: Մեկնաբանելով այն՝ Փաշինյանն ընդգծեց, որ այս առումով Հրաչյա Հակոբյանն է դատական հայց ներկայացրել. «Ուրախ եմ, որ տեղի կունենա հրապարակային դատական պրոցես, եւ այդ հարցին ոչ թե ես պատասխանելու կարիք եւ անհրաժեշտություն կունենամ, այլ դուք բոլորդ հնարավորություն կունենաք տեսնելու՝ ինչն է ճիշտ, ինչն է սխալ: Այստեղ կա մի նրբություն, որ կուզեմ նշել: Այդ ծխախոտի արտահանման պարագայում (սա արդեն անձնական հարթությունից դուրս), Հայաստանի մաքսային մարմինները ոչ մի իրավախախտում թույլ չեն տվել, ոչ մի չարաշահում, ոչ մի արտոնյալ վիճակ ոչ մեկի համար չեն ստեղծել: Այդ արտահանողներն իրենք են, որ դա պիտի արտահանեին երրորդ երկիր, եւ դա փորձել են ապօրինի կերպով վաճառքի հանել մի երկրում, որը չէին կարող անել: Եվ այդ երկրի իրավապահ մարմինները պետք է զբաղվեն եւ բոլոր մեղավորներին պատժեն»,- ասաց Փաշինյանը:

Տպել
2328 դիտում

Ոսկեպարի շրջանում ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացման մասին լուրը կեղծ է

Փաշինյանն ու Բլինքենը քննարկել են Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացն ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է