Առերևույթ յուրացում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում. հարուցվել է քրեական գործ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի պաշտոնատար անձանց կողմից առերևույթ յուրացման եղանակով 2019թ. ընթացքում խոշոր չափերի՝ շուրջ 620.000 ՀՀ դրամի 1870 լիտր բենզինի հափշտակման վերաբերյալ հարուցվել է քրեական գործ:

Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացված փաստաթղթերի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում պետության կարիքների համար 2019թ. ընթացքում տրանսպորային վառելիքի ձեռքբերման գործընթացը: Ուսումնասիրության ամբողջականության ապահովման համար համապատասխան փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից:

Փաստաթղթերի ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը «Պետության կարիքների համար ապրանքի մատակարարման» պայմանագրով միևնույն ընկերությունից 2019թ. ապրիլին և հոկտեմբերին նույն տարվա համար ստացել է 6620լ և 9930լ  ռեգուլյար բենզինի կտրոններ:

Բնականոն աշխատանքն ու ավտոմեքենաների շահագործումն ապահովելու նպատակով տեսչական մարմնի ղեկավարի կողմից այդ կտրոնները սահմանված չափաբաժիններով հատկացրել են տեսչական մարմնի համապատասխան աշխատակիցներին։

Տեսչական մարմնում առկա հումք և նյութերի հաշվառում իրականացնելու նպատակով Մարմնի ղեկավարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի կողմից 2019թ. նոյեմբերի 28-ին արձանագրվել է 1870 լիտր բենզինի կտրոնների պակասորդ։ Դրա մասին տեղեկացվելուց հետո՝ 2020թ. փետրվարի 17-ին նույն տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալի՝ 2019թ. օգոստոս-սեպտեմբեր ժամանակահատվածում տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնակատարի կողմից ներկայացվել է նույն չափով բենզինի կտրոններ՝ «ուժի մեջ է առ 31.12.2020թ» նշագրմամբ։

Մինչդեռ, պարզվել է, որ տեսչական մարմնի 2019թ. կարիքների համար ստացված բենզինի կտրոնների վրա ընդհանրապես չի եղել 2020թ. ուժի մեջ լինելու նշագրում, ինչը ողջամիտ կասկած է առաջացրել, որ 2020թ փետրվարի 17-ին ներկայացված կտրոնները նույնական չեն պակասող կտրոնների հետ:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ ձեռք են բերվել փաստական տվյալներ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի պաշտոնատար անձանց կողմից առերևույթ յուրացման եղանակով 2019թ. ընթացքում խոշոր չափերի՝ շուրջ 620.000 ՀՀ դրամի 1870 լիտր բենզինի հափշտակման վերաբերյալ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:

Տպել
2376 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ