Շոու բիզնեսի ու ռեստորանների ներկայացուցիչները կառավարության շենքի մոտ բողոքում են. Սարգիս Գրիգորյանը բերման ենթարկվեց

Ռեստորանային համալիրների, հանդիսությունների սրահների սեփականատերերն ու աշխատակիցները բողոքի ակցիա են անում կառավարության շենքի դիմաց։ Բողոքողների թվում են նաեւ երգիչներ, երաժիշտներ, հանդիսավարներ ու հանդիսություններ նկարահանողներ։

Նրանք խնդրանքով դիմում են ՀՀ պարետ Տիգրան Ավինյանին՝ իրենց եւս թույլ տալ գործունեություն ծավալել՝ պահպանելով անվտանգության կանոնները։ Ոստիկանները բարձր ձայնով հանրությանն ու լրագրողներին կոչ են անում պահպանել սոցիալական հեռավորություն, որն այնքան էլ չի հաջողվում այս պահին:

Երգիչ-դերասան Սարգիս Գրիգորյանը, որը նույնպես կառավարության շենքի դիմաց է, նշեց, որ մարդիկ ահռելի պարտքերի տակ են ընկել ու չեն կարողանում ապրել: «Ես 3 ամսվա համար ստացել եմ 68 հազար դրամ, երեք աղջիկ ունեմ, հիմա դուք ինձ ասեք՝ ի՞նչ անեմ»: Սարգիս Գրիգորյանը ռեստորան ունի եւ նշեց, որ իր աշխատակիցներն են հիմնականում բողոքել, եւ ինքն էլ պարտավորվել է նրանց կողքին լինել, որովհետեւ տարբերակներ չեն տեսնում եւ չգիտեն, թե այս իրավիճակն ինչքան կարող է շարունակվել: Հարսանիքների եւ մնացած միջոցառումների համար ամիսներ առաջ պատվերներ են ունեցել, սակայն բոլորը հետ են վերցնում, քանի որ ասվել է, որ այդ ոլորտը դեռ չի աշխատելու:

«Կորոնավիրուսից զատ գոյություն ունեն այլ հիվանդություններ՝ նեւրոզ, սթերասային տարբեր հիվանդություններ, որոնք առաջացել են այս իրավիճակի պատճառով: Մարդը պիտի ապրի, գոյատեւի, բայց ինչպե՞ս: Մենք ուզում ենք նրանց առաջարկը լսել»,- ասաց դերասանը՝ նաեւ հավելելով, որ պատկան մարմինների ֆեյսբուքյան էջերում բազմաթիվ առաջարկներ են արել, սակայն դրանց ականջալուր չեն եղել:

Հ.Գ. Քիչ առաջ ոստիկանությունը բերման ենթարկեց մի քանի քաղաքացու, այդ թվում՝ նաեւ դերասան Սարգիս Գրիգորյանին ու Արմեն Միրզոյանին: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ իրավապահները մի քանի անգամ զգուշացրին սոցիալական հեռավորություն պահպանելու անհրաժեշտության մասին:

Ակցիայի մյուս մասնակիցները պահանջում են ազատ արձակել նրանց: Կառավարության մոտ են նաև ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աննա Կոստանյանը, Անի Սամսոնյանը, Գևորգ Գորգիսյանը:

Տպել
9616 դիտում

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շների համար նոր զբոսայգի է կառուցվում (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանը Կանադայի և Քաթարի խորհրդարանների ներկայացուցիչների հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրության հարցեր

Արարատ Միրզոյանը Նիդերլանդների պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերին

Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կենտրոնում կլինեն փակ փողոցներ

1 զոհ, 1 վիրավոր․ ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին

Վարչապետը հանդիպել է դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին

Հաջիևն ու Սալիվանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Միրզոյանը Անալենա Բերբոքին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

ԵՄ-ն ողջունել է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացի շրջանակներում ձեռք բերված առաջընթացը

Ինչ է հայտնաբերվել տեսակցության գնացած քաղաքացու տաբատի մեջ

Շուշիի հայության վերադարձի իրավունքը ամրագրված է 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Երևանյան պատվիրակությունն այցելել է Հայաստանի էսպլանադ՝ ծաղիկներ խոնարհել Կոմիտաս վարդապետի հուշարձանին

«Ամենաշատը 7-10 օր՝ վարչապետին հեռացնելու համար». Գալստանյանի «հավեսը» եկե՞լ է

Կինը տնից գողացել է 1 մլն 200 հազար դրամ, 3200 դոլար, 20 հազար ռուբլի, ոսկյա զարդեր․ գումարը ծախսել է խաղադրույքների վրա

Ալեն Սիմոնյանը կարգադրություններ է ստորագրել

Երբ եղանակը կտաքանա, մինչև երբ անձրևները կշարունակվեն. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Որոշ ոլորտներում երկու երկրներն ունեն չիրացված մեծ ներուժ․ ԱԺ է այցելել Քիշնևի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը

Վահե Հովհաննիսյանն ու Սլովենիայի ֆինանսների նախարարը քննարկել են հնարավոր համագործակցության զարգացման հեռանկարները

Վրաստանում քաղաքական իրավիճակը փոխելու միակ ճանապարհը ընտրություններն են․ Զուրաբիշվիլի

Վահան Կոստանյանը Իռենա Վոյաչկովա-Սոլորանոյին է ներկայացրել միգրացիայի ոլորտում ՀՀ-ում ընթացող բարեփոխումները

Փորձել են թալանել Գուավայի «բունկերը»․ հնչել է կրակոց, գողերը և անվտանգության աշխատակիցները փախել են տարբեր ուղղությամբ

Արարատ Միրզոյանը Ավստրիայի ԱԳ նախարարին է ներկայացրել Ալմաթիում կայացած բանակցությունների մանրամասները

Վազգեն Գալստանյանը ամփոփում է օրը

Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանցիսկոս Պապին

Սլովակիայի վարչապետը կրկին վիրահատվել է․ ինչ վիճակում է Ռոբերտ Ֆիցոն

Բելառուսը Լեռնային Ղարաբաղում նոր գյուղատնտեսական քաղաք կկառուցի

Բեռնատարը չի կարողացել շարունակել ընթացքը և հետադարձի ժամանակ բախվել է մեկ այլ մեքենայի, փակել ճանապարհը

Ամիօ բանկը ԿՍՊ ծրագրի շրջանակներում ստորագրել է հուշագիր ԿԳՄՍՆ-ի հետ

Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է հայկական կողմի հստակ առաջարկներին․ դեսպան

Ադրբեջանը նախիջևանացնում է ԼՂ-ն, որովհետև այդպես էլ չարժանացավ պատժի և պատասխանատվության․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Դատախազի միջնորդագրով Ղուկասավան և Նիզամի բնակավայրերի վարչական ղեկավարներն ազատվել են աշխատանքից

Գտնվել է Փամբակ գետն ընկած ռեստորանի աշխատակցուհու դին

Ես էլ եմ տեսել և ուրախ եմ, որ այդ սքրին-շոթերը տարածվել են, դրանք ցույց են տալիս, թե որքան ժողովրդավար ենք․ Խանդանյան

Մետաքսե ազդագիր, Իսահակյանի սրճեփը, Ֆրունզի կամոդը․ ինչ է առաջարկում Գյումրին Թանգարանների միջազգային օր-գիշերում

Կրակել են, գրասենյակի պատի ժամացույցով հարվածել ընկերներին․ քրվարույթի նախաքննությունը 3 անձի վերաբերյալ, ավարտվել է

Ալեն Սիմոնյանն այցելել է Ժնևի համալսարան, հանդիպել ուսանողների հետ

Սուրեն Պապիկյանը հետևել է ՀՀ զինված ուժերում մեկնարկած զորավարժությունների գործնական փուլի ընթացքին (լուսանկարներ)

Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը Անիի պատմական կամրջի վերականգնման վերաբերյալ մտքեր են փոխանակել

Կոնվերս բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները

Ոստիկանական բռնաճնշումներն անընդունելի են, ցուցարարների հետ վարվեք այնպես, ինչպես Քոչարյանի ժամանակ. Ղազարյան