Առաջիկա հանգստյան օրերին Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնությունը վերադառնում է: 2019-20 մրցաշրջանի վերսկսումից հետո առաջին խաղային օրվա հանդիպումները, ինչպես Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան է հայտարարել, անցկացվելու են առանց հանդիսականների: Այս որոշումը պայմանավորված է կորոնավիրուսի պանդեմիայով:

Թե քանի մարդու վրա է այս կարգն անդրադառնալու, կարելի է հասկանալ խաղերի արձանագրություններից, որոնք ՀՖՖ-ն ներկայացնում է: Մի փոքր բարդ է հաճախելիությունը վերլուծել՝ տեսակավորելով ըստ թիմերի կամ ըստ մարզադաշտերի, քանի որ Հայաստանում քիչ ակումբներ իրենց սեփական մարզադաշտն ունեն: Օրինակ, կարող է այնպես ստացվել, որ թիմը նույն մարզադաշտում մի խաղում համարվի տանտեր, մյուսում՝ հյուր: Կամ էլ թիմը կարող է իրեն պատկանող մազադաշտում լինել հյուր, ինչպես «Ալաշկերտի» դեպքում, որն 9-րդ տուրի «Նոայի» դեմ խաղում հյուրընկավողի դերում է եղել:

Ամեն դեպքում ՀՖՖ արձանագրությունները հաճախելիության վերաբերյալ որոշակի պատկերացում տալիս են: Եվ ըստ պաշտոնական տվյալների՝ այդ թվերն այնքան էլ մեծ չեն: Ընթացիկ մրցաշրջանում կայացած 17 տուրերի տարբեր խաղերի ընթացքում եղել է 20-ից մինչեւ 1000 հանդիսական: Արձանագրություններում նշված են նման թվեր՝ 20, 50, 100, 120, 200, 300, 400, 500, 600, 700, 820 եւ այլն:

20 հանդիսական արձանագրվել է 1, 50 հանդիսական՝ 2 դեպքում: 3-ն էլ «Երեւանի» մասնակցությամբ խաղեր են եղել: Սա առաջնության ակնհայտ հետնապահն էր, որը պարտվում էր բոլոր հանդիպումներում, իսկ մրցաշրջանի գարնանային հատվածից առաջ էլ դուրս եկավ մրցաշարից: Նշված 3 խաղերը տեղի են ունեցել մարզում՝ Վանաձորի մարզադաշտում, եւ տանտեր է համարվել «Երեւանը», իսկ մրցակիցները երեւանյան այլ թիմեր են եղել:

1000 հանդիսական է գնացել 2 խաղի՝ 8-րդ տուրի «Շիրակ» - «Արարատ-Արմենիա» (1:0) եւ 10-րդ տուրի «Լոռի» - «Փյունիկ» (2:2): 2 դիմակայություններն էլ տեղի են ունեցել ոչ թե Երեւանում, այլ մարզերում՝ մեկը Գյումրիի քաղաքային մարզադաշտում, մյուսը՝ Վանաձորի մարզադաշտում:

Եթե առանձնացնենք առաջնության այն մասնակիցներից մի քանիսին, որոնք տնային խաղերի համար մշտական տեղ ունեն, ապա միջինում ամենաշատ հաճախելիությունը որպես տանտեր ընթացիկ մրցաշրջանում ունեցել «Շիրակը»: Գյումրիի քաղաքային մարզադաշտում այս թիմը որպես տանտեր միջինում ունեցել է 633 հանդիսական, ամենաքիչը՝ 300, ամենաշատը՝ 1000:

Երկրի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան», որը որպես տանտեր հանդես է գալիս Երեւանի ֆուտբոլի ակադեմիայում, միջինում ունեցել է 417 հանդիասական: Ամենափոքր թիվը 100-ն է, ամենամեծը՝ 900-ը:

Հայաստանում գործող ամենամեծ տարողությունն ունեցող մարզադաշտում՝ «Հանրապետականում», որը վերանորոգման մեջ է լինելու մինչեւ հունիս-հուլիս եւ ընթացիկ մրցաշրջանում այլեւս առաջնության խաղեր չի ընդունելու, 2019-20թթ. կայացել է Բարձրգույն խմբի 10 խաղ: Այն որպես տնային մարզադաշտ օգտագործել են «Արարատն» ու «Փյունիկը»: Միջինում հաճախել է 416 երկրպագու: Եղել է դեպք, որ 14 հազարից ավելի տեղ ունեցող այս մարզադաշտն ունեցել է 110 հանդիսական: Դա ամենափոքր թիվն է: Ամենաշատն այստեղ խաղի ներկա է գտնվել 700 հոգի:

Թվերն իհարկե մեծ չեն ու չեն վկայում Հայաստանի առաջնության վերաբերյալ մեծ հետաքրքրության մասին՝ առավելեւս հաշվի առնելով, որ Հայաստանում խաղերի մուտքը, ըստ էության ազատ է, որոշ ակումբներ տոմսեր սկսել են վաճառել միայն ընթացիկ մրցաշրջանում այն էլ սիմվոլիկ գումարով (օրինակ, «Ուրարտուի» խաղերինը 200, 300, 500 դրամ): Ամեն դեպքում կորոնավիրուսի պատճառով մարտ ամսից սկսած ողջ աշխարհում ֆուտբոլային դադարը, մոտ 2 ամիս ժամանցի այս ձեւից զրկված լինելու փաստը եւ երկրպագուների կարոտը դեպի ֆուտբոլը հաշվի առնելով՝ հնարավոր է՝ վերսկսումից հետո առաջին տուրում խաղերի գնալու ցանկացողներ շատ լինեին: Նրանք այս շաբաթ պետք է սպասեն, իսկ հետագա տուրերի վերաբերյալ ՀՖՖ-ն լրացուցիչ որոշումներ է կայացնելու:

Վերսկսելուց հետո առաջնության առաջին խաղը նախատեսված է Գյումրիում: Մայիսի 23-ին «Շիրակը» հյուրընկալելու է «Լոռիին»: Խաղը պետք է սկսվի 16:30-ին: Նույն օրը 18:15-ին մեկնարկելու է «Փյունիկ»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը:

Տպել
2436 դիտում

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ