Վարչապետը կարևորել է արտակարգ իրավիճակների ոլորտում կարողությունների շարունակական զարգացումը

ՀՀ վարչապետի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում այսօր շարունակվել են ՀՀ պետական կառավարման մարմինների 2019 թվականի գործունեության հաշվետվությունների լսումները:

Հաշվետու զեկույցով հանդես է եկել Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը ներկայացրել է հաշվետու տարում ՀՀ կառավարության գործունեության 2019-2023 թթ. միջոցառումների ծրագրի շրջանակում կատարված աշխատանքները: Մասնավորապես, ՀՀ կառավարության և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության միջև դրամաշնորհային համաձայնագրի շրջանակում  ԱԻՆ Փրկարար ծառայության Սյունիքի, Լոռու, Շիրակի մարզային ստորաբաժանումները (18 հրշեջ-փրկարարական ջոկատ) համալրվել են հակահրդեհային գույքով: Այս համալրումն ուղղված է արագ արձագանքման կարողությունների զարգացմանը, հրդեհաշիջման աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը:

Իրականացվել է հանրապետությունում վտանգավոր սողանքային տեղամասերի պարբերական դիտարկում, առկա 133 ակտիվ սողանքից առավել վտանգավոր են 14-ը, ներկայում ընթացքի մեջ են վերջիններիս գործիքային հետազոտությունները: 15 տեղամասում կատարվել են հարկադիր քարաթափման  միջոցառումներ: 

Ֆելիքս Ցոլակյանի զեկուցմամբ՝ 2019թ. ԱԻՆ-ը հանդես է եկել արտակարգ իրավիճակների ոլորտում առկա խնդիրների լուծմանը միտված օրենսդրական նախաձեռնություններով: ՀՀ կառավարության 2020թ. հունվարի 23-ի որոշմամբ հաստատվել է Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի սեյսմիկ խոցելիության գնահատման պիլոտային ծրագրի նախագիծը, որի նպատակն է՝ գնահատել շենքերի խոցելիությունը և յուրաքանչյուր տիպի շենքի մասով առաջարկություններ ձևավորել: Մշակման փուլում է վերելակային տնտեսության տեխնիկական անվտանգության ապահովման և պետական կարգավորման մասին հայեցակարգը: Ներկայացվել է ԱԻՆ զարգացման ռազմավարությունը, հավանություն է  տրվել «Նյութական պահուստի մասին» և հարակից օրենքների նախագծերին: Մշակվել են նաև օրենսդրական նախաձեռնություններ՝ աղետների ռիսկի կառավարման ազգային ռազմավարության, տեխնիկական անվտանգության ապահովման, վտանգավոր արտադրական օբյեկտների վերաբերյալ:

2019 թ. ԱԻՆ կողմից իրականացվել է համայնքների դասակարգում՝ վտանգների, խոցելիության և կարողությունների վերաբերյալ հաշվետվությունների հիման վրա, կատարվել է նաև համայնքներում աղետների ռիսկի նվազեցման միջոցառումների դասակարգում:  ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ակադեմիայում անցկացվել են արտակարգ իրավիճակներում բնակչության վարքականոնների վերաբերյալ դասընթացներ՝ Երևանի և մարզերի կրթական հաստատություններից շուրջ 1038 ունկնդրի համար, վերապատրաստվել են Տավուշի մարզի 11 սահմանամերձ համայնքների քաղաքացիական պաշտպանության փրկարարական ջոկատները:

Նախարար Ցոլակյանն անդրադարձել է նաև 2019 թ. ԱԻՆ կողմից իրականացված բարեփոխումներին: Մասնավորապես, փրկարար ծառայողների  աշխատավարձը բարձրացել է միջինը 30 տոկոսով։ 2020 թ. հունվարի 1-ից, ՀՀ-ում նվազագույն աշխատավարձի շեմի բարձրացմամբ պայմանավորված, «Հիդրոօդերևութաբանության  և  մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի համակարգի նվազագույն  աշխատավարձ  ստացող 127 աշխատակցի  աշխատավարձը  բարձրացել է  20 տոկոսով: Բարձրացվել է ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձը:

 Բարելավվել են ՓԾ աշխատակիցների աշխատանքային պայմանները, ինչի արդյունքում ավելացել է կառույցում աշխատելու գրավչությունը: ՓԾ անձնակազմն ապահովվել է համազգեստով՝ ավելի որակյալ և ավելի մատչելի պայմաններով ձեռք բերված: 32 հրշեջ-փրկարարական ջոկատների տեղակայման շենքերում իրականացվել են կապիտալ վերանորոգման աշխատանքներ: Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի տարածքում ռուսական կողմի հետ համատեղ իրականացվում են փրկարարների պատրաստման վարժահրապարակի կառուցման աշխատանքներ:  Իրականացվել են քաղաքացիական պաշտպանության կառույցների գույքագրման և դրանց ֆոնդի ավելացման աշխատանքներ. այդ նպատակով կառավարության որոշմամբ ստեղծվել էր միջգերատեսչական աշխատանքային խումբ:

Ներկայացվել է նաև ԱԻՆ-ին տրված հանձնարարականների կատարողականը:

Վարչապետ Փաշինյանն ընդհանուր առմամբ գոհունակություն է հայտնել ԱԻՆ կատարած աշխատանքների կապակցությամբ և կարևորել մի շարք ուղղություններով կարողությունների զարգացումը:

Մասնավորապես, անդրադարձ է եղել Հայաստանի Հանրապետությունում հրդեհային իրավիճակին և հրդեհաշիջման աշխատանքներին: Վարչապետի հարցադրմանն ի պատասխան՝ ԱԻՆ ղեկավարությունը ներկայացրել է առկա կարողությունները, նշվել է, որ ընդհանուր տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս պատշաճ կազմակերպել հրդեհաշիջման աշխատանքները, բայց տեխնիկական վերազինման և հագեցվածության խնդիր առկա է, հատկապես անտառային հրդեհների մարման ոլորտում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է անտառածածկ տարածքների հրդեհաշիջման համար անհրաժեշտ տեխնիկայի առկայությունը և հանձնարարել համատեղ աշխատել՝ անտառային հրդեհների մարման և ընդհանրապես հրդեհաշիջման կարողություններն ավելացնելու ուղղությամբ:

Անդրադառնալով սողանքների հետ կապված իրավիճակի կարգավորման խնդրին՝ կառավարության ղեկավարը կարևորել է գործիքային հետազոտությունների արագ իրականացումը: Վարչապետը հանձնարարել է սկսել գործընթացը և ապահովել դրա շարունակականությունը՝ երկրում առկա թե՛ մասնագիտական, թե՛ տեխնիկական կարողությունների զարգացմամբ ու կիրառմամբ:

Նշվում է, որ վարչապետ Փաշինյանն ընդգծել է նաև վերելակային տնտեսության արդիականացման և զարգացման կարևորությունը՝ հանձնարարելով ուշադրության կենտրոնում պահել հայեցակարգի մշակման աշխատանքները և համատեղ աշխատել Երևանի քաղաքապետարանի հետ, որը գործուն ծրագիր է իրականացնում այս ոլորտում:

Քննարկման առարկա է դարձել նաև քաղաքացիական պաշտպանության կառույցների կառավարման հարցը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է քաղպաշտպանության գործառույթների պատշաճ իրականացումը և հանձնարարել մշակել այդ ոլորտում առկա ենթակառուցվածքների վիճակի շարունակական բարելավման ռազմավարական լուծումներ: Արծարծվել են նաև տեխնիկական անվտանգության փորձաքննությունների արդյունավետ կազմակերպմանը, արտակարգ իրավիճակների ոլորտում առկա խնդիրների լուծման ճանապարհային քարտեզի մշակմանը վերաբերող և այլ հարցեր:

Կառավարության ղեկավարը նաև անդրադարձել է Վարչապետի աշխատակազմի կողմից տրված հանձնարարականների կատարողականին՝ անհրաժեշտ համարելով պետական գերատեսչությունների կողմից կարգապահության պահպանումը:

 

Տպել
1537 դիտում

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ