Գյուղատնտեսությունը եւ շինարարությունը տնտեսական որոշակի անկման ֆոնին դրական ազդակներ կհաղորդեն․ Մանուկյան

Ճգնաժամն առաջին հերթին նպաստում է աղքատության մակարդակի բարձրացմանը եւ մեծ հարված է հասցնում ավելի խոցելի խավերին, որոնք խնայողություններ չունեն։ ՀԺ-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը։

Օրեր առաջ Վիճակագրական կոմիտեն հրապարակել էր ապրիլ ամսվա ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը, որով արձանագրվել էր 17.2 տոկոս անկում՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ։ Գրեթե բոլոր ոլորտներում ապրիլին երկնիշ անկում էր արձանագրվել, ինչը պայմանավորված է ապրիլ ամսվա խիստ սահմանափակումներով։

ՀԺ-ն Մանուկյանի հետ զրուցել է կոմիտեի հրապարակած տվյալների եւ տնտեսական վիճակի մասին։

- Պարո՛ն Մանուկյան, ապրիլին գրանցվել է տնտեսական ակտիվության 17.2 տոկոս անկում: Այս ցուցանիշը համարժե՞ք է տվյալ ամսվա սահմանափակումների իրավիճակին։

- Նախ ասեմ, որ միջինում ամեն շաբաթվա տոտալ արգելափակումը զարգացող երկրների վրա մոտավորապես արժենում է 1.3-1.5 տոկոս ՀՆԱ-ի կորուստ։ Եթե դիտարկում ենք Հայաստանի վերաբերյալ տվյալները, 2 բան պետք է ասենք. իհարկե, դուք իրավացի եք, որ ապրիլը ապրիլի համեմատ երկնիշ անկում է գրանցել, բայց մի բան կա. ես մշտապես կարեւորում եմ ավելի երկար ժամանակահատվածով համեմատականները։ Եթե դուք ուսումնասիրեք հունվար-ապրիլ ամիսների միտումները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, կտեսնեք, որ այդտեղ 1.7 տոկոս անկում է արձանագրվել։ Ինչո՞վ է սա պայմանավորված. հունվար-փետրվարը ծրագրված սցենարով տնտեսական մրցունակության բարձրացման հաշվին շատ ավելի մեծ աճ էր ապահովել, քան պլանավորվում էր, մարտին որոշակիորեն դանդաղեց եւ անկում գրանցեց, իսկ ապրիլին ավելի մեծ անկում եղավ։ Սա շատ է, թե քիչ, կարծում եմ՝ հռետորական հարց է, քանի որ առողջապահական խնդիրն է կարեւորվել։ Հիմա դրան զուգահեռ փորձում են տնտեսական կյանքը ակտիվացնել։

- Էական անկում ունենք շինարարության ոլորտում՝ 51 տոկոս։ Իրավիճակի կարգավորումից հետո հնարավոր կլինի՞ ոլորտն արագ վերականգնել։

- Եթե դարձյալ հունվար-ապրիլ ամիսներով նայենք, իհարկե, շինարարության անկում կա 20 տոկոսանոց։ Սա որոշակիորեն պայմանավորված է արտակարգ դրության սահմանափակումներով, եւ կարծում եմ, որ հիմա արդեն այդ անկման միտումները որոշակի կմեղմվեն։ Դրա համար մի քանի գործոններ կան. առաջինը սահմանափակումների որոշակիորեն թուլացումն է եւ տնտեսական կյանքի վերականգնումը, իսկ երկրորդը բավականաչափ լուրջ ենթակառուցվածքների զարգացումն ու շինարարության նախագծերն են, որոնց մրցութային փուլն ավարտվել է, հաղթողները ճանաչվել են, ու մոտ ապագայում ակնկալում ենք, որ պետական շինարարությունը բավականաչափ բուռն տեմպով կընթանա։ Կարծում եմ՝ շինարարության առումով որոշակիորեն կանխատեսելիություն առկա է։ Գյուղատնտեսության ոլորտում էլ աննշան, բայց դրական միտումներ կան։ Կարծում եմ, որ հետագա ամիսներին գյուղատնտեսությունը եւ շինարարությունը տնտեսական անկման ֆոնին դրական ազդակներ կտան։

- Առեւտրաշրջանառության ծավալները, արտաքին առեւտրաշրջանառությունը՝ արտահանումը, երկնիշ անկում են գրանցել։ Ինչպե՞ս է այս խնդիրը լուծվելու։

- Գաղտնիք բացահայտած չենք լինի, եթե ասենք, որ հիմնականում մեր արտահանման շուկան կենտրոնացված է դեպի ՌԴ։ Ապրանքաշրջանառությունը արտահանման-ներմուծման համատեքստում կախված է նաեւ գործընկեր երկրներում տիրող իրավիճակից, իսկ ապրիլ ամսին գրեթե բոլոր երկրները փակել էին իրենց սահմանները։ Արդեն մայիս ամսվանից տեսնում ենք՝ երկրները գրեթե համատարած փորձում են սահմանափակումները թուլացնել՝ ինչ-որ առումով նաեւ անտեսելով առողջապահական վիճակը, այսինքն՝ է՛լ ավելի մեծ է լինելու հավանականությունը, որ տնտեսական կյանքը, հատկապես արտաքին առեւտրաշրջանառությունը, որոշակիորեն կվերականգնվեն։

Մի բան էլ պետք է ասեմ՝ մենք շատ ենք խոսում վնասների մասին, բայց եթե, օրինակ, ուսումնասիրեք աշխարհի մեծահարուստների ցանկը, կտեսնեք, որ կան ոլորտներ, որոնք այս ճգնաժամի բացասական ֆոնին հավելյալ եկամուտներ են ստեղծել։ Չափազանց կարեւոր է, որ մեր տնտեսության մրցունակության բարձրացման համատեքստում կարողանանք վերապրոֆիլավորում իրականացնել, ինչպես աշխատուժի առումով, այնպես էլ բիզնեսի, իսկ այն, որ մեր բիզնեսմենները տաղանդավոր են, բազմիցս խոսվել է։

- Աշխարհում այս շրջանում հարստացող բիզնեսմենները հիմնականում առցանց հարթակների հաշվին են զարգանում, այսինքն՝ Հայաստանում պետք է առցանց հարթակի դե՞րը մեծացնել։

- Այո՛, ես դրա կողմնակիցն եմ եղել ինչպես նախկինում, այնպես էլ հիմա։ Ես 2-3 տարի առաջ ասել էի, որ, օրինակ, Մատենադարանը կարող էր տեխնոլոգիաների միջոցով առցանց այցելության հնարավորություն ունենալ։ Աշխարհի գրեթե բոլոր թանգարաններն այսօր շատ սիմվոլիկ գումարով հնարավորություն են ընձեռում իրենց պրոդուկտները տեսանելի դարձնել։ Այս առումով բավականաչափ մեծ հնարավորություններ է բացվում՝ տուրիզմը վերապրոֆիլավորելու համար։ Հասկանալի է, որ մոտ ապագայում դժվար է ակնկալել նույն ծավալի զբոսաշրջիկների մուտք դեպի ՀՀ, բայց դա պետք է կոմպենսացնել առցանց տեխնոլոգիաների հիման վրա Հայաստանի ճանաչելիության եւ, ինչու չէ, որոշակի մշակութային արժեքների տարածման առումով աշխատանքներ իրականացնելով։

- Այս պահին տեսանելի՞ է, թե որ ամսին հնարավոր կլինի գոնե նախորդ տարվա նույն ամսվա հետ համադրելի տնտեսական ցուցանիշ ապահովել։

- Տնտեսագետների մոտ զարգացող երկրների առումով կարծես թե 2-րդ եւ 3-րդ եռամսյակների առումով կոնսենսուս կա, որ ՀՆԱ-ի անկման տեմպերը շարունակական են լինելու։ 4-րդ եռամսյակի համար որոշակի դրական ազդակներ կան։ Կանխատեսվում է, որ մի շարք տնտեսություններ, այդ թվում՝ ենթադրում եմ՝ Հայաստանը, կսկսեն դրական զարգացումներ ապահովել։

- 2 տոկոսանոց անկումը Հայաստանի համար իրատեսակա՞ն եք համարում, թե՞ ավելի մեծ անկում կարող է լինել։

- Այս պահին կարծում եմ՝ այդ 2 տոկոսանոց անկման ցուցանիշը, որը դրված է պետբյուջեում, դրական կարելի է համարել, քանի որ ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի բոլոր երկրներում նախնական պատկերացումները, թե վիրուսը արագ կկարողանանք հաղթահարել, կարծես թե դանդաղում է։

- Հայաստանի հետ համադրելի երկրները նույնպե՞ս այսչափ անկման կանխատեսում ունեն։

- Եթե մենք տարածաշրջանը դիտարկենք, Վրաստանի եւ Ադրբեջանի հետ համադրելի են այդ միտումները։ Իհարկե, Ադրբեջանի պարագայում է՛լ ավելի համադրելի է, քանի որ այնտեղ անկումային վիճակները խորանում են նաեւ՝ նավթի գներով պայմանավորված։ ՌԴ-ն կանխատեսում է մոտավորապես 2.9 տոկոս ՀՆԱ-ի անկում, բայց սրանք սցենարներ են, որոնք դրված են եղել այն ժամանակ, երբ համեմատաբար ավելի պոզիտիվ էր գնահատվում վիրուսի դեմ պայքարի դրական հետեւանքները։ Անորոշությունները չափազանց մեծ են, բայց, այնուամենայնիվ, ՀՀ-ն կուտակել է բավականաչափ մեծ դիմադրողականություն, ինչի մասին է վկայում ֆինանսական շուկայում մեր կայունությունը։

Տպել
1886 դիտում

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն