Արտագնա տուրիզմը փոխարինվում է ներքին ճանաչողական այցերով. Լոռիում ընդհանուր առմամբ դժգոհ չեն զբոսաշրջիկների հոսքից

Լոռու մարզի Գյուլագարակի «Սոճուտ» դենդրոայգին (հայտնի որպես Ստեփանավանի դենդրոպարկ) տարվա այս շրջանում իր շուրջն է հավաքում հազարավոր բնակիչների, ովքեր Հայաստանի տարբեր շրջաններից գալիս են վայելելու սոճիների փոշոտումը: Ամեն տարի այս սեզոնին դոնդրոպարկի մոտակայքում գործող հյուրանոցներում, հյուրատներում ու հանգստյան գոտիներում զբոսաշրջային պիկ է: Դեռ նախորդ տարի, երբ չկար նոր տիպի կորոնավիրուսը, հանգստացողների մեջ էին ոչ միայն Հայաստանի բնակիչները, այլ նաեւ աշխարհի տարբեր երկրներից, ովքեր համարներն ամրագրումներ էին փոշոտման սեզոնից դեռ ամիսներ առաջ: Այսօր արդեն, պայմանավորված կորոնավիրուսով, զբասոշրջիկների թիվը զգալիորեն պակասել է: Հանգստացողների մեջ միայն Հայաստանի բնակիչներն են, իսկ արտերկրից  արված ամրագրումները վաղուց էին չեղարկվել:

Դենդրոպարկի հարեւանությամբ գործող «Սոճուտ» հանգստայն տան տնօրեն Արթուր Ալեքսանյանը ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց, որ թեպետ ներկայումս ունեն ազատ համարներ, սակայն ընդհանուր առմամբ ծանրաբեռնվածությունից գոհ են. «Մեզ մոտ մայիս ամիսը միշտ էլ պիկ է լինում, հետո գնալով թեթեւանում է: Նախորդ տարվա համեմատությամբ թիվը գրեթե նույնն է, թե այս տարի, թե նախորդ տարի թիվը նույնն է: Դա պայմանավորված է նաեւ մեր սենյակների թվաքանակի հետ: Նախորդ տարի էլ է մայիսը 100 տոկոս ծանրաբեռնված եղել, այս տարի էլ: Դեպի դենդրոպարկ հոսքն էր այս տարի շատ մեծ, ինչի պատճառով 1 օրով սահմանափակվեց քաղաքացիների մուտքը... Մինչեւ էսօր էլ մարդիկ են գալիս, հոսքը դեռ պահպանվում է»,- ասաց Արթուր Ալեքսանյանը՝ հավելելով, որ իրավիճակը վերջնական կկարողանան գնահատել հունիսի կեսին:

Գյուլագարակ գյուղում գտնվող «Գրիգ Հաուզ էկո ռեզորթ» հանգստյան գոտու տնօրեն Եղիշե Ներսիսյանը իրավիճակը բավարար է գնահատում. «Աշխատում ենք մոտ 80 տոկոս ծանրաբեռնվածությամբ, նախորդ տարվա համեմատ թիվը նվազել է: Մենք այս սեզոնին աշխատում էինք խմբերի ու դրսից եկող զբոսաշրջիկների հետ, ովքեր հիմնականում քայլարշավների էին գալիս, ավելի շատ մեր հյուրերը Ֆրանսիայից եւ Իտալիայից էին, ովքեր, բնականաբար, այսօր չկան: Տեղացիների հոսքն էլ գրեթե նույնն է: Վերջին օրերին, երբ 1 օրով սահմանափակվեց դենդրոպարկի մուտքը, նախապես գրանցված հյուրերն էլ էին հրաժարվում գալ, բազմաթիվ չեղարկումներ ունեցանք, երբ լրատվամիջոցներով տարածվեց, որ մուտքը փակ է»,- ասաց Եղիշե Ներսիսյանը:

«Թեժ լեռ» հանգստայն տան մենեջեր Էլլա Ղամբարյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ հանգստացողների թիվը ոչ միայն չի ավելացել, այլ դեռ մի բան էլ նվազել է. «Նախորդ տարիների հետ համեմատ հյուրերը շատ քիչ են, էլ չեմ ասում, որ արտերկրից նախապես կատարված ամրագրումները բոլորը չեղարկվել են: Մայիս-հունիս ամիսների համար բազմաթիվ խմբեր էին ամրագրել, բոլորը չեղարկել են: Այս ամենը կապված է կորոնավիրուսով ստեղծված իրավիճակի հետ: Եթե մենք մայիս-հունիս ամիսներին ունեցել ենք 30-40 տոկոս զբաղվածություն, այսօր դա էլ չունենք: Ապրիլ ամիսը ընդհանրապես փակ էինք: Ներկայումս միայն տեղացիներն են, բայց էլի թիվը շատ քիչ է, վնասը ակնհայտ է»:

Ձորագետում գտնվող «Թուֆենկյան» հյուրանոցի տնօրեն Տիգրան Կարապետյանի խոսքով՝ թեպետ հանգստացողներ հիմա էլ ունեն, սակայն այցելուների թիվը զգալիորեն նվազել է. «Հիմա միայն տեղական շուկայի հյուրերն են: Եթե նախորդ տարիներին հիմնականում արտասահմանից եկած հյուրերն էին, ապա հիմա միայն տեղական շուկայից են»,-ասաց տնօրենը, նշելով, որ տեղացիների առումով եւս թվերի նվազում է արձանագրվում. «Սա պայմանավորված է նաեւ նրանով, որ բնակիչներն են շատ հաճախ խուսափում այլ քաղաք մեկնել, իրենց հանգիստը այլ վայրում կազմակերպել»:

Լոռու տուրիզմի զարգացման եւ հետազոտության կենտրոնի համակարգող Գեւորգ Վարդանյանը մարզի զբոսաշրջային վիճակը բավարար է համարում: Ասում է՝ կորոնավիրուսով պայմանավորված, զբոսաշրջային ոլորտը իսկապես մեծ վնասներ է կրել նաեւ Լոռու մարզում: Բայց սրան զուգահեռ, ըստ Գեւորգ Վարդանյանի, զարգացել է ներքին տուրիզմը: Շատ քաղաքացիներ, ովքեր տարվա այս սեզոնին իրենց հանգիստը կազմակերպում էին այլ երկրներում, այսօր ճանաչողական այցեր են կազմակերպում Լոռու մարզում. «Մարզում զբոսաշրջային վիճակը կարելի է դրական համարել, սկիզբն, իհարկե, անհավասար էր, քանի որ հիմնական հոսքը Ստեփանավանի տարածաշրջան էր, բայց երբ 1 օրով սահմանափակում դրվեց դեպի դենդրոպարկ, հոսք սկսվեց նաեւ Թումանյանի տարածաշրջան: Այցելողների մեջ քիչ չեն այն մարդիկ, ովքեր իրենց հանգիստը կազմակերպելու էին դրսում, իսկ Լոռին այն մարզն է, որտեղ տեսնելու ու բացահայտելու շատ բան կա»:

Գեւորգ Վարդանյանն ասում է՝ փոշոտման շրջանում Ստեփանավանի հյուրանոցներում ու հյուրատներում ազատ սենյակներ չեն եղել:

Տպել
3654 դիտում

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար