Արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացի թոշակառուների չներկայանալու դեպքում կարող են զրկվել դրանից. ԱՍՀ-ն լուծում չունի

Հայաստանի քաղաքացի բազմաթիվ թոշակառուներ, որոնք գտնվում են արտերկրում եւ համավարակի պատճառով չեն կարողանում վերադառնալ Հայաստան, հնարավորություն չունեն ստանալ իրենց թոշակները, եթե մեկ տարի ժամկետը լրացել է, բայց անձամբ չեն ներկայացել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության համապատասխան ստորաբաժանում:

Նշենք, որ թոշակառուն պարտավոր է յուրաքանչյուր տարի ներկայանալ՝ հնարավորություն ունենալով մեկ տարով լիազորել կամայական մեկին՝ իր կենսաթոշակը ստանալու համար: Սա բավականին տարածված երեւույթ է: Թոշակառուն հեռակա կարգով չի կարող լիազորել որեւէ մեկին:

Արտերկրում ապրող մեր քաղաքացիների տարին մեկ անգամ պարտադիր Հայաստան ներկայանալու խնդիրը բազմիցս բարձրաձայնվել է: «Հայկական ժամանակն» էլ մի քան անգամ տարբեր անձանց խնդրանքով դիմել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը (ԱՍՀՆ), սակայն, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա պատասխանը մեկն է՝ ցավում ենք, բայց կարգն այդպիսին է:

Ամիսներ առաջ, երբ ի հայտ եկավ տարեցների կենսաթոշակն ամբողջությամբ անկանխիկ եղանակով վճարելու խնդիրը, այս հարցը բարձրացրեց նաեւ Մարդու իրավունքների պաշտպանը: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, որոշակի հիմնավորումներ ներկայացնելով, հարցը փակեց:

«Հայկական ժամանակը» ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից (ԱՍՀՆ) հետաքրքրվեց, թե հնարվո՞ր է՝ իրավիճակով պայմանավորված՝ գոնե որոշակի ժամկետով վերանայել կարգն ու որոշակի արտոնություններ տրամադրել ՀՀ այն քաղաքացիներին, որոնք այս պահին չեն կարողանում Հայաստան մուտք գործել, բայց ունեն ժամկետի խնդիր: ԱՍՀՆ խոսնակ Սոնա Մարտիրոսյանը բացառեց:

Մարտիրոսյանը նշեց տարեցների թոշակի կասեցման երկու հիմնական պատճառները.

Առաջին. եթե քաղաքացին գումարը անկանխիկ է ստանում (քարտով), ապա նա ամեն տարի պետք է երկարաձգի իր քարտի վավերականության ժամկետը, իսկ եթե քարտի վավերականության ժամկետը երկարաձգելու համար չեն դիմում, անձամբ չեն ներկայանում բանկ, թոշակի վճարումը կասեցվում է: Այս մասով ՀՀ ԱՍՀՆ որեւէ իրավասություն չունի. դա բանկային գործարք է, այսինքն՝ բանկը պետք է վստահ լինի, որ քաղաքացին ինքն է տնօրինում իր քարտը: Իսկ այն հարցին, թե ի՞նչ տարբերակով կարելի է բանկերի հետ համգործակցել, քանի դեռ տարեցները չեն կարողանում գալ, ԱՍՀՆ պատասխան չունի: 

Երկրորդ. եթե կենսաթոշակառուն գումարը կանխիկ է ստանում լիազորի միջոցով, ապա միեւնույնն է, ինչպես բանկի դեպքում. այստեղ էլ նույն ձեւով՝ մեկ տարի լիազորված անձի միջոցով կանոնավոր վճարվելուց հետո թոշակառուն պարտադիր պետք է ներկայանա Հայաստան: Եթե չներկայանա, ժամկետը սպառվելուն պես կկասեցվի կանխիկ վճարումը լիազորված անձին: «Մենք այդ փաստաթղթերը ստանում ենք ԱԱԾ-ից, եւ սա եւս պարտադիր պահանջ է: Քաղաքացին առնվազն մեկ անգամ պետք է Հայաստան գա»,- ասաց նա:

Այսինքն՝ արտերկրում գտնվող մեր քաղաքացիների համար թե՛ կանխիկի, թե՛ անկանխիկի դեպքում մեկ տարի բացակայությունից հետո չներկայանալը խնդիր է:

Եթե քաղաքացին մեկ տարի ժամկետը լրանալուց հետո եւս մեկ տարի չկարողանա մուտք գործել ՀՀ, իր կենսաթոշակ սանալու իրավունքը չի վերացվի: Մեկ տարի նրա գումարը կկուտակվի իր հաշվին, կգա կկանխիկացնի ամբողջը, սակայն եթե այդ մեկ տարվա ընթացքում էլ չներկայանա ու գումարը չտնօրինի, այն հետ կվերադարձվի պետբյուջե, իսկ քաղաքացին կզրկվի կենսաթոշակ ստանալու իրավունքից: Իրավունքը վերականգնելու համար անհրաժեշտ կլինի կրկին դիմումներ գրել:

Մարտիրոսյանը նշեց, որ, համավարակով պայմանավորված, կենսաթոշակ եւ նպաստ ստացողնեի համար ԱՍՀՆ բազմաթիվ փոխզիջումների է գնացել ու արտոնություններ տրամադրել, սակայն արտերկրում ապրող մեր քաղաքացիների համար ոչինչ չի փոխվել: Նախարարության առաջարկով եւ պարետի որոշմամբ՝ ՀՀ-ում ապրող նպատառուների ու կենսաթոշակառուների դիմումների հետ կապված վերջնաժամկետները երկարաձգվել են մինչեւ հունիս 25-ը, այն դեպքերում, երբ ժամկետը սպառվելուն պես քաղաքացին պետք է պարտադիր ներկայանար ԱՍՀՆ-ին կից սոցիալական ապահովության ծառայություն, որպեսզի գումարի փոխանցումը չկասեցվեր:

Այսպիսով՝ եթե կենսաթոշակ, նպաստ նշանակելու, կամ  դրանք ստանալու իրավունքը վերականգնելու, կամ կենսաթոշակն ու նպաստը վերահաշվարկելու, տեսակը փոխելու դիմումները ներկայացնելու ժամկետը լրացել է 2020 թվականի մարտ, ապրիլ եւ մայիս ամիսներին, ապա քաղաքացին նոր դիմումը կարող է ներկայացնել մինչեւ հունիս 25-ը: Այս ժամկետները հնարավոր է՝ առաջիկայում կրկին վերանայվեն եւ երկարաձգվեն:

Հ.Գ. Արտերկրում ապրող թոշակառուների խնդիրը բարձարաձայնած քաղաքացիներից մեկը, օրինակ, ֆեյսբուքյան իր էջում նման առաջարկ էր արել, որը գործարկելու դեպքում կարելի է խնդիրը գոնե ժամանակավորապես լուծել, քանի դեռ համավարակի այս ուժգնացող փուլում ենք: Քաղաքացին առաջարկում է արտերկրում ՀՀ դեսպանություններին լիազորել այդպիսի թոշակառուներին տրամադրել համապատասխան փաստաթուղթ, որով նրանք կկարողանան լիազորել իրենց հարազատներին՝ նշելով, որ կարելի է նոտարական վավերացմամբ վստահել իրենց հարազատներին՝ ստանալու այդ գումարը, քանի որ օրենքով անձամբ պետք է ստանան այն։  

Մենք այս հարցը եւս ուղղեցինք ԱՍՀՆ խոսնակին եւ հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր է՝ նախարարությունն առաջիկայում քննարկի ու վերանայի, սակայն նա բացասական պատասխան տվեց՝ կրկնելով վերը նշված պատճառներն ու մեկ տարի ժամկետը:

Տպել
4813 դիտում

Ինչքան հայ սակրավոր մտնի ականապատ դաշտ, ցանկանում ենք այնտեղից դուրս բերվի նրա մարմինը. Էդգար Ղազարյան

Կոսովոն ամբողջությամբ կանցնի եվրոյով գործարքների

Հիտլերը նրան կնախանձեր. Էրդողանը՝ Նեթանյահուի մասին

Լոռիում ուժգին կարկուտ է տեղացել

Պայթյուն-փլուզում Արարատի մարզի բենզալցակայաններից մեկում

Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը

Մեծ Բրիտանիան Ուկրաինային ռազմական օգնության ռեկորդային փաթեթ կփոխանցի

Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

ՌԴ սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքից

Գազամատակարարման անջատումներ են սպասվում 4 մարզի բազմաթիվ համայնքներում

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Փասադենայի քաղաքապետին

Տեղի է ունեցել Գարեգին Երկրորդի հանդիպումը Բագրատ արքեպիսկոպոսի հետ․ Բաբաջանյան

Լիտվայում նախագահական ընտրություններ են

Երկար ճանապարհ ունենք թշնամանքը կառավարելու համար. որոնք են Ադրբեջանի հետ սահմանազատման դրական և բացասական կողմերը

Ծննդյան արարողության մասնակից երիտասարդները ծեծել և դանակահարել են միմյանց

Անձրև, ամպրոպ ու կարկուտ. ցուրտ եղանակային պայմանները կպահպանվեն ամբողջ ՀՀ տարածքում

Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը (տեսանյութ)

Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են՝ բացահայտելով պատմական նոր շերտեր (տեսանյութ)

Դուք բժշկին ու բուժառուին ամենամոտ կանգնածն եք, նրա գանգատին հասնողը. Անահիտ Ավանեսյանը՝ բուժքույրերին

Հաստատվել է պետական ավարտական քննությունների ժամանակացույցը

Խնդրում եմ անկեղծ պատասխանել այս 3 հարցին․ Բաբկեն Թունյան

Եթե կարծում եք, թե դաշնակ Նաիրի Հունանյանի կողմից «գործն» անելուց հետո նրան «պերեդաչի» են տարել, սխալվում եք. Ալեքսանյան

Վանաձորի գերեզմանատներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի

Երևանի քաղաքապետարանի մոտակայքում ծառն ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը

Հայ առաքելական եկեղեցին նշում է երկրորդ Ծաղկազարդը

Կոտայքում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ճանապարհի մեջտեղում

Միշուստինը ներկայացրել է ՌԴ կառավարության նոր կազմը. ով է մնալու պաշտոնում և ում են հեռացնելու

Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենա (լուսանկարներ)

«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը ելույթի ժամանակ պատահաբար կոտրել է իր մրցանակը (տեսանյութ)

«Եվրատեսիլ 2024»-ում հաղթեց Շվեյցարիան․ հայտնի է, թե որ հորիզոնականում է Հայաստանը

Ադրբեջանում երկրորդ երկրաշարժն է գրանցվել

«Լադանիվա»-ն ելույթ կունենա 19-րդ համարի ներքո. ինչպե՞ս քվեարկել Հայաստանի օգտին

«Լադանիվա» խմբի անդամ Ժակլին Բաղդասարյանը ուղերձով դիմել է երկրպագուներին (տեսանյութ)

Մենք քայլ-քայլ, հետևողական գնալու ենք բոլոր խնդիրները լուծելու ճանապարհով․ վարչապետն այցելել է Արմավիրի մարզի համայնքներ

Զերծ մնալ զինծառայողներին քաղաքական ակցիաներին ներգրավելու փորձերից, ԶՈՒ հեղինակությանը վնասելու գործելաոճից․ ՊՆ

Եվրոպան պետք է պատրաստ լինի անհրաժեշտության դեպքում զսպելու Ռուսաստանին, ԵՄ-ն կուժեղացնի աջակցությունը Կիևին. Մակրոն

Էջմիածնից բերման ենթարկված 6 անձինք ազատ են արձակվել

6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են Սյունիքում

Երեխեք, ո՞նց եք․ վարչապետը չնախատեսված կանգառ է ունեցել Բամբակաշատում (տեսանյութ)

Կա՞ն հերթագրված երեխաներ․ վարչապետն այցելել է Մեծամորի Արևիկ բնակավայրի նորակառույց մոդուլային մանկապարտեզ (տեսանյութ)