Երբ ուժ չենք կիրառում, ասում են՝ մեղմ եք, խաղալիք եք, թավշյա եք, երբ կիրառում ենք, դիտարկում են բռնություն. ոստիկանապետ

ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանն ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ պատգամավոր Անի Սամսոնյանի խնդրանքով անդրադարձավ այսօր հրապարակված տեսանյութին, որում երևում է, թե ինչպես են ոստիկանները, ուժ գործադրելով, բերման ենթարկում քաղաքացուն:

Սամսոնյանն իր խոսքում շեշտել էր, որ այսօր մի տեսանյութ է հրապարակվել, որտեղ ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացուն՝ նրան գցելով գետնին։ «Ոստիկանության պաշտոնական պարզաբանումն այն էր, որ չի ենթարկվել ոստիկանի օրինական պահանջին, սակայն տեսանյութում երեւում է, որ քաղաքացին ասում է՝ թողեք, ես ձեզ հետ կգամ, բայց միաժամանակ ոստիկանները նրան գցում են գետնին եւ արժանապատվությունը նվաստացնելով՝ տանում։ Արդյոք դուք սա իրավաչափ գործելաո՞ճ եք համարում եւ չեք կարծո՞ւմ, որ ծառայողական քննություն պետք է նշանակվի՝ իրավաչափությունը ստուգելու համար»,- ոստիկանապետին հարցրեց Սամսոնյանը։

Ի պատասխան՝ Արման Սարգսյանն ասաց, որ ոստիկանների գործողությունները շատ իրավաչափ է համարում, որովհետեւ քաղաքացուն ընդամենը խնդրել են կատարել պարետի սահմանած որոշումներն ու դրանց պահանջները:

«Այն քաղաքացին, որը համակեցության կանոններից, համընդհանուր նորմերից և մյուս պահանջներից սկսած՝ փորձում է ընդվզել եւ ոստիկանին հրահրելով՝ ներքաշել ինչ-որ բանի մեջ, դա իրավաչափ է, ճիշտ են անում: Բնականաբար, եթե այդ նույն գործողությունը կատարեն մեկի նկատմամբ, որը ոչինչ չի արել, անպայման ոստիկանության այդ ծառայողները կպատժվեն՝ անմեղ մարդուն, ձեր բառերով ասած, նվաստացնելու, պատիվը արատավորելու համար: Այստեղ կարծում եմ, որ ոստիկանն ունի օրենքով ուժ կիրառելու իր լիազորությունը»,- նշեց ոստիկանապետը եւ հավելեց, որ ոստիկանները, եթե կարծեն, որ ուժ կիրառելու անհրաժեշտություն կա, եւ օրենքով ճիշտ է ուժ կիրառելը, ուրեմն պետք է կիրառեն:

«Հույս ունեմ, որ այս ծառայության ընթացքում նույն տրամաբանությամբ, ովքեր կխախտեն օրենքը, չեմ ասում՝ բոլորի հանդեպ պետք է ֆիզիական ուժ կիրառել, բայց որտեղ կգտնեն դրա պահանջը, եւ օրենքով ճիշտ է ուժ կիրառելը, պետք է ուժ կիրառել։ Կներեք, մենք 2 ծայրահեղության մեջ ենք ընկնում. երբ մենք չենք կիրառում, մեզ ասում են՝ մեղմ եք, թավշյա եք, փափուկ խաղալիք եք, երբ ուժ ենք կիրառում, ուժ կիրառելը դիտարկում են բռնություն»,- ասաց ոստիկանապետը։

Տպել
6529 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)