Որպեսզի ստվերը նկատես եւ նվազեցնես՝ առաջին հերթին պետք է թափանցիկություն եւ հաշվետվողականություն ունենաս. պատգամավոր

Կառավարությունում արդեն մի քանի անգամ քննարկվել է Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման հարցը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկումների ժամանակ ընդգծել է, որ ունեն քաղաքական կամք՝ համակարգը ներդնելու համար։ 

Համակարգը ենթադրում է, որ քաղաքացին պետք է համապատասխան ժամանակահատվածում ներկայացնի իր եկամուտների հայտարարագիրը, ինչպես այս պահին անում են պետական պաշտոնյաները։ Զուգահեռ կարծիքներ են հնչում, թե համակարգի ներդրմամբ փորձ է արվում քաղաքացիներին լրացուցիչ հարկել։

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը, որը մասնակցել է այդ քննարկումներին, մեր զրույցում ասաց, որ համատարած եկամուտների հայտարարագրումը գոյություն ունի գրեթե բոլոր քիչ թե շատ ժողովրդավար երկրներում։

«Եթե քննարկում ենք Հայաստանում դրա ներդրման հարցը, պետք է նշենք, որ բոլոր ժամանակներում, բոլոր կառավարությունները խոսել են թափանցիկության եւ հաշվետվողականության մասին, բայց ոմանք խոսել են ու գործողություն չեն արել։ Այս Կառավարությունը փորձում է իր նախընտրական խոստումներով՝ հաշվետվողական եւ թափանցիկության չափորոշիչները առավելագույնի հասցնելով՝ քայլեր իրականացնել»,- նշեց նա։

Հարցին՝ սա շարքային քաղաքացու վրա կարո՞ղ է բացասաբար ազդել, Մանուկյանը պատասխանեց. «Ասեմ, որ եկամուտների համատարած հայտարարագրումը եւ հարկումը էականորեն տարբեր բաներ են։ Առնվազն այն հիմնադրույթները կամ գաղափարական թեզերը, որի քննարկմանը ես ներկա եմ եղել՝ երբեք խոսք չի եղել հարկման մեխանիզմների մասին։ Խոսք է եղել եկամուտների գեներացման թափանցիկությունը եւ  հաշվետվողականությունը ապահովելու մասին»։

Նա նաեւ օրինակ բերեց. «Ես որպես պատգամավոր իմ եկամուտների մասին հայտարարագիր եմ ներկայացնում միայն պաշտոնը ստանձնելուց հետո, բայց կարծում եմ՝ հանրությանը հետաքրքրական է նաեւ նախկինում իմ եկամուտների վերաբերյալ տեղեկատվությունը։ Կոնկրետ շարքային քաղաքացիների համար սա էլ ավելի մեծ կարեւորություն է ենթադրում»։ Պատգամավորի խոսքով՝ եկամուտների համատարած հայտարարագրման դեպքում որոշակի թիրախային մոտեցումների առկայության պարագայում հնարավոր կլինի կոնկրետ հասցեատիրոջը առաջնահերթ աջակցել. «Տեսեք, օրինակ՝ սոցիալական ծրագրերով, եթե մենք ունենայինք համատարած հայտարարագրում, կտեսնեինք, որ այս մարդը ցածր եկամուտներ ունի եւ կկարողանայինք օժանդակել նրան ավելի թիրախային։ Սրանով է, որ եվրոպական եւ այլ երկրներում սոցիալական հասցեականությունն ավելի մեծ է։ Պետությունը ճգնաժամային իրավիճակում առաջնահերթ նրանց է կարողանում իդենտիֆիկացնել եւ օգնել»։

Դիտարկմանը՝ թե ստացվում է, որ սրանով քաղաքացին՝ պաշտոնյաների պես պարտավորվում է տարեկան հայտարարագիր ներկայացնել, Մանուկյանն արձագանքեց. «Առնվազն կոնցեպտուալ առումով քաղաքացին որեւէ հավելյալ բեռ չի ունենում։ Օրինակ՝ ՊԵԿ-ը քաղաքացու դրսեւորած վարքագծի արդյունքը նախնական իր հայտարարագրած տվյալների հիման վրա ներկայացնում է նրան եւ հարցնում, արդյո՞ք սրանից շեղումներ եղել են։ Նա ասում է չկան, եւ հաստատվում է իր հայտարարագիրը, որը, նորից եմ կրկնում՝ հարկման նպատակով չէ»։

Նա նշեց, որ դեռեւս այս համակարգի ներդրման ժամկետները հստակեցված չեն: Հարցին՝ կարելի՞ է համարել, որ համակարգը ներդրվում է կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում, Մանուկյանը պատասխանեց. «Միանշանակ։ Որպեսզի դու ստվերը նկատես եւ նվազեցնես՝ առաջին հերթին պետք է թափանցիկություն եւ հաշվետվողականություն ունենաս։ Այն երկրներում, որտեղ քիչ թե շատ հաջողված թիրախային սոցիալական ծրագրեր են իրականացնում, անհնար է, որ այդտեղ համատարած հայտարարագրում չլինի»։

Պատգամավորն ընդգծեց՝ այստեղ խոսքը անձի եկամուտների, նվազեցվող ծախսերի եւ ինչ-որ մի պահ նաեւ ծախսերի առումով հաշվետու լինելու մասին է. «Իմ կարծիքով առնվազն պետական համակարգի բոլոր աշխատողների եւ ԶԼՄ-ների հայտարարագրերը պետք է առցանց հասանելի լինի հանրությանը՝ իհարկե, որոշակի անձնական տվյալների պաշտպանության հիմունքներով»։

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը մեր զրույցում կարծիք հայտնեց, թե որոշ շրջանակներ արդեն սկսել են ջղաձգվել այս համակարգի ներդրման հեռանկարից. «Հասկանալի է, նրանք, ովքեր տասնամյակներ շարունակ, թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում կուտակել են՝ անօրինական եկամուտներ, ունեցվածք, ակտիվներ՝ դժգոհություններ կունենան։ Խնդիրն ավելի շուտ համակարգային է։ Նախ եւ առաջ՝ այն խոստումները, որ այս իշխանությունը տվել է նախընտրական շրջանում՝ դրանք ֆունդամենտալ արձանագրումներ են, եւ այսօրվա Կառավարությունն իր ծրագրով առաջ է գնում»։

Տնտեսագետի կարծիքով՝ այս համակարգի էֆեկտը շատ մեծ կլինի եւ սրա հետ զուգահեռ կարող են գործել ապօրինի գույքի բռնագանձման օրենքը, բանկային գաղտնիքի մասին օրենքը. «Այսինքն հակակոռուպցիոն բնույթի այն փաթեթը, որն արդեն ընդունվել է՝ կարող է գործել, եթե ինստիտուցիոնալիզացված են պատասխանատվությունները։ Այսինքն՝ ինչպես ամբողջ աշխարհում ընդունված է, մարդիկ հայտարարագրում են իրենց ունեցվածքը, ակտիվները եւ ըստ էության թաքցնելու բան չունեն։ Սկզբունքորեն, եթե մարդն իր արդար քրտինքով, իր վաստակով, օրենքի շրջանակում ստեղծել է իր հարստությունը կամ այդ ձեւով իրեն է փոխանցվել՝ որեւէ խնդիր չկա»։

Մարգարյանն ընդգծեց՝ սրանից պետք է մտահոգվեն այն մարդիկ, որոնք 90-ականներից այս կողմ ապօրինի ճանապարհով եկամուտներ են կուտակել։ 

Նրա խոսքով՝ ներկայումս հայտարարագրման կարգը գործում է պաշտոնյաների եւ նրանց փոխկապակցված անձանց համար, սակայն խնդիրն այն է, որ մարդիկ մեթոդներ են գտնում՝ եկամուտները, հաշիվները, գույքը, ունեցվածքը եւ բիզնեսը իրենց չփոխկապակցված անձանց անունով դարձնելով։ «Պետք է գույքագրել, պետք է համընդհանուր հայտարարագրման համակարգը աշխատեցնել, եւ այստեղ որեւէ խնդիր չկա։ Քաղաքական կամքը առկա է, եւ կարծում եմ՝ պետք է հնարավորինս արագ՝ այս տարվա ընթացքում ներդնել այդ համակարգը»,- ասաց տնտեսագետը։

Մարգարյանի կարծիքով՝ պաշտոնյան կիմանա, որ վաղ թե ուշ պետք է այս կամ այն ձեւով հայտարարագիր ներկայացնի եւ հայտնի, թե որտեղից է այս կամ այն գույքն իր կամ իր հարազատի, հարեւանի, սիրուհու, քարտուղարուհու կամ իրեն «անծանոթ» մարդու մոտ հայտնվել։

«Բոլոր զարգացած երկրներում այս մեթոդը այս կամ այլ ձեւերով կիրառվում է։ Հետխորհրդային տարածքի երկրներից այդ համակարգը շատ հաջող ներդրվել է Ղազախստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում։ Ժամանակն է, որ մենք էլ ներդնենք։ Մարդիկ պետք է հաշվետու լինեն պետության եւ հանրության առջեւ»,- եզրափակեց տնտեսագետը։

Տպել
4698 դիտում

Երևանի կենդանաբանական այգին նոր տնօրեն ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին