2019 թվականի ընթացքում տարածքային զարգացման ծրագրի շրջանակներում օգտագործվել է նախատեսված միջոցների 90,3%-ը, որը կազմել է 60,3 միլիարդ դրամ։ Շեղումը հիմնականում պայմանավորված է ենթակառուցվածնքերի զարգացման նպատակով ՀՀ մարզերին սուբվենցիաների տրամադրման եւ Եվրոպական Միության աջակցությամբ իրականացվող Հայաստանի տարածքային զարգացման դրամաշնորհային ծրագրերի կատարողականով։

Այս մասին այսօր ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ ասաց տարածքային եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

Ներկայացնելով իր ղեկավարած նախարարության կատարողականը հաշվետու ժամանակահատվածում՝ Պապիկյանն ասաց, որ ենթակառուցվածքների զարգացման նպատակով օգտագործվել է ՀՀ մարզերին հատկացված սուբվենցիաների 65,9%-ը՝ 6,4 միլիարդ դրամ, իսկ միջոցառման շրջանակներում 2019 թվականին նախատեսված 259 համայնքից փաստացի սուբվենցիա է ստացել 248 համայնք։ Նա ասաց նաեւ, որ չավարտված եւ առկա շինարարական թերությունների վերացման համար շուրջ 148 սուբվենցիոն ծրագրեր կանխվել են եղանակային պատճառներով, եւ դրանց պայմանագրերի ժամկետներն ավելացվել են մինչեւ 2020 թվականի օգոստոսի 1-ը։

Սահմանամերձ համայնքներին հաշվետու տարում տրվել է 731,3 միլիոն դրամի պետական աջակցություն՝ կազմելով նախատեսված միջոցների 78,7%-ը, ինչը պայմանավորված է համայնքների՝ գազի, էլեկտրաէներգիայի, ջրի սպառման ծավալներով։

«Խոսել ավելի բարձր կատարողականի մասին, երբ նախորդներիդ նշաձողը շատ ավելի ցածր է եղել, բավականին բարդ է։ Ես կարող եմ ավելի բարձր նշաձողի հավակնություններ արտահայտել, երբ մեր պատվիրած նախագծանախահաշվային աշխատանքները ավարտուն փուլում կլինեն»,- ասաց Պապիկյանը՝ հավելելով, որ արդեն իսկ 24 դպրոցի նախագծանախահաշվային աշխատանքներ պատվիրված են, դրանց մեծ մասն էլ ավարտական փուլում է։

Պապիկյանն ասաց նաեւ, որ գերատեսչությունների միավորման արդյունքում իրենց նախարարությունում կրճատումներ են եղել։ «Առնվազն 6 փոխնախարար է կրճատվել, կրճատվել են աշխատակազմի ղեկավարներ, աշխատակազմի ղեկավարի տեղակալներ, ֆինանսական, տնտեսագիտական, աուդիտորական, հանրային ծառայությունների, կապերի, բազմաթիվ կրկնվող գործառույթ ունեցող բաժիններ, ըստ էության, միավորվել են»,- ասաց նախարարը։

Պատգամավորների հարցերին ի պատասխան՝ Պապիկյանն անդրադարձավ նաեւ Քաղաքացիական ավիացիային, որը գտվնում է տարածքային եւ ենթակառուցվածքների նախարարության ենթակառուցվածքների ցանկում։ Նախարարն ասաց, որ 2019 թվականը ՀՀ ավիացիայի համար աննախադեպ էր նրանով, որ հնարավորություն եղավ եվրոպական մի քանի ավիաընկերությունների մուտքն ապահովել ՀՀ։ Այն խնդիրները, որոնք այսօր արձանագրվել են, Պապիկյանի համոզմամբ, մեկ օրում չէ, որ տեղի են ունեցել։ «Մտահոգություն, բնականաբար, կա։ Եթե հնարավոր լիներ որեւէ կերպ անել այնպես, որ այդ խնդիրները տեղի չունենային, լավ կլիներ, բայց ունենք այն, ինչ ունենք։ Մենք շարունակում ենք լինել ՀՀ-ի բոլոր ղեկավարների իրավահաջորդը, եւ մեր երկրում տեղի ունեցած ցանկացած թերության պատասխանատուն դառնում ենք նաեւ մենք»,- ասաց Պապիկյանը եւ ընդունեց, որ կա իրենց առջեւ դրված խնդիր առաջիկայում ամուր հիմքերի վրա դնելու Քաղավիացիան։ Նա ասաց, որ կարևորագույններից է ունենալ տեղական ավիափոխադրող եւ շեշտեց, որ առաջիկայում անելու է ամեն բան, որպեսզի ունենանք սեփական ավիացիա։

Տպել
2366 դիտում

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին

Ռոբերտ Քոչարյանի հարսը կոչ է անում միանալ Բագրատ Գալստանյանի շարժմանը

Պատմության մեջ առաջին անգամ մայիսի 9-ի Հաղթանակի շքերթն ընթացել է ձյան տեղումներով (տեսանյութ)

Սահմանադրական դատարանը մերժել է Թագուհի Թովմասյանի անհատական դիմումը

Ընդունակ են ամեն տիպի ու ձևի քայլերի գնալ. ինչ կլինի, և ինչ հայտարարություններ կհնչեն

Դաշտամիջյան հատվածում մեքենայից իջել է կարիքները հոգալու, անծանոթ տղամարդը դիտողություն է արել և կրակել նրա վրա

Նրանց համար միակ սփոփանքը կլինի, որ «հոգեհանգստի» կարգ անողն իրենց միջից է ու միգուցե զեղչով դա անի. Առաքելյան

Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր արարքների համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ․ ՔԿ-ն ամփոփել է

Համբարձման տոնին եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում. Դավոյան

Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու պահակը տարածքում գտել է 5 օրական երեխայի

«Հավաքվելու ենք, թաքուն զենք բերենք»․ ՔԿ-ն՝ «Տավուշը հանուն հայրենիքի» երթի մասնակցի կողմից հրապարակված տեսանյութի մասին

Թող նահատակների սխրանքն ու նվիրումը նպաստեն մեր պետության հզորացմանն ու զարգացմանը. Ավինյան

Մեզ ծառայելու առաքելությունը թողել ու կոռուպցիոն մեգաաստղերի, պոլիտիկ դիերի հետ քաղաքականությամբ են զբաղվում. Մկրտչյան