Փոխվում են անձնական հաշիվները կոտրելու ձևերն էլ, պաշտպանական ծրագրերն էլ. Սամվել Մարտիրոսյանի խորհուրդները

Մեր անձնական հաշիվները՝ էլեկտրոնային հասցեները, սոցցանցերի էջերը, բանկային հաշիվները, մեր կյանքի կարեւոր, ոմանց համար էլ՝ կարեւորագույն մասն են: Ինչպես ապահովել դրանց անվտանգությունը: Այսօր այս մասին հետաքրքիր առցանց զրույց վարեց մեդիափորձագետ, համացանցային անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը:

«Այսօր միջին վիճակագրական մարդն ունի մի քանի տասնյակ հաշիվներ, ես ինքս մոտ 800 հաշիվներ-գրանցումներ ունեմ, շատերը չեմ էլ հիշում՝ ինչու եմ գրանցվել: Դրանցից շատերը մեռած-փտած բաներ են, բայց կարող են դառնալ պատուհաս: Այսօր ինտերնետում երկար թե կարճ բնակվում է Հայաստանի բնակչության մոտ 80 տոկոսը՝ մեծամասնությունն ունի մայլ՝ էլեկտրոնային փոստ, և Օդնոկլասնիկում կամ Ֆեյսբուքում է գրանցված»,- ասաց նա:

Այդ բոլոր հաշիվներն ունեն գաղտնաբառեր, եւ վաղուց արդեն արդիական չէ գաղտնաբառերի կոտրումը հասարակ լինելու հիմքով. թե ֆեյսբուքը, թե այլ ցանցեր վաղուց արդեն թույլ չեն տալիս գրանցվել 1234 կամ 123456 տիպի գաղտնաբառերով: Գործուն չէ նաև գաղտնաբառերը կոտրելու՝ կռահման տարբերակը, երբ մարդու գաղտնաբառն իր երեխայի անունն է, ծննդյան թիվը եւ այլն:

Հաշիվը կոտրելու առավել տարածված տարբերակ աշխատում է, երբ մեկ «թեկուզ շատ լավ, պապական ժառանգություն» գաղտնաբառը կիրառվում է բոլոր հաշիվների վրա: Այդ պարագայում կոտրելով, օրինակ, թերթի բաժանորդագրության հաշիվը՝ հաքերների ձեռքում, ի թիվս այլոց գաղտնաբառերի, հայտնվում է նաեւ Ձեր գաղտնաբառը, այսինքն՝ նաեւ Ձեր ֆեյսբուքյան էջը, Ինստագրամի էջը, եւ ջուրն է ընկնում տարիների աշխատանք-պատմությունը:

Քանի որ ժամանակի հետ ավելի ու ավելի շատ ենք կիրառելու գաղտնաբառեր, եւ առաջիկայում հիմնական խնդիր է լինելու դրանք չխառնելն ու չմոռանալը, փորձագետը խորհուրդ տվեց, ունենալ սեփական օրինաչափություն՝ գաղտնաբառեր հնարելու. «Կարեւորը, որ եթե Ձեր մի գաղտնաբառը ընկնի մի վատ մարդու ձեռքը, ինքը չհասկանա, թե ինչպես են այդ գաղտնաբառերը ստեղծվում»:

Պաշտպանության լավ տարբերակ են ծրագրերը, որ ստեղծում են գաղտնաբառ, պահում են դրանք եւ երբ Դուք մուտք եք գործում համակարգ, գաղտնաբառերը Ձեր փոխարեն դնում են՝ աշխատելով Ձեր հեռախոսի եւ համակարգչի հետ սինխրոնիզացված: «Այսինքն, Դուք այլեւս չեք հիշում գաղտնաբառ, այդ ամենը անում են ծրագրերը: Որպեսզի չվախենաք, ասեմ, որ այդ ծրագրերը գաղտնաբառերը պահում են իրենց մեջ գաղտնագրված, դրանք իրենց համար էլ հասանելի չեն: Ձեզ մնում է միայն մի գաղտնաբառ հիշել. այն, որով մտնում եք այդ ծրագիր»,- ասաց Մարտիրոսյանը՝ խորհուրդ տալով ամեն դեպքում «սրտի հաշիվների՝ ֆեյսբուքի, ինստագրամի» գաղտնաբառերն անձամբ մտապահել:

Հաքերները հիմնականում հիմա ոչ թե կռահում են, այլ՝ համոզում են, որ Դուք գաղտնաբառերն իրենց տրամադրեք. դրա համար կան տարբեր ձեւեր. մինչ-որ բան շահելու մասին նամակ եք ստանում ու պիտի շտապ ինչ-որ կայք մտնեք Ձեր տվյալները լրացնեք, որ շահումը ստանաք, կամ էլ իբր Ձեր հաշիվը կարգելափակեն, եթե շտապ Ձեր տվյալները չլրացնեք. «Կամ շատ ուրախացնում են կամ շատ վախեցնում: Իրականում գաղտնաբառ գողանալն այնքան էլ բարդ բան չէ այսօրվա տեմպի տակ ապրող մարդու դեպքում»:

Դրանից խուսափելու համար Սամվել Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս միացնել երկփուլային վավերացում–ը, որի իմաստն այն է, որ լոգին-գաղտնաբառը գրելուց հետո կայքը եւս մի հաստատում է պահանջում՝ օրինակ, հաղորդագրությամբ ուղարկվում է կոդ:

Կա ծրագիր, որ ամեն անգամ կոդ  է տալիս, որով կարող եք մուտք գործել. «Կոդը չկա, չեք կարող»:

Կան նաեւ ռեզերվ կամ «բեքափ» կոդեր, որ մեկանգամյա կոդեր են, օգտագործելուց հետո «վառվում են»:

Եվ մի տարբերակ էլ «ամենապարանոյիկների համար». «Սրանք հատուկ ֆլեշկաներ են, որ մինչեւ կոմպին չմիացնես, մուտք չի տալիս»:

Մեդիափորձագետը խորհուրդ է տալիս օգտվել առավելապես երկփուլային տարբերակից, քանի որ այսօր գաղտնաբառ կորցնելը «դժվար բան չէ»: «Եվ եթե Դուք թիրախ եք հատուկ ծառայությունների համար, ապա երկփուլայինը հաղորդագրությամբ միացնել չարժե: Սիմ-քարտի կլոնով կարող է գողանան նաեւ Թու-Ֆակտորի կոդը: Միացրեք միայն ծրագրային կոդերի գեներացում»,- նշեց նա:

Հաշիվ կոտրելու տարբերակ է սարքերի մեջ վիրուս գցելու միջոցով ոչ թե գաղտնաբառն ունենալը, այլ՝ էկրանի պատճենումների միջոցով նամակները կարդալը: «2007-ին մեր ԱԳՆ-ում նման վիրուս էին գտել, որը Ստամբուլի հետ էր աշխատում: Այսինքն, մեր ԱԳՆ-ի համակարգիչների մեջ նստած էր վիրուս, որը ժամանակ առ ժամանակ դեսքթոփը սքրինշոթ էր անում. ասենք, մարդը նստած նամակ էր գրում, շատ գեղեցիկ նկարվում էր այդ նամակն ու ուղարկվում Կոնստանդնուպոլիս»,- նշեց նա:

Վերադառնալով առանձնահատուկ ուշադրության ներքո չգտնվող քաղաքացիների տվյալների պաշտպանությանը՝ Մարտիրոսյանը հիշեցրեց, որ պետք է ունենալ տարբեր հաշիվների համար տարբեր եւ չմոռացվող գաղտնաբառեր՝ դրանք պահելով «փեսուորդ մեսենջերում», ինչպես նաեւ միացնել երկփուլային վավերացում. այս երկու քայլերը, փորձագետի հավաստմամբ, կարող են լիովին պաշտպանել «հատուկ թիրախում» չհայտնված քաղաքացիներին:

Նրա խոսքով՝ այս պարզ կանոնների պահպանումը կարող է մի փոքր բարդացնել առօրյա կյանքը՝ ամեն անգամ գաղտնաբառ հավաքել, ծրագիր տեղադրել եւ այլն, սակայն պետք է հիշել, որ եթե կոտրեն անձնական հաշիվները, ապա կյանքը կարող է երկար ժամանակ շատ ավելի շատ բարդանալ:

Տպել
2968 դիտում

Իրանի նախագահի և մյուս բոլոր զոհվածների մարմիններն ու մասունքները դուրս են բերվել, ուղարկվել Թավրիզ

Ռաիսիին վերջինը տեսած Ալիևը ցավակցել է վերջինիս մահվան կապակցությամբ

Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում Շառլ Ազնավուրին նվիրված հուշադրամ

Ժամանակավորապես փակվում է Կիրանցի մուտքը. ինչն է պատճառը

Աբովյանի մարզադաշտի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու կիսաայրված դի

Մետրոպոլիտենում վճարման նոր համակարգեր կգործեն. մանրամասներ

Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Ոստան գյուղի գերեզմանատան տարածքում 1 անձի սպանության, ևս մեկի վիրավորման մեղավորը փորձել է լքել երկիրը. մանրամասներ

Ինչո՞ւ այս տարի ասֆալտի հետ կապված ունենք աննախադեպ ծավալի խնդիրներ. Ավինյան

Իրանի կառավարությունը հանդես է եկել հայտարարությամբ

Նոր նշանակում Երևանի քաղաքապետարանում

Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մի մասի մարմինները դժվար է նույնականացնել

Կիսելով վիշտը՝ մաղթում ենք ուժ․ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Իրանի գործընկերներին

ՀՀ ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Կատար

Մինչև սպարապետի ուրացո՞ւմ, երբ ինքդ վազում ես թիվ 1 ուրացողի Էրեբունի պլազայի 6-րդ հա՞րկ. Սաֆարյանը՝ Գալստանյանին

Իրանի կառավարության արտահերթ նիստում նախագահի աթոռը դատարկ է. ինչ է այժմ սպասվում, և ում կանցնի երկրի ղեկավարումը

Հրապարակվել են նոր լուսանկարներ Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման վայրից

Աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը. ինչ է հայտնի ողբերգական կերպով զոհված Իրանի նախագահի մասին

Զորակցում եմ Իրանի կառավարությանը և ժողովրդին՝ այս ծանրագույն պահին մաղթելով ուժ և տոկունություն. վարչապետ

Իրանում սկսվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մարմինների նույնականացման գործընթացը

Իրանի նախագահը, ԱԳ նախարարը և ուղղաթիռի բոլոր մյուս ուղևորները զոհվել են

Պատահական չէ, որ շեֆն էլ, ով Սպարապետի անունը տալ արգելում էր ու 27֊ը կոծկում, իրեն միակ տղամարդն էր համարում. Խաչատրյան

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպով

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ