Ներողություն եմ խնդրում և ասում, որ այո, գուցե տարբեր որոշումներ կայացնելիս մենք հապաղել ենք. Արսեն Թորոսյան (տեսանյութ)

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում խոսել է կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում իշխանության և առողջապահության նախարարության գործած սխալների, սխալներն ընդունելու, ազնվության եւ անկեղծության մասին: 

«Ես չէի խոսի այս մասին, եթե բազմաթիվ գործընկերներից չլսեի:

Այս հիվանդությունը, որ հիմա ամբողջ աշխարհում կա, նոր է, այդ պատճառով էլ այն կոչվում է նոր կորոնավիրուս: Բազմաթիվ հարցեր կան, որ մինչ օրս պարզ չեն: Ինչքան է տեւում ինտուբացիոն շրջանը, արդյոք ասիմպտոմ վարակակիրները չեն տարածում վարակը, արդյոք դիմակը օգնում է վարակը չտարածելու գործում, արդյո՞ք ջերմաստիճանն ազդում է վիրուսի վրա եւ նմանատիպ բազում հարցեր, որն է լինելու ամենից պահանջվածը այս հիվանդության բուժման ընթացքում՝ մահճակալները, սարքերը, դեղերը եւ այլն: Կա հարցերի լայն շրջանակ, որոնց պատասխանները չկան: Հենց սա է ստիպում տարբեր երկրներին ընդունել այս կամ այն քաղաքականությունը բուժման ընթացքում:

Երեւի շատ քիչ երկրներ կան աշխարհում, որտեղ ոչինչ չի փոխվել: Այս անորոշություններն են պատճառը, որ այո, միգուցե մենք ինչ-որ հարցում թերացել ենք, որոշումը գուցե ուշ ենք կայացրել, ես չեմ բացառում, որ այո, միգուցե այսօր նաեւ ներողություն խնդրեմ որոշ սխալների համար, որոնք կամա թե ակամա տեղի են ունեցել: Այս իրավիճակը մեզ դրդում է հետ նայել ու գնահատել իրավիճակը: Ներողություն եմ խնդրում եւ ուզում եմ ասել, որ տարբեր իրավիճակներում տարբեր որոշումներ կայացնելիս գուցե հապաղել ենք։ Այս իրավիճակը մեզ դրդում է հետ նայել և գնահատել կատարած քայլերը։ Ես շնորհակալ եմ քննադատներին, երբ նրանք մատնացույց են անում մեր գործողությունների թերությունները։ Դրանք մեզ թույլ են տալիս շտկել ու ճշգրիտ քայլերով առաջ գնալ:

Այդքան չարչկվող եւ թմբկահարվող թոքերի արհեստական օդափոխության սարքերը այդքան էլ պետք չէին, բայց պետք էին սովորական թթվածնի գեներատորներ, որոնք պետք էին գրեթե բոլոր մահճակալներին:

Այս իրավիճակը մեզ թույլ է տալիս հասկանալ շատ հարցերի պատասխաններ, թույլ է տվել հասկանալ՝ ի վերջո սա սովորական գրիպ է, թե չէ:

Եթե մենք ունենայինք մի հայտնի, օրինակ կարմրուկի բռնկում, այդ դեպքում գործողությունների տրամաբանությունն ավելի պարզ էր, այսինքն՝ շատ բան հայտնի կլիներ, սխալվելու հավանականությունն ավելի փոքր կլիներ: Մենք առնվազն այն պահին, երբ հայտարարություններ ենք արել, մենք չենք խաբել եւ մինչեւ հիմա էլ չենք խաբում, չենք թաքցնում գրեթե ոչինչ մինչ օրս եւ կարծում ենք, որ դա մեր ուժեղ կողմն է: Ազնությունն ու անկեղծությունը միշտ լինելու է, բուժման մեթոդներն այսօր էլ կբարձրաձայնվեն:

Ես պատրաստ եմ փոփոխվող որոշումների մասին խոսել եւ նշել, թե ինչու են փոփոխվում որոշումները»,- ասաց նախարարը:

Նա ն հիշեցրեց իր նախկին հայտարարությունը դիմակ չկրելու մասին եւ նշեց, որ անցած կարանտինային 4 ամիսները ու հիվանդության դեմ պայքարը թույլ են տվել հասկանալ, որ այդ հայտարարությունը սխալ է եղել, եւ այժմ հանրային վայրերում դիմակ կրելը նվազեցնում է վարակի տարածումը։

Նա հիշեցրել է, որ իրենց մեղադրում են, թե մի ձեռքը չգիտի մյուսն ինչ է  անում, սակայն փոփոխությունները նոր իրավիճակից ելնելով փոխվում են: Արսեն Թորոսյանը բերել է պատերազմի օրինակը:

«Երբ անհայտ թշնամին հարձակվում է քեզ վրա, դու ունես միայն հետախուզության տվյալները՝ ենթադրենք, որ թշնամին ունի 5 տանկ, եւ դու քո պաշտպանությունն ու դիմակահությունը կառուցում ես այդ տվյալների վրա: Որոշ ժամանակ հետո քեզ ասում են, որ իրականում 5 չէ, այլ 45 է, 40-ը թաքնվել էին, դու չե՞ս փոխում քո պաշտպանական մարտավարությունը, կամ երբ ասում են, որ 45 տանկերից բացի, մի քանի հատ էլ հեռահար հրթիռներ ունի, փոխում ես, չէ՞, քո մարտավարությունը»:

Տպել
2412 դիտում

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը

Զինված անհայտ անձինք ներխուժել են Ձորաղբյուրի տներից մեկը, կրակելով վնասել «Լեքսուս»-ը և փորձել գողություն կատարել

Գիշերը Գյումրիում թանգարանային է եղել (լուսանկարներ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում

Հնդկաստանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունները

Այսօր մի քանի ժամով Երևանի փոքր կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 19-ին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Սիսիան-Գորայք ճանապարհին մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան

Նախկին ղեկավարները հանուն ռուսական լծի մի կողմ են թողել անհամաձայնությունները, 30 տարին դուրս է եկել հրապարակ. Խզմալյան

Վազգեն Գալստանյանի հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի հետ արծարծվել են Հարավային Կովկասում զարգացումները

Կքննարկվի Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը

ՊՊԾ գունդը գրավածների հետ չեմ համախմբվի. Շարմազանով կարծում է, որ կուսակցությունների համախմբման օրակարգը կեղծ է

«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի

Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը

Գալստանյանի շարժման տարբերանշանը համեմատում են Բաքվում տեղադրված «Ղարաբաղի պատերազմի խորհրդանիշ» արձանի հետ

Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է եղել խճուղավազքի մրցաշարին