Պատգամավորներն առաջին ընթերցմամբ ընդունեցին շուրջ 30 միլիարդ դրամի հարկային արձակուրդ տրամադրելու մասին օրենքի նախագիծը

Կառավարության նախաձեռնությամբ այսօր հրավիրվել էր ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում 1 հարց էր՝ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Պատգամավորներն այն քննարկում են նախաձեռնողի սահմանած օրակարգով՝ 24-ժամյա ընդունման կարգով։

Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը ներկայացրեց օրենքի նախագիծը եւ թե ինչով է պայմանավորված հրատապությունը։ Նրա խոսքով՝ գործող կարգավորումներով նախատեսված է շահութահարկի կանխավճարներ կատարելու պարտավորություն ԱԱՀ վճարող տնտեսվարող սուբյեկտների համար։ Այսպես կանխավճարը հաշվարկելիս հիմք է ընդունվում կա՛մ նախորդ տարվա շահութահարկի գումարի 20 տոկոսը, կա՛մ եթե հարկ վճարողը ընտրել է շահութահարկի կանխավճարների կատարման այլընտրանքային եղանակը, ապա նախորդ եռամսյակի ամիսների համար ներկայացված ԱԱՀ-ի հաշվարկներով արտացոլված հարկման բազայի (որը մոտարկվում է իրացման շրջանառությանը) երկու տոկոսը։

Փոխնախարարի խոսքով՝ խնդիրն այն է, որ շահութահարկի կանխավճարների կատարման այլընտրանքային եղանակի ընտրության հնարավորությունը սահմանված է մինչեւ ընթացիկ տարվա մարտի 20-ը վերջնաժամկետով, իսկ իրենց դիտարկումները ցույց են տալիս, որ շահութահարկ վճարողների շուրջ 10 տոկոսն է, որ մինչեւ մարտի 20-ը որոշում է կայացրել օգտվելու շահութահարկի կանխավճարների այլընտրանքային եղանակով հաշվարկման հնարավորությունից։ Խոսելով թվերի լեզվով՝ Պողոսյանն ասաց՝ այսօր շուրջ 7650 հարկ վճարող պարտավոր է կատարել շահութահարկի կանխավճար, որոնցից միայն 700-ն է օգտվել այս հնարավորությունից։

Խնդիրը, ըստ նրա, այն է, որ նախորդ տարին որպես տնտեսապես ավելի ակտիվ եւ հետեւաբար այլ հավասար պայմաններում ավելի մեծ շահույթ գեներացնող հարկային տարի, ըստ էության, պարտադրում է ընթացիկ տարում, որը, ցավոք, աչքի չի ընկնում տնտեսական ակտիվությամբ, հետեւաբար՝ շահութաբերությամբ, կատարել շահութահարկի կանխավճարներ՝ հիմք ընդունելով նախորդ տարվա՝ համեմատաբար մեծ շահութահարկի գումարները։ Ինքնին հասկանալի է, որ այս պահանջի կատարումը կարող է հանգեցնել եւ հանգեցնում է տնտեսավարող սուբյեկտների շրջանառու ֆինանսական միջոցների հետ կապված խնդիրների, եւ այս նախաձեռնությամբ առաջարկվում է լուծել այս խնդիրը, բայց մի շատ կարեւոր դիտարկմամբ․ սա ոչ թե ժամանակավոր միջոցառում է, այլ միտված ապագային՝ ունենալու ավելի նպաստավոր հարկային միջավայր։

Պատգամավորները միաձայն կողմ քվեարկեցին նախագիծն ընդունելու այս ձեւաչափին։

Այնուհետեւ Պողոսյանը ներկայացրեց, որ նախագծով առաջարկվում է պահպանել երկու մոտեցումներն էլ, եւ սահմանել, որ տնտեսավարող սուբյեկտները կանխավճարը կատարեն երկու եղանակով հաշվարկվող մեծություններին նվազագույնի չափով։ Զուգահեռաբար առաջարկվում է առհասարակ հրաժարվել այլընտրանքային եղանակով կանխավճարներ կատարելու համար հայտարարության ներկայացման պահանջից, որովհետեւ, ինչպես հիմնավորեց փոխնախարարը, գործնականում սա արդեն իսկ կարող է որակվել իմաստազրկված գործիք։

Միեւնույն ժամանակ առաջարկվում է օրենսդրորեն սահմանել, որ 2020 թվականի հունիսի 20-ին, տվյալ դեպքում երկրորդ եռամսյակի համար, շահութահարկի կանխավճարներ չեն կատարվում։

Նախագծի նպատակադրումը, ինչպես ներկայացրեց Պողոսյանը, այն է, որ շահութահարկի կանխավճարները կատարվեն տվյալ պահին առկա տնտեսական ակտիվությանը համապատասխան։ Ակնհայտ է, որ տվյալ տարում կանխավճարները ավելին կլինեն, հետեւաբար հաջորդ տարի տնտեսվարողները կդիմեն՝ գումարները հետ ստանալու համար։

«Մենք կձերբազատվենք չհիմնավորված ավելի չափով բիզնեսից գումարներ հավաքելու պրակտիկայից, նաեւ չենք ունենա պարտավորություն տարին ավարտելուց հետո անհամաչափ մեծ գումարներ վերադարձնել բիզնեսին»,- ասաց Պողոսյանը՝ եզրափակելով, որ սա նախագծի ընդհանուր կարգավորումների բնութագիրն է։

Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ փոխնախարարն ասաց, որ նախագիծը չունի հետադարձ ազդեցություն։ Տնտեսավարողներն արդեն մեկ անգամ կատարել են կանխավճար մարտի 20-ին, եւ այն ընդունվում է որպես իրողություն։ Ինչ վերաբերում է հաջորդ վճարմանը, որը լինելու է հունիսի 20-ին, Պողոսյանն ասաց, որ Կառավարությունը փորձում է ամեն ինչ անել, որ այդ օրվա դրությամբ խնդիրը կարգավորված լինի։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հարակից զեկույցի ժամանակ ասաց, որ այս նախագիծը չափազանց կարեւոր է, եւ որ այս 1,5 տարվա ընթացքում այսպիսի հաճույքով որեւէ այլ նախագծի մասին չի խոսել։ «Շատ կարեւոր բան ենք անում. ե՛ւ հակաճգնաժամային միջոցառում է սա իր բնույթով, ե՛ւ երկարաժամկետ առումով այն ավելի ճկուն է դարձնում հարկային համակարգը»,- ասաց Թունյանը՝ հավելելով, որ վաղը՝ մինչեւ նախագծի երկրորդ ընթերցում, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը, որի նախագահը հենց ինքն է, նիստ կանի եւ, ըստ ամենայնի, նախագծին կտա դրական եզրակացություն։

Թունյանի փաստմամբ՝ այստեղ խոսքն ավելի քան 30 միլիարդ դրամի մասին է, այսինքն՝ պետությունը, ըստ էության, 30 միլիարդ դրամի հարկային արձակուրդ է տրամադրում տնտեսվարող սուբյեկտներին։

Բոլոր ներկա պատգամավորները առաջին ընթերցմամբ միաձայն կողմ քվեարկեցին օրենքի նախագծին։ Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ներկա չէր նիստին, իսկ նախագծի երկրորդ ընթերցումը կլինի վաղը՝ հայտարարությունների ժամից հետո։

Տպել
1572 դիտում

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)

Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել