Ինձ ասում էր՝ լավ էլի, գրի 2 հազար, 8 հազար ձայն չես կարա հավաքես. Ուրիխանյանը խոսեց իր ձեռքով գրված պարտավորագրի մասին

Ազգային ժողովում շարունակվում են Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկումները: Ելույթով հանդես եկավ նաեւ նախկին ԲՀԿ-ական, այժմ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, որի ձեռքով գրված պարտավորագիրը եւս հայտնվել էր ԱԱԾ տեսանյութի կադրերում:

«Խոսքս սկսում եմ՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը՝ երեկ պատրաստած եւ հրապարակած հրաշալի տեսանյութի համար: Բերել եմ ինձ հետ կադրերում հրապարակված, նախկինում իմ ձեռքով գրված տեքստը.

Ես՝ Տիգրան Ուրիխանյանս, առաջադրվում եմ Երեւանի թիվ 2 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով: Հանձն եմ առել ապահովել 8 հազար քվե, ինձ թվում էր, որ դա նորմալ, բավարար, շատ քվե է, բայց չստացվեց եւ պարտվեցի ռեյտինգային ընտրակարգով:

Ընդ որում, նույնիսկ վիճաբանում էինք ե՛ւ Ծառուկյանի հետ, ե՛ւ բազմաթիվ այլ գործընկերների: Ասում էր՝ լավ, էլի, գրի 2 հազար, չես կարա 8 հազար հավաքես, ասում էի՝ չէ՛, պետք ա 8 հազար հավաքեմ: Հլը ասում էի՝ 10 հազար կգրեմ, որովհետեւ էդպիսին էին սոցիոլոգիական հարցումները:

Իրավիճակ էր փոխվել, ինչպես հիշում եք, խոստացվել էր ընտրակարգ փոխել, ընտրական օրենսգիրք փոխել, եւ այն ժամանակ նախորդ խորհրդարանում որպես «Ալյանս» կուսակցության ներկայացուցիչ, «Ծառուկյան» դաշինքի մաս կազմող կուսակցության անդամ՝ ես իմ կուսակից ընկերների հետ որոշում կայացրի առանձին մասնակցել ընտրություններին, ոչ թե ԲՀԿ-ի, այլ «Ալյանս» կուսակցության ցուցակով:

Ծառուկյանն էր ինձ համոզում՝ «Դու հասկանու՞մ ես, որ շանսերդ քիչ են, չես ընտրվի, էյֆորիկ վիճակ էր, չես անցնի, դու իրավունք չունես խորհրդարան չանցնելու, դու պետք ես խորհրդարանում»: Սրանք ներքին խոսակցության էպիզոդներ են, որոնք երեւի չէին լինի այլ առիթ բացահայտման համար, բայց ԱԱԾ-ի պատրաստած նյութից ներքին խոհանոցը հրապարակ բերելուց հետո ստիպված եմ սրա մասին խոսել:

Եվ երբ իմ գործընկերներից շատերը գլուխ էին գովում, որ 10, 20, 50 հազար ձայն կբերեն, մեկը ես եմ ասել՝ թող ամեն մեկը հլը գրի ստորագրի՝ տեսնենք ով քանի ձեն է բերելու: Էդ ձեն ապահովելու մեջ էդպիսի վատ բան կա՞, որեւէ մեկդ չի՞ ուզել երբեւէ ձեն ապահովի, չի՞ հպարտացել իր ապահոված ձեներով, թե՞ էն  ընտրակարգը, որը չփոխվեց, չի ենթադրում անհատ թեկնածուի քվեն, ձայնը՝ թերթիկի մյուս կողմում կուսակցության քվե:

Շարունակում եմ (Տ. Ուրիխանյանը շարունակեց կարդալ թերթիկից).

Լիարժեք գիտակցում եմ, որ հետագա ամբողջ գործունեությունս կախված է բացառապես կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի որոշումից, ստանձնած արդյունքը չապահովելու դեպքում հրաժարվում եմ որեւէ հավակնությունից նախընտրական ցուցակում: Այո՛, շնորհակալություն, ԱԱԾ, որ իմ պարկեշտ հայտարարությունը հրապարկել եք:

Եվ մարդը, որին բերել է կուսակցությունը կամ որեւէ դաշինք խորհրդարան, անհամաձայնության ժամանակ, իսկ ես, այո՛, բոլորիդ է հայտնի, որ 15 թվին ունեցել եմ լուրջ անհամաձայնություն «Բարգավաճ Հայաստան»-ի՝ այն ժամանակվա կազմի հետ, հաջորդիվ կազմի հետ, հիմիկվա կազմից շատերի հետ, եւ դա նկատելի է եղել բոլորիդ համար: Այո՛, ցանկացել եմ դուրս գալ, դուրս գալուց էլ, ինչպես հիշում եք, ասել եմ՝ էս էլ՝ մանդատը, որովհետեւ ես պարտվել եմ ռեյտինգային ընտրակարգով, իսկ խորհրդարան ինձ բերել էր Գագիկ Ծառուկյանը:

Այսպիսին է պատմությունը: Ու Ծառուկյանն է ինձ ասել՝ ո՛չ, չպիտի դնես մանդատդ վայր, որովհետեւ դու պետք ես երկրին ու խորհրդարանին:

Շարունակում եմ (Շարունակեց պարտավորագրի մյուս հատվածի ընթերումը) .

Պատրաստ եմ աշխատել թիմի, կուսակցության եւ հայրենիքիս առաջընթացի համար:

Ես շնորհակալ եմ ԱԱԾ-ին, որ հրապարակեց այն, ինչ ես համեստորեն չէի հրապարակի երբեք, չէի թույլ տա ինձ ասել, որ նույնիսկ ներքին խոհանոցի ռազբորկաների ժամանակ ես պայման եմ դնում հայրենիքին ծառայելու հարցը: Շնորհակալ եմ շատ. ես ինչքան միջոց պետք է ծախսեի՝ նման PR-ի համար:

Վերցրել են էսպես խոշորացնում են գրությունս, մյուսների՝ մի փոքր ավելի էմոցիոնալ գրություններն են մեջբերում, ասում են՝ Տիգրան Ուրիխանյանն էլ է գրել: Լա՛վ եմ արել՝ գրել եմ, հպարտանում եմ նրանով, ինչ գրել եմ: Պարկեշտ եմ պահել ինձ: Կարեւորը, որ միշտ արել եմ այն, ինչ գլխումս է ծնվել, որոշումներս կայացրել եմ իմ սեփական քաղաքական մտքի գեներացման արդյունքում՝ ի շահ ժողովրդի: Կարո՞ղ ա մի վատ նախագիծ եմ բերել, մի վատ նախաձեռնություն ու քվեարկություն եմ արել, ո՛չ:

Եվ ինչպես բոլորիդ հայտնի է, 15 թվականին խոստանալով բոլորիդ՝ ճիշտ այնպես, ինչպես ձեզանից շատերն էին անում ոչ միայն խորհրդարանում, այլեւ տասնյակ հազարավոր մարդկանցով հանրահավաքներում, որ դեմ լինելով նախկին կառավարման համակարգին եւ նրանց բերած սահմանադրական ավանտյուրային՝ եկել եմ խորհրդարան ու մենակով դեմ եմ քվեարկել, ինչպես որ ժողովրդին խոստացել էի: Իմ լեզուն է այսօր երկար, եւ ես կարող եմ ասել, որ՝ այո՛, անհամաձայնություններով հանդերձ՝ ես պաշտպանելու եմ Գագիկ Ծառուկյանին, որովհետեւ իր հետ եմ ես պայքարել, որովհետեւ ինքն է այն ժամանակ առաջնորդել ոչ իշխանական ուժերի քառյակը, այնուհետեւ՝ եռյակը, որովհետեւ ես նրա հետ կիսել եմ հույս, կիսել եմ պայքար, կիսել եմ ձեր իսկ հակառակորդների դեմ տարվող պայքար, երբ դուք նույնիսկ չկայիք քաղաքական դաշտում: Բա պիտի պաշտպանեմ, բա ի՞նչ պտի անեմ, բա գրել եմ, բա լավ եմ արել, կարեւորը՝ արդար եմ, ճիշտ եմ ու պաշտպանում եմ ժողովրդի շահը:

Անդրադառնամ այս թղթի՝ մի շատ կարեւոր հատվածին: ԱԱԾ-ի, այսինքն՝ վարույթն իրականացնող մարմնի տրամադրած նյութերի եւ ԱԱԾ-ի պատրաստած տեսանյութի հիման վրա, պարո՛ն գլխավոր դատախազ, բեւեռում եմ ձեր ուշադրությունը գործընթացային խախտումների վրա, որպեսզի այն դուք շտկեք կամ շտկելու հանձնարարություն տաք՝

17 թվին հարուցված քրեկան գործի նյութերի շրջանակներում հրապարակավ զրպարտության, բարի համբավս արատավորելու ձեւով ներկայացվում է մի թուղթ, որում գրված է՝ «Բարգավաճ Հայաստան»-ի նախընտրական ցուցակ: 17 թվականին ԲՀԿ-ի նախընտրական ցուցա՞կ ա եղել, 17 թվին «Բարգավաճ Հայաստանն» ա ընտրություններին մասնակցել: Մասնակցել է «Ալյանս» կուսակցությունը, ԲՀԿ-ի կողմից ձեւավերված «Ծառուկյան» դաշինքը: Այսինքն՝ էս փաստաթուղթն իրավունք ունե՞ր էդտեղ տեղ գտնելու: Հետեւաբար կարո՞ղ են այլ փաստաթղթեր էլ լինել կեղծ: Ընդ որում, ես չեմ քննարկում այն, որ հանցագործը պիտի նստի բանտում, ով ուզում է լինի: Բայց եթե արել է այդ հանցագործությունը: Բա որ արած չեղա՞վ:

Վերջապես, 18 թվին, երբ դեռ Նիկոլ Փաշինյանը պատգամավոր էր, գնացել եմ եկել, ասել եմ՝ եկեք միանանք, անենք էնպես, որ Ծառուկյանն էլ միանա, 15 թվին երբ որ ընդդիմադիր կուսակցության առաջնորդ էր, գնացել ասել եմ՝ եկեք միանանք, այդ թվում՝ Ծառուկյանն էլ միանա, մեկտեղեն ուժերը բոլոր նրանք, ովքեր դեմ են իշխող համակարգին: 18 թվականին արդեն վարչապետ էր, գնացել ասել եմ՝ մեկտեղեք ուժերը: Այդ թվականին վերջապես մի պահ ժողովուրդը ուրախացավ, ասաց՝ միասնական ուժերով հարց է լուծվելու, ու հիմա՝ էսպես:

Բա ասում եք՝ պատերազմ է, ասում եք՝ պատերազմ ենք վարում կորոնավիրուսի դեմ, այդ թվում՝ սահմանին մեզ սպառնացող կորոնավիրուսի դեմ: Բայց ճգնաժամում հնարովր չէ՞ր միատեղել ուժերը:

Ինչ էլ որ մենք էստեղ խոսում ենք, հիմա մարդիկ կլսեն, կքննարկեն, կասեն՝ լա՛վ, Ծառուկյանին դատեցիք, հետո: Հետո հլը տեսեք՝ թվերն ինչ են ասում, վաղը լինելու է ճգնաժամ, վաղը լինելու է արտակարգ իրավիճակ սոցիալական հարթության մեջ, 100 հազարի հասնող արտագնա աշխատանքի մեկնողները մնացին երկրում, 600 հազարի ակնկալվող տուրիզմի մարդիկ, իրենց գումարած՝ ներդրողներ չեկան Հայաստան, +7, 14, չգիտեմ՝ քանի տոկոս աճ ունեցող մեքենաների ներկրում էլ չկա, բնականոն վիճակում աշխատող արտադրական ձեռնարկություններ փակվում են, էս ամենը ի՞նչ է լինելու: Միգուցե ուժեր մեկտեղելու խնդի՞ր է էստեղ լինելու»:

Տպել
5289 դիտում

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Առաջիկայում ուսանողների հետ կքննարկենք Ակադեմիական քաղաքի ծրագիրը․ վարչապետը Գավառում պատասխանում է հարցերի (տեսանյութ)

Դինա Տիտուսը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ներկայացրել

Կիրանցում քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հայհոյել, լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր․ մանրամասներ

Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ է արել պառակտվել, դուրս գալ պետության դեմ

Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ․ վարչապետը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած

Օտարերկրացու ինքնասպանության փորձը կանխվել է

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի ռուսական և հնդկական ընկերություններին

Երևանի մի շարք վարչական շրջաններում շների համար հատուկ զբոսայգիներ են կառուցվել (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 27-ին