Փոխվել է ՀՀ Բռնցքամարտի ֆեդերացիայի կանոնադրությունը. շուրջ 1 ամսից այն նոր նախագահ կունենա

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան նոր նախագահ կունենա առաջիկա շուրջ 1 ամսվա ընթացքում: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց գործող նախագահ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գեւորգյանը: Նա 2-րդ անգամ 5 տարի ժամկետով նախագահ էր ընտրվել 2018թ.: Վերջերս ՀՀ-ում նախկին պատգամավորի նկատմամբ հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու եւ ապօրինի հարստանալու համար մեղադրանք է առաջադրվել եւ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Նա, սակայն, այս ընթացքում գտնվում է ԱՄՆ-ում եւ դեռ ՀՀ չի վերադարձել: Կարծում է, որ այսպես չի կարող նորմալ ղեկավարել ֆեդերացիան եւ որոշել է հրաժարական տալ, որպեսզի նոր ընտրություններ նշանակվեն: Այդ նպատակով՝ օրերս տեսակապով ֆեդերացիայի ժողով է անցկացվել, որպեսզի կանոնադրության մեջ փոփոխություն մտցվի ու ավելի շատ մարդիկ կարողանան մասնակցել ընտրություններին:

«Ըստ մեր կանոնադրության՝ ՀՀ Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ կարող էր ընտրվել վերջին 3 տարիների ընթացքում անընդմեջ ֆեդերացիայի գործադիր կոմիտեի անդամ հանդիսացող անձը… Փոփոխությունը վերաբերում է նրան, որ գործադիրի անդամ չհանդիսացող մարդիկ ունեն տարբերակ առաջադրվելու որպես նախագահի թեկնածու ֆեդերացիայի գործադիր կոմիտեի 2/3-ի հավանությանը արժանանալու դեպքում: Մենք ժամկետը կնշենք, բոլորն իրենց ծրագրերը կուղարկեն, գործադիրը կորոշի, կհամաձայնի, թեկնածուները կլինեն ավելի շատ, եւ համագումարում թող բոլոր անդամներն ընտրեն»,- ասաց Գեւորգյանը:

Նա պարզաբանեց, որ սա նշանակում է, որ ցանկացած անձ կարող է առաջադրվել, սակայն համագումարին, որի ընացքում կայանալու են ընտրությունները, կարող են մասնակցել միայն ֆեդերացիայի անդամները: Նաեւ ավելացրեց, որ ակնկալում է, որ ողջ գործընթացը՝ կանոնադրությունը փոփոխելը, պետռեգիստրում գրանցելը, Բռնցքամարտի միջազգային միությանը նոր կանոնադրությունն ուղարկելը, թեկնածուների առաջադրումն ու ընտրությունները, տեղի կունենան առաջիկա 1 ամսվա ընթացքում:

Գեւորգյանը տեւական ժամանակ է, ինչ ԱՄՆ-ից է կառավարում ֆեդերացիան, սակայն հրաժարական է տալիս հիմա: Նա դա բացատրեց նրանով, որ քրեական գործի շրջանակներում իր ֆինասնական միջոցների վրա կալանք է դրված: Նշում է, որ դրա պատճառով չի կարողանում հոգալ անհրաժեշտ ծախսերը եւ քանի որ օլիմպիական տարին առջեւում է, որոշել է զիջել տեղը մարզիկներին ու մարզիչների չվնասելու համար:

«Իմ ֆինանսական հաշիվներն արգելափակված են: Մարզիկների եւ մարզիչների աշխատավարձերը, թոշակները, պարգեւատրումներն անձամբ իմ հաշվից եմ տալիս, քանի որ պետական գումարը դրա վրա չես կարող ծախսել, պետական գումարը բացառապես ծախսվում է միջոցառումների, միջազգային մցրաշարերի եւ ՀՀ առաջնությունների վրա: Ֆեդերացիայի ոչ մի աշխատող, ոչ մի մարզիկ, ոչ մի մարզիչ չի կարող աշխատավարձ ստանալ այդ գումարից: Իմ պատճառով ինչո՞ւ տուժեն մարդիկ, եթե ես չեմ կաորղանալու, իրենք ինչ մեղավոր են… չնայած նրանք պատրաստ են դիմանալ, հաճելի է նրանց մոտեցումը, որ դա խնդիր չէ, կդիմամանք… բայց ես հասկանում եմ՝ ինչ վիճակում են մարզիչները, մարզիկները, բավականին ծանր վիճակում են, որովհետեւ ով որտեղից ինչ կոպեկներ ստանում էր՝ թոշակներ, բոլորը  չգիտես՝ ինչու կտրել են. ՀԱՕԿ-ը, նախարարությունը, սա աբսուրդ է: Ես այն եմ ասում, ինչ ինձ փոխանցում են մարզիկերը»,- ասաց նա:

Գեւորգյանը ֆեդերացիան ղեկավարում է 2013 թվականից: Նրա աշխատանքի ընթացքում հայ բռնցքամարտիկները չեմպիոններ ու մրցանակակիրներ են ունեցել տարբեր խոշոր մրցաշարերում՝ այդ թվում աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում:

Տպել
2062 դիտում

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան