Դիմակը շատ ավելի էֆեկտիվ է՝ դիմացինին չվարակելու, քան թե չվարակվելու համար․ վարչապետ

Մեր ընթացիկ շրջանի հիմնական խնդիրը շարունակում է մնալ կորոնավիրուսի համաճարակը։ Այս մասին այսօր ՀՀ Կառավարության նիստի սկզբում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երեկ մենք 665 նոր դեպք ենք հայտնաբերել, եւ մեզ չի հաջողվում թվերն իջեցնել, ու մենք գիտենք դրա պատճառը։ Պատճառը հետեւյալն է՝ հակամահաճարակային կանոնները համատարած կերպով չեն պահպանվում, եւ մենք ստիպված ենք ավելի ու ավելի կոշտ վարչական մեթոդներ կիրառել՝ հակահամաճարակային կանոնները պահպանելու նպատակով»,- ասաց վարչապետը։

Անդրադառնալով պարետի որոշմանը, որ քաղաքացիները պետք է իրենց հետ ունենան անձը հաստատող փաստաթուղթ՝ վարչապետն ասաց. «Ես ուզում եմ պարզաբանել, թե որն է այս որոշման նպատակը։ Եթե, օրինակ, դիմակ չկրելու համար տուգանվելու ընթացքում քաղաքացին չունի փաստաթուղթ իր մոտ, նրան վարչական պատասխանատվության ենթարկելու պրոցեսը ավելի երկար է տեւում, որովհետեւ անհրաժեշտ է տանել բաժին ոստիկանության, անձը պարզել, որից հետո վարչական արձանագրություն կազմել, իսկ հիմա այդ միջոցը պարտադիր է դարձվել հենց այդ նպատակով, որպեսզի վարչական այս լծակը ավելի արդյունավետ գործի»։

Փաշինյանն ընդգծեց՝ եթե քաղաքացին դիմակ չի կրում եւ չունի նաեւ անձը հաստատող փաստաթուղթ, տվյալ դեպքում դա համարվելու է 2 առանձին վարչական խախտում եւ 2 առանձին վարչական վարույթով է հարուցվելու։

«Այս պահին մենք ունենք համոզվածություն, որ պետական բոլոր մարմինները կամ մարդկանց մեծ հոսք սպասարկող բոլոր մարմինները հերթերի կարգավորման հակահամաճարակային կանոնները պատշաճ ձեւով ներդրել են։ Մենք պետք է արձանագրենք, որ պետական բոլոր այն մարմինները, որոնք գործ ունեն քաղաքացիների հետ, պարտադիր պետք է հերթերը կարգավորեն, ընդ որում, ոչ միայն բուն տարածքում, այլեւ տարածքից դուրս»,- նշեց նա։

Վարչապետն ասաց՝ կցանկանար, որ բանկերի դրսի հատվածում այդ խնդիրը կարգավորվի. «Մինչեւ այժմ էլ, հատկապես մարզային մասնաճյուղերից, մենք շարունակում ենք լուսանկարներ ստանալ, որ մարդիկ իրար շատ մոտ են կանգնած։ «Հայփոստը» պետք է հստակ կատարի այդ պայմանները, մաքսատները, հարկ վճարողների սպասարկման կենտրոնները, ոստիկանության անձնագրային բաժինները եւ վարորդական իրավունքների, պետհամարանիշների թողարկման կետերը։ Այդ բոլոր պետական մարմինների ստորաբաժանումների ղեկավարները պետք է իմանան, որ իրենք անձնական պատասխանատվություն են կրում այդ տարածքներում հակահամաճարակային կանոնները պահպանելու համար»։

Նիկոլ Փաշինյանը նշեց՝ վերլուծությունները ցույց են տալիս, որ վարակի տարածման աղբյուր են բակերը եւ մոտ հասցեները։

«Ձեւավորվել են համատեղ կարգախմբեր ոստիկանության եւ պետական այլ մարմինների, որոնք ամեն օրվա հետ ավելի ու ավելի մեծ մաստշաբով կիրականացնեն այդ վերահսկողական գործառույթները։ Շատ կարեւոր է արձանագրել, որ շուկայում տեղի է ունեցել դիմակների էական գնանկում։ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կանխատեսում է, որ առաջիկայում այդ գնանկումը շարունակվելու է»,- ասաց նա։

Վարչապետն ընդգծեց, որ եթե ճիշտ է հասկացել ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանին, ապա առաջիկայում քաղաքացիները մի դիմակը մոտավորապես 60-70 դրամով հնարավորություն կունենան ձեռք բերել այդ ապարատներից, ինչին վերջինս դրական արձագանքեց։

«Հիմա գործնականում մենք արդեն գիտականորեն հաստատված հիմնավորում ունենք, որ դիմակի կրումը եւ սոցիալական հեռավորությունը, ձեռքերի պարբերական ախտահանումը, 95 եւ ավելի տոկոսով երաշխավորում են։ Ընդ որում, շատ կարեւոր հանգամանք է պետք ընդգծել՝ դիմակները պաշտպանում են ոչ միայն եւ ոչ այնքան դիմակ կրողին, որքան՝ դիմացինին, այսինքն՝ դիմակը շատ ավելի էֆեկտիվ է՝ դիմացինին չվարակելու, քան թե չվարակվելու համար։ Քանի որ այս հիվանդության առանձնահատկությունն այն է, որ հիմա մենք վստահ ենք՝ տասնյակ հազարավոր ասիմպտոմ դեպքեր ունենք ՀՀ-ում, մենք բոլորս բոլորիս պետք է վերաբերվենք որպես վարակակրի, հետեւաբար դիմակ չկրելու կոնտեքստը ոչ այնքան այն է, որ ես չեմ վախենում վարակվելուց, այլ ավելի շատ այն է, որ ես պատրաստ եմ ուրիշներին վարակել։ Եվ մեր սիրելի հայրենակիցները պետք է հենց այս համատեքստում դիտարկեն հարցը, որովհետեւ այս պայմաններում դիմակ չկրելը որոշակի անպատասխանատվության դրսեւորում է ոչ այնքան սեփական անձի, որքան դիմացինի նկատմամբ»,- ասաց Փաշինյանը։

Նա ընդգծեց՝ ցավոք, ամեն օր կորոնավիրուսից մահացության դեպքեր են լինում, եւ այդ թիվը կապի մեջ է ընդհանուր հիվանդությունների թվի հետ. «Մեզնից յուրաքանչյուրի անհատական վարքագիծը ունի շատ կարեւոր նշանակություն։ Էլի ուզում եմ իմ սեփական օրինակը վկայակոչել. հիմա հետահայաց վերլուծելով այն ենթադրվող 14 օրը, որի ընթացքում ես վարակված եմ եղել կորոնավիրուսով՝ պատահել է այնպես, որ ես ողջ ընթացքում առանց դիմակի, բացի իմ ընտանիքի անդամներից, որեւէ մեկի հետ չեմ շփվել կամ շփվել եմ՝ սոցիալական հեռավորություն պահպանելով։ Կարող եմ ասել, որ որեւէ մեկին չեմ վարակել միայն այդ բանի շնորհիվ, որ դիմակով եմ եղել եւ դիմակով եմ հարաբերվել նաեւ աշխատանքային հարաբերությունների ընթացքում»։

Տպել
1328 դիտում

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը

Զինված անհայտ անձինք ներխուժել են Ձորաղբյուրի տներից մեկը, կրակելով վնասել «Լեքսուս»-ը և փորձել գողություն կատարել

Գիշերը Գյումրիում թանգարանային է եղել (լուսանկարներ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում

Հնդկաստանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունները

Այսօր մի քանի ժամով Երևանի փոքր կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն