Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Աբրահամ Մանուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, այսօր հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Հրանտ Անանյանը՝ նշելով, որ որոշումը կհրապարակվի հունիսի 24-ին. «Հուսով ենք, որ դատարանը օբյեկտիվ եւ անաչառ կգտնվի»:

Աբրահամ Մանուկյանին, հիշեցնենք, մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-154.2 հոդվածի 2-րդ մասով (կուսակցություններից կամ թեկնածուներից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու կամ մեկից ավելի անգամ քվեարկելու համար ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալուն օժանդակելը): Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Հունիսի 17-ին հայտնի էր դարձել, որ Մանուկյանը ձերբակալվել է, սակայն մեկ օր անց ազատ էր արձակվել. դատարանի որոշմամբ նրա ձերբակալությունը ճանաչվել էր ոչ իրավաչափ: Դրանից հետո վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն էր ներկայացրել նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Միջնորդության քննության՝ նախորդ շաբաթ կայացած վերջին նիստը հետաձգվել էր, քանի որ Մանուկյանի ինքնազգացողությունը վատացել էր, եւ նա տեղափոխվել էր հիվանդանոց: Նիստը շարունակվել է այսօր առավոտյան:

Պաշտպան Հրանտ Անանյանի խոսքով՝ Մանուկյանի կալանավորումը օբյեկտիվ լինել չի կարող. «Երեք տարի առաջ տեղի ունեցած միջին ծանրության հանցագործության պատասխանատվության ենթարկելու ժամկետը հինգ տարի է, եւ վաղեմության ժամկետը հոսում է մինչեւ դատավճռի ուժի մեջ մտնելը, հետեւաբար իրատեսական էլ չէ, որ այս գործով կարող է լինել մեղադրական դատավճիռ. գործի քննությունը կտեւի ավելի քան մեկ տարի, մինչեւ նախաքննությունը ավարտվի եւ եռաստիճան դատական համակարգով անցնի, եւ եթե դու հիպոթետիկ առումով ունես դատավճռի կատարման ապահովման խնդիր, մտնես կալանքի, ես դա օբյեկտիվ չեմ համարում»: Անանյանը նաեւ նշեց, որ նախկինում եղել են ընտրակաշառքի վերաբերյալ դատական գործեր, որոնցով ազատազրկում չի նշանակվել. օրենքը նախատեսում է նաեւ պատիժ տուգանքի ձեւով. «Էլ չեմ ասում խոցելի խմբում գտնվող՝ 60-անց անձի նկատմամբ կալանավորում կիրառելը… Մենք իրավիճակ ունենք, երբ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրվող անձանց կալանավորումը փոխվում է գրավով կամ այլ խափանման միջոցով»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ Մանուկյանը մի շարք հիվանդություններ ունի, նաեւ՝ սրտի հետ կապված, ինչով պայմանավորված էլ նիստի ժամանակ, երբ հերթը հասել էր իր ելույթին, ինքնազգացողությունը վատացել էր, տեղափոխվել էր հիվանդանոց. այժմ արդեն դուրս է գրվել, այսօրվա նիստին էլ մասնակցել է:

Պաշտպան Հրանտ Անանյանի խոսքով՝ Աբրահամ Մանուկյանի մեղադրանքը հիմնված է մեկ անձի ցուցմունքի վրա. «Այլ տվյալ իմ վստահորդի՝ ենթադրյալ ընտրակաշառքի գործընթացում ներգրավված լինելու վերաբերյալ, չկա, փաստաթղթերում գրված չէ, որ ընտրակաշառքի համար է գումարը, ընդամենը կա նշում, որ 35 միլիոն դրամ գումար են վերցրել Աբրահամ Մանուկյանից, բայց այդ նույն փաստաթղթերի մեջ կան նաեւ օրինական նպատակներով օգտագործված գումարներ. քարոզարշավի, տրանսպորտային ծախսեր կան, դահլիճների վարձակալության, գովազդային վահանակների… Հետեւաբար, այդ փաստաթղթից չի բխում, որ գումարը վերցվել է ենթադրյալ ընտրակաշառքի համար»: Անանյանի խոսքով՝ Մանուկյանի դեմ ցուցմունք տված անձը եւս այս գործով մեղադրյալ է. նա կոնկրետ տեղանքում ԲՀԿ-ի մեծամասնական ընտրակարգով թեկնածուներից է եղել եւ մեղադրվում է իր օգտին քվեարկելու համար ընտրակաշառք բաժանալու համար. «Այդ անձը քրեական հետապնդման մարմիններից կախվածություն ունեցող անձ է, այս գործից բացի, 2020 թվականի փետրվարից սկսած՝ այլ գործով էլ է մեղադրյալ… Իսկ իմ վստահորդն ասում է, որ նրան չի ճանաչում, շփում չի ունեցել, կարող է՝ 1-2 անգամ տեսած լինի, չի բացառում, որ 3 տարի առաջ ինչ-որ փաթեթ փոխանցած լինի, բայց ասում է՝ առանց իմանալու փաթեթի բովանդակությունը կամ նպատակը, ինքը որեւէ բանի մեջ ներգրավված չի եղել»,- նշեց պաշտպանը:

Տպել
2460 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ