Երևան
20 °C
Շրջակա միջավայրի նախարարությունը բնապահպանության ոլորտի առաջնահերթ խնդիրների և գերակայությունների, ընթացիկ բարեփոխումների ընդլայնման հնարավորությունների համատեքստում համագործակցության նոր ծրագրերի վերաբերյալ քննարկումներ է իրականացնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարության հետ:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մասնակցության ծրագրի 2020-2021թթ. երկամյակի շրջանակներում շրջակա միջավայրի նախարարությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարություն է ներկայացրել «Վայոց ձորի մարզի երկրաբանական լանդշաֆտների և բնության հուշարձանների արդյունավետ կառավարում՝ երկրաբանական բազմազանության պահպանության և մշակութային-լանդշաֆտային ժառանգության կայուն զարգացման համար»:
Ծրագրային հայտով դիտարկվում է մի շարք գործողությունների իրականացում, այդ թվում.
բնության երկրաբանական, հիդրոերկրաբանական և բնապատմական հուշարձանների ցանկի արդիականացում, հուշարձանների հստակ տեղորոշում, դրանց վերաբերյալ ճանաչողական-տեղեկատվական փաթեթների կազմում, բնության հուշարձանների կապակցում տարածաշրջանային բնույթի երկրաբանական, տեկտոնական-կառուցվածքային երևույթների հետ, տեղական ինքնակառավարման մարմինների, ազդակիր համայնքների և շահագրգիռ հանրության համար սեմինարների և ինֆորմացիոն այցելությունների կազմակերպում, հանրային իրազեկման և էկոլոգիական կրթության զարգացում, մշակութային-լանդշաֆտային ժառանգության համալիր դիտարկում որպես Վայոց ձորի մարզում էկոլոգիական տուրիզմի զարգացման հեռանկարային ուղղություն:
Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ելակետային տեղեկատվության ապահովման նպատակով ս.թ. հունիս ամսվա ընթացքում շրջակա միջավայրի նախարարության մասնագետները կազմակերպել և իրականացրել են ճանաչողական երթուղիներ՝ ներառելով Վայոց ձորի մարզի երկրաբանական, ջրագրական, տեկտոնական և պատմական-մշակութային հուշարձանների տեղավայրերը: Ուսումնասիրվել և տեղորոշել են երեք տասնյակից ավելի հուշարձաններ, ինչը արտացոլված է ստորև ներկայացված քարտեզում:
Հավաքված փաստացի նյութերը հիմք են հանդիսանալու մշակվելիք փաստագրական փաթեթների, բուկլետների համար: Յուրաքանչյուր հուշարձանի համար կազմվելու է տեղեկատվական փաթեթ, որտեղ նկարագրվելու է հուշարձանի նշանակությունը տարածաշրջանի երկրաբանական զարգացման պատմության, հնէաբանական հետազոտությունների, տեկտոնական ակտիվ տեղաշարժերի, հանքայնացման խորքային աղբյուրների բացահայտման և հետազոտական մեկնաբանության տեսակետից:
Ծրագրավորվող աշխատանքները խթան կհանդիսանան մարզի դպրոցական տարիքի երեխաներին նոր էկոլոգիական գիտելիքների ուսուցման, դաստիարակության, էկոլոգիական մշակույթի արմատավորման, շրջակա միջավայրի պահպանության, բնօգտագործման և էկոլոգիական անվտանգության բնագավառում անձի ճիշտ և խելամիտ կողմնորոշման, ունակությունների դրսևորման և վարքագծի ձևավորման համար:
Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական վիզաների նոր սահմանափակում կգործի
Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ
Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում
Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է
Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան
Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից
Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին
Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում
«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը
Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում
Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում
Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում
Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը
Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը
Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ
ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում
Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)
Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները
Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան
Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)
«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին
Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով
Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել
Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին
Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին
Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին
Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ
Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին
Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի
Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»
Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան
Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա
Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ
© 2024 Հայկական ժամանակ