Երևան
10 °C
Բելառուսում օգոստոսի 9-ին սպասվող նախագահական ընտրություններին ընդառաջ իրավիճակը սրվում է: Մայրաքաղաք Մինսկում եւ մի շարք այլ քաղաքներում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ բերման են ենթարկվել հարյուրավոր քաղաքացիներ: Բերման ենթարկվածների նկատմամբ կամ վարչական տույժեր են կիրառվել, կամ նրանցից շատերին ձերբակալելու որոշումներ է կայացվել:
«Весна» իրավապաշտպան կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ բողոքի ակցիայի մասնակիցներից շատերը մեղադրվում են զանգվածային միջոցառումների կազմակերպման արգելքի խախտման, ինչպես նաեւ իրավապահների օրինական պահանջին չենթարկվելու համար:
DW պարբերականն էլ հայտնել է, որ Մինսկի դատարանները, Բելառուսում վերջին օրերին անցկացված ակցիաների մասնակիցների մեծ մասին 405-ից 1350 բելառուսական ռուբլու (153 - 511 եվրո) չափով տուգանելու մասին որոշում են կայացրել: Իսկ շրջաններում տուգանքները սկսվում են 108 բելառուսական ռուբլուց (41 եվրո). շրջաններում էլ 2 անձ դատապարտվել է տասնօրյա կալանքի:
Ակտիվիստները փողոց էին դուրս եկել` իրենց աջակցությունն ու համերաշխությունը հայտնելու ընդդիմադիր թեկնածու, նախագահ Լուկաշենկոյի հիմնական մրցակից Վիկտոր Բաբարիկոյին եւ նրան որդուն, որոնք արդեն մի քանի օր է ձերբակալված են: Քրեական գործը առնչվում է «Բելգազպրոմբանկ»-ին, որը նախկինում ղեկավարել է Բաբարիկոն: Ավելի վաղ, «Բելգազպրոմբանկ»-ի գրասենյակում խուզարկություններ են կատարվել, քրեական գործեր են հարուցվել հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների օրինականացման եւ առանձնապես խոշոր չափերի հարկերի վճարումից խուսափելու հոդվածներով: Բաբարենկոն եւ նրա որդին պահվում են Ազգային անվտանգության ծառայության քննչական մեկուսարանում։
Նշենք, որ 1994 թվականից ի վեր, առաջին անգամ Բելառուսի նախագահի ընտրությունների արդյունքներն անհայտ են՝ Լուկաշենկոյի վարկանիշի անկման պատճառով: Երկրի անփոփոխ ու մշտական համարվող ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի 12 հակառակորդ թեկնածուների շարքում «Բելգազպրոմբանկ»-ի նախկին ղեկավարն ամենից շատ թվով աջակցության ստորագրություններ է ստացել՝ 426 հազար հատ:
Քաղաքական գործիչներից շատերի կարծիքով՝ Բաբարիկոյի ձերբակալությունն ու այս օրերին նրան առաջադրված մեղադրանքը հատուկ է արվում՝ առաջիկա ընտրությունների թեկնածուների շարքից նրան չեզոքացնելու համար: Սակայն ամեն ինչ այդքան էլ պարզ չէ: Բանն այն է, որ Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռ կարող է գրանցել Բաբարիկոյի թեկնածությունը, քանի որ, ըստ նրա շտաբի տարածած հաղորդագրության, նախկին բանկիրի համար ԿԸՀ է ներկայացվել 230 հազար աջակցության ստորագրություն՝ պահանջվող 100 հազարի փոխարեն: Բաբարիկոն նախկինում չի ունեցել դատվածություն եւ դժվար թե հասցնի ունենալ մինչեւ հուլիսի 5-ը, երբ ԿԸՀ-ն կսկի թեկնածուների գրանցման բուն գործընթացը. ուստի կարելի է ենթադրել, որ Բաբարիկոյին՝ իր թեկնածությունը նախագահական ընտրություններում առաջադրելու մտքից դժվար թե հնարավոր լինի հետ պահել:
Բելառուսական լրատվամիջոցները հայտնում են, որ ի հավելումն այս ամենի, չի եղել Բելառուսի պատմության մեջ դեպք, երբ 100 հազարից ավելի ստորագրություն ներկայացրած անձի թեկնածությունը ԿԸՀ-ն հրաժարվի գրանցել:
Այս ընտրությունները Բելառուսի պատմության մեջ թվով 6-րդն են եւ դեռ այս փուլում, մեկնարկել են բավականին լարված: Դիտորդները նշում են, որ կարեւոր տարբերություն կա այս քարոզարշավի եւ նախորդների միջեւ. բելառուսական հասարակությունը փոփոխությունների պատրաստակամություն ունի: Ողջ երկրում Վիկտոր Բաբարիկոյի, Սվետլանա Տիխանովսկայայի եւ Վալերի Ցեպկալոյի նախաձեռնող խմբերի շտաբների մոտ երկար շարքեր էին այն քաղաքացիների համար, որոնք ցանկանում էին ստորագրել, որպեսզի նախագահի պաշտոնում առաջադրվի իրենց նախընտրած թեկնածուն:
Երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսի նախագահն է արդեն 25 տարուց ավելի՝ 1994 թվականից սկսած:
Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ
Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ
Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)
Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն
Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին
Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան
Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի
Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)
Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո
22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին
Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից
Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում
Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը
Երևանում ավտոբուս է հրդեհվել
Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է
Ոստիկանները հեռացել են Կիրանցից
Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին
Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը
Լարսը բեռնատարների համար փակ է
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում
Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ
ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ
Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին
Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար
Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի
Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել
Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան
Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել
Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը
Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը
Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան
Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան
Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը
Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ
Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)
© 2024 Հայկական ժամանակ