Արման Եղոյանը պարզաբանել է գույքահարկին վերաբերող օրենսդրական փոփոխությունները

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում պարզաբանումներ է ներկայացրել հունիսի 25-ին ԱԺ-ում ընդունված, կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագծի վերաբերյալ, որով, ըստ էության, Հարկային օրենսգրքի փոփոխություններով աստիճանաբար առաջարկվում է գույքային հարկի բեռի բարձրացում: Գրառմանը կից նա ներկայացրել է աղյուսակ:

«Գույքահարկի նոր սանդղակում որպես հաշվարկի հիմք վերցվելու է գույքի շուկայական գնի 80 տոկոսը։ Այսինքն եթե բնակարանի շուկայական գինը 50 միլիոն դրամ է, պետք է վճարեք 40 միլիոն արժողությամբ գույքի համար սահմանված գույքահարկ։ Իրավիճակն ավելի պարզ ներկայացնելու համար կից սանդղակում կարող եք տեսնել, թե ո՛ր գնով բնակարանի համար ինչքան գույքահարկ եք վճարելու 2026 թվականին (բնակելի տների սանդղակը փոքր ինչ տարբեր է)։

Խնդրում եմ, «բնիկ» թե «եկվոր», տեղորոշեք ձեր կամ ձեր ծանոթների գույքը այս աղյուսակում և ասեք, թե ով ինչ խնդիր է տեսնում այս սանդղակի տողերից որևէ մեկի հետ։

Ուշադրություն դարձրեք յուրաքանչյուր խումբ բնակարանների քանակին։ Նկատեք, օրինակ, որ 60 միլիոն դրամ և ավել գնահատված ընդամենը 10 000 բնակարան կա ամբողջ երկրում (բնականաբար ոչ բոլորը՝ Երևանի փոքր կենտրոնում)։ Երեկ շատ էին խոսում միայնակ թոշակառուներին պատկանող ինչ-որ աստղաբաշխական գներով բնակարանների մասին։ Ի՞նչ եք կարծում, այս 10 000 բնակարաններից քանիսի՞ սեփականատերերն են միայնակ թոշակառուները, իսկ քանիսինը՝ վարձու աշխատողներ կամ գործարարներ, որոնց եկամտահարկն ու շահութահարկը այս տարվանից իջեցվել է համապատասխանաբար 5 և 1 տոկոսով (ու ևս մեկական տոկոսով իջեցվելու է հաջորդ և այն մյուս տարի)։

Հիշեցնեմ նաև, որ հաջորդ տարի վճարելու ենք այս աղյուսակում նշված գույքահարկի 25 տոկոսը միայն, 2022-ին՝ 30 տոկոսը, 2023-ին՝ 35 տոկոսը, 2024-ին՝ 50 տոկոսը, 2025-ին՝ 75 տոկոսը, և միայն 2026-ից սկսած ենք վճարելու ամբողջ 100 տոկոսը»,- նշված է գրառման մեջ։

Տպել
4360 դիտում

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան