Ոստիկանությունում պատմեցի, որ թոշակս գողացել են, ասացին՝ գողերը գնացել են. ինչ է փոխել համավարակը մուրացկանների կյանքում

Երեւանում հաշված մարդկանց կարելի է տեսնել փողոցներում գումար խնդրելիս: Այստեղ մուրացկանությամբ զբաղվող կոնկրետ մի քանի հոգի կա, որ միշտ կարելի է հանդիպել մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում: Նրանցից ոմանց հնարավոր է անգամ ձայնից ու մշտապես կրկնվող արտահայտություններից ճանաչել: Այս մարդիկ այստեղ են տարվա գրեթե բոլոր եղանակներին՝ անկախ իրավիճակից, անկախ քաղաքական զարգացումներից, անկախ առողջ կամ հիվանդ լինելուց:

Աշոտին երեւի շատերը կիմանան: Իր աչքի ընկնող արտաքինի ու ձայնի պատճառով նա հայտնի է շատերին: Նրա մասին մի ժամանակ անգամ միֆեր էին պատմում, որոշներն էլ ասում էին, թե փտախտով ու բազմակի այլ հիվանդություններ ունեցող տղամարդն իրականում առողջ է եւ գումար շորթելու նպատակով է «սարքել» իր այդ կերպարը:

«Մի բանով օգնեիք, «10 դրամն ինչ է, գոնե 10 դրամ տվեք», «փառք ու պատիվ տվողի Աստծուն»…. Սրանք Աշոտի հիմնական խոսքերն են, որոնք արտաբերելով էլ՝ նա մարդկանցից օգնություն է խնդրում: Ասում է՝ ժամանակին «Օգնենք Աշոտին, փտախտով է տառապում» էջ է ունեցել սոցիալական ցանցում, բայց լուսանկարների եւ նյութերի տակ վիրավորական ու վատ մեկնաբանություններ են գրել, ստիպված է եղել էջը արգելափակել:

«Ճիշտ է, ես էլի շարունակում եմ մարդկանց ասել՝ մի՛ արհամարհեք ու անցեք, բայց այսօր մի հստակ բան է փոխվել՝ քֆուր տվող անցնողին, վիրավորողին ես այլեւս չեմ հակադարձում: Մարդիկ կան, որ չեն էլ օգնում, բայց նայում, լուռ անցնում են, մարդիկ էլ կան՝ կարծես դույլի մեջ լիքը լցված ու կողքերից թափվող մազութ լինեն, որ պարտադիր պիտի իրենց չարությունը թափեն»,- ասում է Աշոտը:

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ մի ընթացք ստիպված տանն է մնացել, ասում է՝ մի քիչ խնայած գումար ուներ, բայց որոշ ժամանակ այդ գումարով ապրելուց հետո հասկացել է, որ այլեւս անհնար է. դուրս է եկել փողոց:

Աշոտը որոշակիորեն պահպանում է պարետատան սահմանած կանոնները նաեւ այսօր: Նա սեւ, սովորական կտորից դիմակով էր, որը մետաղալարերով ամրացրել ու հարմարեցրել էր դեմքին, այտերի կողմից մի փոքր տարածություն էր թողել, որպեսզի լավ շնչի: Քայլում էր, ինչպես միշտ՝ ձեռնափայտերով, դիմակը՝ դեմքին, ճակատին՝ ամբողջությամբ քրտինքի կաթիլներ: «Ես դիմակ կրելու այլընտրանքային լուծում եմ գտել, սրտանոթային խնդիր ունեմ, այս ձեւն եմ ընտրել, որ կարողանամ շնչել: Իրականում ինձ սա էլ ընդհանրապես հարմար չէ, բայց ի՜նչ անեմ, դուրս եկա, որ մի քիչ գումար հավաքեմ»,- ասում է նա ու դողացող մարմինը ձեռնափայտերի օգնությամբ առաջ հրում:

Հարցնում ենք՝ չի՞ վախենում, որ այդ մետաղալարերով ամրացված դիմակն իրեն չի պաշտպանում, ասում է. «Եթե մարդուն մահապատժի են դատապարտել, ի՜նչ տարբերություն՝ կո՞ւշտ մեռնի, թե՞ սոված, ժամը եկավ՝ պիտի մեռնի: Իմ պարագայում, եթե ես այս դիմակը կիպ դրած մնամ, կմեռնեմ՝ շնչահեղձ լինելով, որովհետեւ աստմա ունեմ: Ինչ եք կարծում, ես դիմակով շնչահեղձ լինելո՞ւց արագ կմեռնեմ, թե՞ վիրուսից: Է՜հ, ինքս էլ չեմ կարող ասել»:

Աշոտը երկար ընդմիջումից հետո փողոց է դուրս եկել՝ ակնկալիքով, որ բավականաչափ գումար տուն կտանի եւ հարկ եղած դեպքում մի քանի օր դուրս չի գա: Ասում է՝ նախքան համավարակն ու պարետի սահմանած արգելքները իր կյանքում շատ օրեր են եղել, երբ ընդհանրապես չի կարողացել դուրս գալ. «Ոտքիս վրա խոց է բացվում, մազանոթներ են տրաքում, ու դրանից ջերմությունս բարձրանում է, չեմ կարողանում քայլել, տանը պառկում եմ, բայց մի բան ասեմ՝ ես միշտ ունենում եմ իմ զապասը, ամբողջ գումարը չեմ վատնում»:

Դուրս է գալիս փողոց, թե բախտը բերեց, լավ հաջողվում է, կատարում է կենսական կարեւոր ծախսերը, դեղեր առնում, մի քիչ էլ՝ խնայում վաղվա օրվա համար, թե անհաջող օր է լինում, կարողանում է միայն սննդի փող տանել: Այսօր մարդիկ բոլորովին անտարբեր չէին նրա նկատմամբ (գուցե տեսախցիկն էր նաեւ պատճառը) օգնում էին 50, 100, 200 դրամներով:

«Հայաստանում մեծ մասը թքած ունի մեկը մյուսի վրա: 8 տարի է՝ ծառայում եմ եկեղեցուն, լավ, վատ՝ ծառայում եմ, ծառեր եմ խնամում, այդ ծառերին չեմ կարող թողնել, չեմ կարող թքած ունենաալ դրանց վրա»,- ասում է նա ու շարունակում քայլել՝ կրկնելով. «Մի բանով օգնեիք»: Ամիրյան փողոցով իջնելիս մոտենում ենք նստարաններից մեկին, տղամարդիկ տեղ են զիջում Աշոտին, անունով կանչում ու որպիսությունը հարցնում:

Նստում ու սկսում է խոսել. «Սա մի փորձություն է, որ տրված է մեր ժողովրդին, ու պետք է հաղթահարենք, բայց առանց խուճապի: Աշխարհում բազմաթիվ հիվանդություններ ու վիրուսներ կան, բայց թիվ մեկ վիրուսն անտարբերության վիրուսն է: Անտարբերության վիրուսի պատճառով է, որ այսօր ընտանիքներ են քանդվում, անմեղ զոհեր են լինում: Եթե այս ամենը հասել է մեզ, չպետք է վախենանք, վախեցեք անտարբերությունից ու անպատասխանատվությունից, որովհետեւ դա է ամենամեծ չարիքն աշխարհի»:

Աշոտին առողջություն մաղթելով՝ շարժվում ենք առաջ: Եվ ահա, մեզ ընդառաջ է գալիս նիհար, այտուցված ու կապտած դեմքով մի կին: Ազգությամբ ռուս կնոջը շատերն են ճանաչում իր հայտնի «Дайте деньги инвалида» նախադասությունից: Հարցնում ենք՝ հայերեն խոսո՞ւմ եք, ասում է՝ այո եւ «թարգմանում» քիչ առաջ ասված խոսքերը՝ «օգնեք ինվալիդին»: Կինը արագ-արագ շտապում է ասել, որ իր հետ դժբախտ դեպք է պատահել, մարդ է հիվանդացել (նրան երբեւէ տեսածները կիմանան, որ դա էլ նա անընդհատ կրկնում է):

Փորձեցինք խոսել, նրան հարցեր տալ, հասկանալ՝ ով է այն հիվանդը, որի համար միշտ փողոցներում է, սակայն չհաջողվեց, նա խուսփեց հարցերին պատասխանել ու շտապեց հեռանալ, իսկ մեր հարցին, թե գումար տալի՞ս են, ասաց՝ չէ. «Մեռած լռություն է»:

Հետո Մաշտոցի պողոտայում՝ «Փակ շուկայի» դիմաց՝ բացօթյա առեւտուր անողների կողքին, նստած տեսանք սապատավոր տատիկին: Նա չունի որեւէ կոնկրետ բառ կամ արտահայություն, որով գումար խնդրի անցորդներից: Նստում է մի անկյունում, ասում-խոսում ներկաների հետ ու սպասում գթառատ մարդկանց աջակցությանը: «Բրինձ խաշեցի, ձեթ չկար, ասի՝ գնամ տեսնեմ կարող եմ մի բան բերել»,- ասում է նա: Նույն րոպեին մի երիտասարդ է մոտենում ու 100 դրամանոց դնում տատիկի խունացած թղթե տուփի մեջ: Երիտասարդի հեռանալուց հետո տատիկն ասում է, որ նա ամիսը մի քանի անգամ իրեն գումար է տալիս, ու օրհնում է տղային:

«Ամուսինս պատշար էր, դժբախտ պատահարից մահացավ, տղաս էլ՝ քաղցկեղից: Էսօր մի բոյով, զդարովի երիտասարդ եկավ մոտս, ասեց՝ տատի բժիշկներն ապրելու երկու ամիս ժամանակ են տվել, բայց փող էլ չունեմ, կօգնե՞ս: Ասեցի՝ ամանի մեջ ինչ կա վերցրու, ի՜նչ անեմ: Ահագին վերցրեց, 60 դրամ թողեց: Կողքից ինձ ասում են՝ ինչի՞ տվեցիր. ախչի՜, ռակի անուն ա տալիս… երկու ամիս կյանք ունենալու, տղաս էլ էդպես մահացավ, ո՜նց չտամ»,- ասում է նա ու թախծում:

Հարցնում ենք՝ դիմակը ինչո՞ւ է ծնոտի տակ դրել, խանգարո՞ւմ է: Սկսում է պատմել, որ ջերմություն է ունեցել, հարեւանները տարել են բժշկի, բժիշկն ասել է՝ գնա, 15 տարեկանի սիրտ ունես: «Սովետի հացն եմ կերել, ինձ գրող էլ չի կպնի, 86 տարեկան եմ, ոչ մի ցավ չեմ ունեցել, միայն գլուխս է պտտվում»,- ասում է տատիկն ու նկատում՝ երեւի վերջին շրջանում վատ սնվելուց է եղել:

«Կշռվեցի, 5 կիլոգրամ նիհարել եմ: Տունը ուտելիք չկար, բան չկար: Արդեն քանի օր է՝ գալիս եմ, պասպորտս էլ հետս եմ բերում, որ չտուգանվեմ, ահա»,- դողացող ձեռքերով կես ափի չափ ունեցող փոքրիկ դրամապանակից հանում է մի ճմռթված թղթի կտոր (որպես անձնագիր) հետն էլ 10 եւ 20 դրամներ ու կրկին հիշում՝ այսօրվա գումարը երիտասարդ տղային բաժին հասավ:

Երբ պատրաստվում էինք հեռանալ, տատիկը խնդրեց սպասել, որ մի բան էլ պատմի: Ասում է՝ մոտ 1.5 ամիս առաջ, երբ գնացել է ծերության թոշակը ստանալու, իր բնակարանին մոտիկ մանկապարտեզի միջով է հետ եկել, երկու տղա են մոտեցել, հարցրել են՝ որտեղից է գալիս եւ լսելով որ թոշակ է ստացել՝ ծխախոտի գումար են խնդրել. «Մտքումս ասի՝ 5 հարազատի եմ թաղել, սպասի 500 դրամ տամ, տվեցի, մի քիչ առաջ գնացի, հետեւիցս եկան քացով խփեցին ու 30 հազար դրամս տարան»:

Գնացել է ոստիկանություն, պատմել կատարվածի մասին, սակայն լուրջ չեն վերաբերվել. «Մի ամիս տարան-բերեցին, հետո էլ ասեցին՝ տատի, էստեղի գողերը գնացել են Մոսկվա: Հիմա որ գնում եմ թոշակ ստանալու, այս շալն եմ կապում, փողն էլ՝ ծոցում պահում»:

 

Տպել
3721 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)