Պատգամավորներն առաջարկում են դատավորներին բարձր թոշակ տալ. նախկին դատավորը մեկնաբանում է նախագիծը

ԱԺ պատգամավորներ Արթուր Դավթյանը, Վլադիմիր Վարդանյանը եւ Աննա Կարապետյանը օրենքի նախագիծ են հեղինակել, որը վերաբերում է դատավորների կենսաթոշակին:

2019 թվականի հունիսի 18-ին Սահմանադրական դատարանը Սահմանդրությանը հակասող է ճանաչել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքի դատավորների կենսաթոշակի հաշվարկման մեխանիզմին վերաբերող հոդվածը: Այդ օրվանից ի վեր թոշակի գնացող դատավորների համար թոշակի հաշվարկման որեւէ մեխանիզմ չկա, ինչը պատճառ է հանդիսանում, որ դատավորները ստանան այնքան թոշակ, որքան սովորական քաղաքացիները: Սա դատական բազմաթիվ հայցերի պատճառ է հանդիսացել:

Սահմանադրական դատարանը հակասահմանադրական էր ճանաչել 2018-ին Կառավարության առաջարկությամբ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունները՝ համաձայն որոնց սահմանվել էր պետական պաշտոնյաների կենսաթոշակի վերին շեմ՝ 160-250 հազար դրամ։

Փոփոխությունն առաջացրել էր դատավորների վրդովմունքը, քանի որ մինչ այդ փոփոխությունը նրանց կենսաթոշակն իրենց աշխատավարձի 75 տոկոսն էր կազմում՝ հասնելով 350-400 հազար դրամի։ Մինչդեռ նոր հաշվարկը արվում էր 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ստացած աշխատավարձի 55 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան դրույքաչափի 92 տոկոսը։

Եվ ահա, պատգամավորներն առաջարկում են ՀՀ Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում կատարել հետեւյալ լրացումը.

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» 2018 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-95-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 57-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություն.

«Դատավորի կենսաթոշակի չափը չի կարող պակաս լինել նրա՝ որպես դատավոր, պաշտոնավարումը դադարելուն նախորդող տասներկու ամիսների ընթացքում հաշվարկված աշխատավարձի, այդ թվում՝ հիմնական եւ լրացուցիչ աշխատավարձերի 75 տոկոսից»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը եւ տարածվում է մինչեւ սույն Օրենքն ուժի մեջ մտնելը կենսաթոշակի իրավունք ունեցող դատավորների նկատմամբ:

Նշված փոփոխությունները դրա հեղինակները հիմնավորում են հետեւյալ կերպ. «ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արդարադատություն իրականացնելիս դատավորն անկախ է, անաչառ եւ գործում է միայն Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան: Որպես անկախության երաշխիք նույն հոդվածի 10-րդ մասը սահմանում է, որ դատավորի համար սահմանվում է նրա բարձր կարգավիճակին եւ պատասխանատվությանը համապատասխանող վարձատրություն: Իսկ նույն հոդվածի 11-րդ մասը սահմանում է, որ դատավորների կարգավիճակին վերաբերող մանրամասները սահմանվում են «Սահմանադրական դատարանի մասին» օրենքով եւ Դատական օրենսգրքով: Նման պահանջի առկայությունը ինքնանպատակ չէ եւ բխում է ինչպես Դատավորի կարգավիճակի Եվրոպական խարտիայից, այնպես էլ Դատավորների վարքագծի բանգալորյան սկզբունքներից: Մասնավորապես, Դատավորի կարգավիճակի Եվրոպական խարտիայի 6.1 կետը սահմանում է, որ դատավորները վարձատրության իրավունք ունեն, որի չափը այնքան պետք է լինի, որ ապահովվի նրանց անկախությունն ու անաչառությունը՝ պաշտպանելով հնարավոր արտաքին ճնշումներից: Որպես անկախության երաշխիք Եվրոպական խարտիայի 6.4 կետը սահմանում է նաեւ, որ կենսաթոշակի տարիքի հասած դատավորներն իրավունք ունեն ստանալու կենսաթոշակ, որի չափը պետք է առավելագույնը համարժեք լինի որպես դատավոր ստացած աշխատավարձին»:

Նախագծի հիմնավորման բաժնում նշվում է նաեւ, որ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում դատավորի կենսաթոշակի հաշվարկման կարգ նախատեսված չէ եւ նման խտրական մոտեցումը հակասում է դատավորների համար ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածով նախատեսված միասնական կարգավիճակի էությանը:

Ներկայացված նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում, ըստ հեղինակների, ակնկալվում է ապահովել դատավորի բարձր կարգավիճակին եւ նրա պատասխանատվության համապատասխանող կենսաթոշակի հաշվարկման հստակ կարգ եւ ՀՀ Սահմանադրական դատարանի 18.06.2019թ. թիվ ՍԴՈ-1463 որոշման կատարումը:

Նախագծի համահեղինակ, Իմ քայլը խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը մեր զրույցում պարզաբանեց.

«Նախկինում եղել է օրենք դատավորների կենսաթոշակի հետ կապված, այդ օրենքում նշված է եղել, որ դատավորները պետք է ստանան իրենց աշխատավարձի 50 տոկոսի չափով թոշակ: Սահմանադրական դատարանը այդ օրենքը ճանաչել է Սահմանադրությանը հակասող, եւ այդ օրենքը այդ հիմքով հիմա չի գործում: Փաստորեն այս պահի դրությամբ այն դատավորները, որոնք Սահմանադրական դատարանի որոշումից հետո գնում են թոշակի, խնդիր ունեն, քանի որ չեն կարողանում օրենքով իրենց հասանելիք թոշակը ստանալ»:

Հարցին, թե ո՞ր պահից է այդ խնդիրը առաջացել՝ պատգամավորը պատասխանեց. «Այն պահից, երբ որ ՍԴ-ն որոշում է կայացրել գործող օրենքի հակասահմանադրական լինելու մասին»:

Ստացվում է, որ երբ որ հիմա դատավորը գնում է թոշակի՝ պետությունը չգիտի՞ ինչպես հաշվարկել նրա թոշակը՝ հետաքրքրվեցինք. «Այո, այդ դաշտը բաց է: Պատկերացրեք իրավիճակ. նախկինում, երբ օրենքը կար, թոշակի գնացողը գոնե իր աշխատավարձի 50 տոկոսի չափով ստանում էր թոշակ, հիմա դա չկա, վերացած է, պահանջ է դրված ամենաքիչը աշխատավարձի 75 տոկոսը վճարել, դա էլ ընդունված չի»:

Արթուր Դավթյանը դժվարացավ հստակ թիվ նշել, թե որքան թոշակ կստանա դատավորը իր եւ իր կոլեգաների հեղինակած նախագծի ընդունվելու պարագայում: Պատճառն այն է, որ տարբեր ատյանների դատավորներ տարբեր չափի աշխատավարձ են ստանում:

«Ինչքան ատյանը բարձր է, աշխատավարձը այնքան բարձր է: Իմ իմանալով նվազագույնը մոտ 450 հազար դրամ է …Այսինքն այդքան աշխատավարձ ստացողի թոշակը հաշվարկելու համար պետք է դրանից հանել 25 տոկոսը եւ կստացվի, որ իր աշխատավարձի 75 տոկոսի չափով թոշակ է ստանում»,- ասաց Դավթյանը: Ընդ որում սա վերաբերում է միայն թոշակի տարիքի հասած անձանց: Դատավորների վաղ կենսաթոշակի համակարգ չկա, նրանց կենսաթոշակային տարիքը նույնն է, ինչ ՀՀ բոլոր քաղաքացիներինը: Նախագիծը, ըստ Դավթյանի, դեռ պետք է հավանության արժանանա նաեւ Կառավարության կողմից: Լավագույն դեպքում այն կընդունվի աշնանը:

Նախկին դատավոր, այժմ փաստաբան Արսեն Սարդարյանը մեր զրույցում ասաց, որ դրական է գնահատում դաշտը կարգավորելուն ուղղված նախագիծը: Նրա հետ մեր զրույցը՝ ստորեւ.

- Պարոն Սարդարյան, դատավորը պե՞տք է ստանա բարձր թոշակ:

- Դատավորը բավական լարված աշխատանք է իրականացնում իր գործունեության ընթացքում եւ այդ գործունեությունը նաեւ առողջության վրա է ազդում: Կարծում եմ, որ եթե մարդը այդ գործունեությունը բարեհաջող ավարտում է, հասնում է կենսաթոշակային տարիքի, պետք է հնարավորություն ունենա բարեկեցիկ ծերություն ունենալու: Դա բխում է ոչ միայն դատավորի, այլ նաեւ հասարակության շահերից: Որովհետեւ երբ որ դատավորը գործունեություն իրականացնելու ընթացքում վստահ է, որ ոչ միայն իր աշխատավարձն  է բարձր, այլեւ բավարար թոշակ է հատկացվելու իրեն, բնականաբար դա դառնում է երաշխիք, որ այդ դատավորը գործի արդար, զերծ մնա կոռուպցիոն գայթակղություններից, որովհետեւ պետութունը նրան կապահովի: Սա ամբողջ աշխարհում է այսպես, պատահական չի, որ ամբողջ աշխարհում ոչ միայն դատավորների աշխատավարձերն են միջին աշխատավարձից էապես բարձր, այլեւ թոշակները, առողջապահական ապահովագրությունը: Սա արվում է նրա համար, որ դատավորն այլ հոգս չունենա, քան որակյալ արդարադատություն իրականացնելը: Նույնիսկ այն դատավորը, որ իր տեսակով այնպիսին է, որ ցածր աշխատավարձի դեպքում էլ չի գայթակղվի այլ հնարավորություններով, միեւնույն է՝ նա իր աշխատանքի ընթացքում լինելու է մտազբաղ: Միայն ապահովության զգացում ունեցող դատավորը կարող է որեւէ վճիռ կայացնելիս համադրել նախադեպային որոշումները, ուսումնասիրել բոլոր հնարավոր տեսակետները, որպեսզի այդ ամենի արդյունքում կողմերի եւ պետության շահերից բխող բալանսավորված դատական ակտ կայացնի:

- Բայց կան եւ կլինեն մարդիկ, որոնք կդժգոհեն, թե այս նեղ պայմաններում ինչու ֆինանսավորել այն դատավորների արժանապատիվ ներկան եւ ապագան, որոնց որոշումները շատ հաճախ օբյեկտիվության կասկածներ են հարուցում:

- Ախր էդ ասողները խորը չեն մտածում: Եթե մենք ղեկավարվենք այդ տրամաբանությամբ, մենք քաոսի կգնանք: Եթե դատավորները լավ չեն աշխատում, եկեք իրենց ընդհանրապես աշխատավարձ չտանք, ո՞ւր կգնանք դրանով: Եթե ոմանք լավ չեն աշխատում, պետք է մաքրել համակարգը: Այսինքն եթե ինչ-որ մի դատավոր բարեխիղճ չի, օրինական չի աշխտում, օրենսդրությունը խախտում է՝ նրա վերաբերյալ վարույթ պետք է հարուցվի, վարույթը քննվի համապատասխան մարմիններում եւ կարգապահական պատասխանատվության ենթարկվի, ընդհուպ մինչեւ հեռացում: Բայց ես ձեզ հավաստիացնում եմ, որ դատավորների մեծ մասը բավական բարեխիղճ եւ պրոֆեսիոնալ մարդիկ են, որոնք այսօր գերծանրաբեռնված են աշխատում:

Մենք նաեւ խնդիր ունենք դատավորների թիվը ավելացնելու, որպեսզի դատավորների քանակն այնքան լինի, որ նրանք հասցնեն արդարադատութունը իրականացնեն ժամանակին: Այսօր կուտակվում են գործերը, կուտակումների հետեւից նոր գործերն են գալիս, նիստերը ավելի հեռու են նշանակվում: Եթե մենք 3-4 տարի առաջ քրեական գործերով շաբաթը մեկ նիստ էինք ունենում, էսօր ամիսուկես, 50 օրը մեկ են նշանակում: Այսինքն եթե կա պահանջ, գործերի քանակը ավելացել է (գուցե օբյեկտիվ, գուցե սուբյեկտիվ պատճառներով), ուրեմն պետք է լինեն մարդիկ, որոնք սեղմ ժամկետներում այդ գործերը քննեն եւ օբյեկտիվ վճիռ կայացնեն: Այդ սպասողական վիճակը, ձգձգումները մարդկանց իրավունքերի կոպիտ ոտնահարում են: Այնպես որ ես գնահատում եմ, որ Կառավարությունը այս նեղ իրավիճակում որոշել է նաեւ այդ խնդիրներին ուշադրություն դարձնել:

Տպել
5239 դիտում

Շոյգուն նշանակվել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար

Մենք հանրահավաքներ, որպես այդպիսին, չենք ունենալու. Բագրատ Գալստանյան

Պուտինն ազատել է Շոյգուին ՌԴ ՊՆ ղեկավարի պաշտոնից

Մայր Աթոռը կարմիր գծից շատ վտանգավոր հեռավորության վրա է, անելիքը այժմ եկեղեցու դաշտում է. Խալաթյան

Բագրատ Գալստանյանի ելույթի ժամանակ մարդիկ խմբերով լքել են հրապարակը

Կղերական առաջնորդը հայտարարեց, որ իրեն Աստված է ուղարկել ընդդիմությանն առաջնորդելու. Ջուլհակյան

Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՆԳՆ

Ալբանացին ցանկանում է ճամպրուկով վերցնել իշխանությունը, ախորժակներիդ քացախ. Տարոն Չախոյան

Երբ սին ես էությամբ, մարդկանց պետք է զբաղեցնել վարչապետի՝ տարբեր ժամանակների և իրավիճակների մասին ելույթներով. Դավոյան

Խոսում են մարդիկ, որոնք Ադրբեջանի առաջին ագրեսիայի ժամանակ թողեցին ու փախան դիվանագիտական խրամատից. Թորոսյան

Հանրապետության հրապարակը՝ 19:00-ի դրությամբ

Հանրապետության հրապարակը՝ 18:45-ի դրությամբ

39 համարի ավտոբուսում քաղաքացի է հանկարծամահ եղել

Հանրապետության հրապարակը՝ 18:30-ի դրությամբ

Ինչ է կատարվել Արարատի մարզում. ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հրապարակել (լուսանկարներ)

Ինչքան հայ սակրավոր մտնի ականապատ դաշտ, ցանկանում ենք այնտեղից դուրս բերվի նրա մարմինը. Էդգար Ղազարյան (տեսանյութ)

Կոսովոն ամբողջությամբ կանցնի եվրոյով գործարքների

Հիտլերը նրան կնախանձեր. Էրդողանը՝ Նեթանյահուի մասին

Լոռիում ուժգին կարկուտ է տեղացել

Պայթյուն-փլուզում Արարատի մարզի բենզալցակայաններից մեկում

Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը

Մեծ Բրիտանիան Ուկրաինային ռազմական օգնության ռեկորդային փաթեթ կփոխանցի

Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

ՌԴ սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքից

Գազամատակարարման անջատումներ են սպասվում 4 մարզի բազմաթիվ համայնքներում

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Փասադենայի քաղաքապետին

Տեղի է ունեցել Գարեգին Երկրորդի հանդիպումը Բագրատ արքեպիսկոպոսի հետ․ Բաբաջանյան

Լիտվայում նախագահական ընտրություններ են

Երկար ճանապարհ ունենք թշնամանքը կառավարելու համար. որոնք են Ադրբեջանի հետ սահմանազատման դրական և բացասական կողմերը

Ծննդյան արարողության մասնակից երիտասարդները ծեծել և դանակահարել են միմյանց

Անձրև, ամպրոպ ու կարկուտ. ցուրտ եղանակային պայմանները կպահպանվեն ամբողջ ՀՀ տարածքում

Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը (տեսանյութ)

Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են՝ բացահայտելով պատմական նոր շերտեր (տեսանյութ)

Դուք բժշկին ու բուժառուին ամենամոտ կանգնածն եք, նրա գանգատին հասնողը. Անահիտ Ավանեսյանը՝ բուժքույրերին

Հաստատվել է պետական ավարտական քննությունների ժամանակացույցը

Խնդրում եմ անկեղծ պատասխանել այս 3 հարցին․ Բաբկեն Թունյան

Եթե կարծում եք, թե դաշնակ Նաիրի Հունանյանի կողմից «գործն» անելուց հետո նրան «պերեդաչի» են տարել, սխալվում եք. Ալեքսանյան

Վանաձորի գերեզմանատներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի

Երևանի քաղաքապետարանի մոտակայքում ծառն ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը

Հայ առաքելական եկեղեցին նշում է երկրորդ Ծաղկազարդը