Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը մեկնաբանել է Հայաստանի Առաջին խմբի 2019-20 առաջնությունը դադարեցնելու որոշումը: Գործկոմը նման որոշում էր կայացրել այսօր՝ հուլիսի 3-ին, քանի որ մրցաշարում կան պայմանավորված խաղերում ներգրավված մասնակիցներ: ՀՖՖ պաշտոնական կայքին Մելիքբեկյանն ասել է, որ հայկական ֆուտբոլը մաքրելու գործընթացն այսքանով չի ավարտվելու:

«Ֆուտբոլային ընտանիքի հարգելի ներկայացուցիչներ, համաքաղաքացիներ,

Հայկական ֆուտբոլում այսօր բացառիկ որոշում է կայացվել՝ առաջին անգամ ինստիտուցիոնալ մակարդակով պայքար է սկսվել պայմանավորված խաղերի դեմ։ Տվյալ գործընթացը պետք է շարունակական լինի, համենայնդեպս, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան եւ անձամբ ես ձեռնամուխ ենք լինելու սկսված գործընթացի շարունակականությանը։ Որոշում է կայացվել այն ակումբների վերաբերյալ, որոնց դեպքում ՀՖՖ-ն միջազգային կառույցներից եւ իրավապահ մարմինների կողմից ստացել է հիմնավոր, անհերքելի ապացույցներ։ Այն ապացույցները, որոնք մենք ստացել ենք միջազգային մեր գործընկերներից, փոխանցվելու են ՀՀ իրավապահ մարմիններին։

Գործընթացն այսքանով չի ավարտվելու․ ՀՖՖ-ում ստեղծված փորձագիտական խումբը աշխատելու է՝ նպատակ ունենալով բացահայտել հնարավոր բոլոր դեպքերը։ Բացի այդ, այս տարի ներդրվել է առաջին խմբի ակումբների արտոնագրման համակարգը, որն օգնելու է թույլ չտալ անհայտ ծագումով ակումբների ի հայտ գալուն։

Մեր նպատակն է արմատախիլ անել կոռուպցիան եւ պայմանավորված խաղերի համակարգը հայկական ֆուտբոլում։

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր վերջին ամիսների ընթացքում համագործակցել են ՀՖՖ-ի հետ»,- ասել է նա։

ՀՖՖ-ն պայմանավորված խաղերի մեջ է մեղադրում «Արագածին», «Տորպեդոյին», «Մասիսին», «Լոկոմոտիվին» եւ «Երեւանին»: Այդ ակումբները, ինչպես նաեւ 58 անձ որակազրկվել են:

Տպել
2644 դիտում

Կիրանցում բողոքի ակցիայի վայրից 14 հոգի է բերման ենթարկվել

Գալստանյանի հետ հանդիպելու օրակարգը բացառված է. Ռուստամ Բաքոյան

Անդառնալի կորստի այս ծանր պահին մաղթում եմ տոկունություն․ Գնել Սանոսյանը ցավակցական հեռագրեր է հղել Իրանի գործընկերներին

Միջազգային քրեական դատարանի դատախազը Նեթանյահուին և Գալանտին ձերբակալելու օրդեր է պահանջել

Կարևոր է, թե Հայաստանի Հանրապետության ինչ հայեցակարգ է դրվում ժողովրդագրության ռազմավարության հիմքում․ Նիկոլ Փաշինյան

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 19 հարց է ընդգրկված

Սուտ է, նման բան չկա, Կիրանցում սննդի խնդիր գոյություն չունի. Ղալումյան

Կիրանցում հավաքված Գալստանյանի աջակիցներից մի քանիսը բերման ենթարկվեցին

Վազգեն Գալստանյանի աջակիցները Կիրանցում թիրախավորել են Հանրայինի անձնակազմին

Ռուբինյանը Բունդեսթագի գործընկերներին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ն ու տարածաշրջանի անվտանգային իրավիճակը

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 20-ին

Իրանում չեղարկվել են բոլոր մշակութային միջոցառումները, փակվել կինոթատրոնները, սահմանափակվել հաղորդումները

Իրանի նախագահի պաշտոնակատարը 6 հատուկ կոմիտե է ստեղծել երկիրը ժամանակավորապես կառավարելու համար

Հայաստան է ժամանել Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարը

Հավերժ կպահեմ Իրանի նախագահ Ռաիսիի հետ կապված ամենավառ հիշողությունները․ Պուտին

Սուրեն Պապիկյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարին

Անձրև, ամպրոպ, կարկուտ, քամու ուժգնացում. գարնանային մռայլ եղանակը կշարունակվի առաջիկա օրերին

Տավուշի մարզպետարանից հերքում են լուրերը, թե Կիրանցում մթերքի խնդիր կա

Իրանի հայ պատգամավորները ցավակցել են Ռաիսիի և ուղղաթիռի մյուս անդամների զոհվելու կապակցությամբ

Սյունիքում տեղակայված Իրանի հյուպատոսարանում իջեցվել է երկրի դրոշը. քաղաքացիները ծաղիկներ են խոնարհում

Կիսում ենք Իրանի եղբայրական ժողովրդի հետ ողբերգական այս ցավը. Սիմոնյանը՝ Մեջլիսի նախագահին

Այս ծանր պահին մեր համերաշխությունն ենք հայտնում Իրանի բարեկամ ժողովրդին․ ՀՀ ԱԽ քարտուղար

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ սահմանադրագետի պնդումները մոլորեցնող են. ԱՆ հակափաստարկները

Գալստանյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին, փորձում ճեղքել ոստիկանական շղթան

Այս ամենին լուռ հետևող եպիսկոպոսաց դասը, եկեղեցականները ամբողջությամբ կիսում են բաշիբոզուկ կլոունի քայլերը. Բաբաջանյան

Մեկնարկել է Կիրանցի նոր ճանապարհի շինարարությունը (տեսանյութ)

Գևորգ Պապոյանն աշխատանքային այցով կմեկնի Աբու Դաբի

Սքեմի տակ քողարկված Գալստանյանը երեսով է տալիս, որ ժամանակին իր աջը համբուրածները հիմա չեն կիսում քաղաքական հայացքները

Ես էլ ուրիշների նման քեզ չեմ ասում՝ «Կիրիլի վաստակ», միայն կասեմ՝ խաչդ հանի, դա քոնը չէ. Մեհրաբյանը՝ Գալստանյանին

48-ամյա տղամարդու սպանության վայրից «Օպել»-ով հեռացած անձանց հետապնդել են, կրակել մեքենային, նրանցից մեկին սպանել տեղում

Այս ծանր ժամին կիսում ենք Իրանի եղբայրական ժողովրդի կորստի վիշտը. ՀՀ նախագահ

Մարիխուանա, հաշիշ, կոկաին. ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների տեղափոխման մի քանի փոխկապակցված դեպք, 6 անձ ձերբակալվել է

Գյումրիում կասեցվել է սննդամթերքի արտադրամասի գործունեություն

Բարձրաստիճան պաշտոնյաների հաստատված այցերի մասին տրվում է պաշտոնական տեղեկություն. ԱԳՆ-ն՝ Ռայիսիի՝ ՀՀ այցի մասին

Ռաիսիի, Աբդոլլահիանի և մյուս զոհերի հուղարկավորության օրը հայտնի է. Իրանում 5-օրյա սուգ է հայտարվել

Իրանի նախագահի և մյուս բոլոր զոհվածների մարմիններն ու մասունքները դուրս են բերվել, ուղարկվել Թավրիզ

Ռաիսիին վերջինը տեսած Ալիևը ցավակցել է վերջինիս մահվան կապակցությամբ

Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում Շառլ Ազնավուրին նվիրված հուշադրամ

Ժամանակավորապես փակվում է Կիրանցի մուտքը. ինչն է պատճառը

Աբովյանի մարզադաշտի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու կիսաայրված դի