Ով է La casa de papel-ի Բոգոտան, որը Հայաստան է ժամանել

Կորոնավիրուսի պանդեմիայի ընթացքում Հայաստանում մեծ մասսայականություն ստացած սերիալներից մեկն իսպանական «La casa de papel»-ն է: Դրա երկրպագուներն ունեն իրենց սիրելի հերոսները՝ Նայրոբին, Տոկիոն, Բեռլինը… բայց հայ դիտողների համար, իհարկե, յուրահատուկ կարեւորություն ունի Բոգոտան: Այս կերպարին մարմնավորում է Հովիկ Կեուչկերյանը, որը ժամանել է Հայաստան, ու վերջերս Հանրային հեռուստաընկերության «Առավոտ լուսո» հաղորդման հյուրն էր, որի ընթացքում պարզ դարձավ, որ այստեղ է ռեժիսոր Մայքլ Գուրջյանի ֆիլմի նկարահանման աշխատանքների համար: Նրա ժամանումն առիթ դարձավ, որ սոցցանցերում սերիալի երկրպագուների շրջանում դերասանի մասին խոսակցությունները կրկին ակտիվանան:

Իսկ ո՞վ է Բոգոտան: Հովիկ Կեուչկերյանը ծնվել է Բեյրութում 1972թ.: Կատակերգու է, բանաստեղծ, գրող, դերասան եւ նախկին բռնցքամարտիկ: Հատկապես հայտնի է «Թղթե տունը» («La casa de papel») հեռուստասերիալում խաղացած Բոգոտայի դերով:

Նրա մայրն իսպանացի է, հայրը՝ հայ: 1975թ., երբ նա 3 տարեկան է եղել, Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ ընտանիքը որոշել է տեղափոխվել Իսպանիա: Մանկությունը եւ պատանեկությունն անցկացրել է Ալպեդրետե քաղաքում, որտեղ հոր բարում մատուցող է աշխատել: 20 տարեկանում տեղափոխվել է Մադրիդ, իսկ 1995թ. այնտեղ բացել է սեփական «HK,1» մարզադահլիճը, որը 2015թ. փակվել է:

Դերասանական կարիերայի ընթացքում նկարահանվել է մի շարք ֆիլերում ու սերիալներում՝ այդ թվում «Hispania, la leyenda», « The Night Manager» սերիալներում, «Scorpion in Love», «4 Latas» ֆիլմերում եւ այլն: «Ուրիշը» ֆիլմում իր դերի համար Ալկալա դե Էնարես կարճամետրաժ ֆիլմերի փառատոնում արժանացել է տղամարդու լավագույն ելույթ, Պամպլոնյան փառատոնում՝ լավագույն դերասան,  Ագիլար դե Կամպո կարճամետրաժ ֆիլմերի փառատոնում՝ լավագույն գլխավոր դերասան մրցանակին: «Ալակրանը սիրահարված է» ֆիլմի համար լավագույն հայտնություն կոչմանն է արժանացել Դերասանների միության մրցանակաբաշխությունում:

Տպել
7149 դիտում

Դեռ գլխի չեն ընկել, որ Գարեգինով, Միքայելով ու մյուսներով ինքնափիլոնազրկման սրընթաց փուլ են մտել․ Սաֆարյան

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին