Հայտնի է Ֆրանսիայի նոր կառավարության կազմը. կան նորեկներ, վերանշանակումներ ու փոխադրումներ

Ելիսեյան պալատը հայտարարել է Ֆրանսիայի կառավարության նոր կազմը: Հիշեցնենք, ուրբաթ օրը հրաժարական տվեց Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպն ու նախագահ Մակրոնի հրամանագրով նշանակվեց նոր վարչապետ՝ Պրադ քաղաքի քաղաքապետ Ժան Կաստեքսը, իսկ նոր կառավարության կազմի մասին պետք է հայտնի դառնար այս շաբաթ: Ֆրանսիայի նոր կառավարությունում եղել են վերանշանակումներ, պաշտոնների փոփոխություններ, կան նորեկներ:

Էմանուել Մակրոնի հրամանով, Ժան-Իվ Լե Դրիանը վերանշանակվել է երկրի արտաքին գործերի նախարարի պաշտոնում: Այս մասին հայտարարել է Ելիսեյան պալատի գլխավոր քարտուղար Ալեքսի Քոլերը:

Ֆրանսիական դիվանագիտությունը Լե Դրիանը գլխավորում է Էմանուել Մակրոնի նախագահության սկզբից՝ 2017 թվականից: Նա ֆրանսիական կառավարության հնաբնակներից է: Մինչ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելը,  5 տարի շարունակ՝ 2012 թվականից սկսած, ղեկավարում էր երկրի պաշտպանական գերատեսչությունը:

Իր պաշտոնում վերանշանակվել է նաեւ Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Ֆլորանս Փարլին: Նա ռազմական գերատեսչությունը ղեկավարում է վերջին 3 տարվա ընթացքում:

Լե Դրիանն ու Փարլին ներկայացնում էին ֆրանսիական կողմը՝ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի եւ պաշտպանության գերատեսչությունների ղեկավարների «2 + 2» ձևաչափով Մոսկվայում կայացած կարեւոր հանդիպման ժամանակ, որը տեղի ունեցավ անցյալ տարվա սեպտեմբերին:

Փոխվել է երկրի Ներքին գործերի նախարարը: ՆԳ նոր նախարար է նշանակվել ժերալդ Դարմանենը, որն ավելի վաղ զբաղեցնում էր պետական գործերի եւ պետական ֆինանսների նախարարի պաշտոնը:

Բրյունո Լե Մերը կշարունակի աշխատել Ֆրանսիայի կառավարությունում՝ էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարի պաշտոնում: Փոխվել է նաեւ երկրի մշակույթի նախարարը. Ֆրանկ Ռիեսթերի փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է Ռոզլին Բաշլոն, որը Ֆրանսիայի կառավարության կազմում է աշխատել նախագահ Նիկոլա Սարկոզիի կառավարման շրջանում, իսկ վերջին տարիներին աշխատում էր հեռուստաընկերությունում:

Կայուն զարգացման խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Բարբարա Պոմպիլին նշանակվել է էկոլոգիական անցման նախարար: Նախկինում այդ պաշտոնը զբաղեցրած Էլիզաբեթ Բորնը փոխադրվել է այլ պաշտոնի՝ զբաղեցնելով աշխատանքի նախարարի աթոռը:

Նոր ֆրանսիական կառավարության նորեկներից է արդարադատության նախարարը: Նիկոլ Բալուբեի փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է փաստաբան Էրիկ Դյուփոն-Մորետտին: Նա նախկինում որեւէ նախարարական պաշտոնում չի աշխատել: Դյուփոն-Մորետտի՝ պաշտոնապես հրապարակված կենսագրությունից պարզ է դառնում, որ նա ֆրանսիական արդարադատության մեջ որպես փաստաբան բացարձակ ռեկորդակիր է, հաղթել է 145 դատական գործ: Նման ռեկորդի է հասել նա մինչեւ 2020-ի տարեսկիզբը:

Ինչպես հաղորդվում է, նա զբաղվում է նաեւ միջազգային գործերով: Մասնավորապես, 2020 թվականի փետրվարից Դյուփոն-Մորետտին հանդիսանում է Լոնդոնում կալանքի տակ գտնվող, Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի հնչեղ գործով փաստաբանական խմբի անդամներից մեկը: Նա է այս տարեսկզբին ֆրանսիական իշխանություններից պահանջել Ասանժին տրամադրել քաղաքական ապաստան՝ հորդորելով հաշվի առնել այն հանգամանքը, որ Wikileaks-ի կառույցների մի մասը գտնվում է Ֆրանսիայում:

Արդարադատության նախարարը Ֆրանսիայում ավանդաբար համարվում է կառավարության ավագ անդամներից մեկը:

Նորանշանակ վարչապետ ժան Կաստեքի ղեկավարած կառավարությունում ընդհանուր առմամբ կա 16 նախարար եւ 14 փոխնախարար: Նախագահ Մակրոնի տված խոստման համաձայն, կառավարությունում պահպանվում է գենդերային հավասարությունը:

Ֆրանսիայի կառավարության վերակազմավորումը տեղի է ունեցել նախկին վարչապետ Էդուարդ Ֆիլիպի հրաժարականի կապակցությամբ: Վերջինս որոշեց ավարտել իր եռամյա պաշտոնավարումը` Ֆրանսիայի գլխավոր նավահանգստային եւ բիզնես-կենտրոն համարվող Գավր քաղաքի քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ: Փոխվեց վարչապետը, այնուհետ հայտարարվեց կառավարության ամբողջ կազմի փոփոխության մասին:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախօրեին իր Twitter-ում հայտնել էր, որ երկրի կառավարության նոր խնդիրն է լինելու կորոնավիրուսի համաճարակի պատճառով տուած տնտեսության եւ սոցիալական  ոլորտի վերականգնումը, ինչպես նաեւ շրջակա միջավայրի պաշտպանությունը, ֆրանսիական մշակույթի զարգացումն ու եվրոպական ինքնիշխանության պաշտպանությունը:

Ելիսեյան պալատի ներկայացուցչի խոսքով, նախագահ Մակրոնն առաջիկա ամիսներին Ֆրանսիայում սպասվող բարեփոխումների մասին մտադիր է մանրամասն  խոսել Ֆրանսիայի ազգային տոնի օրը՝ հուլիսի 14-ին, հեռուստատեսային հարցազրույցի ընթացքում: Ինչպես նախատեսված է, նշանակումից մի քանի օր անց վարչապետը պետք է հայտարարությամբ հանդես գա խորհրդարանի ստորին պալատում՝ Ազգային ժողովում:

Տպել
1359 դիտում

Ջարդել են տեսախցիկը․ լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ խոչընդոտելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Խաչերը իջնում են, բարձրանում են մանդատները` հեսա 2 խմբակցությունների հետ խորհրդակցեմ, գամ․ Խաչատրյանը՝ Գալստանյանին

Բագրատ Գալստանյանի հանրահավաքին եկած մարդիկ գնում են հրապարակից. նրանցից շատերը հիասթափված են

Հոկտեմբերի 27 արածներ` ծոծրակներդ կտեսնեք՝ իշխանազավթում չեք տեսնի․ Մկրտչյան

Ռուսական զինվորական համազգեստով անձ՝ Գալստանյանի հրավիրած հանրահավաքին

Ըստ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ այսօր նաև Եռաբլուրն է ցնծության մեջ (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը ևս պատասխանել է Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Հայկ Կոնջորյանն ու Նազելի Բաղդասարյանն արձագանքել են Բագրատ Գալստանյանի պահանջին

Դեռ գլխի չեն ընկել, որ Գարեգինով, Միքայելով ու մյուսներով ինքնափիլոնազրկման սրընթաց փուլ են մտել․ Սաֆարյան

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը