Հասկանալի չէ նիստի հրատապությունը․ Գորգիսյանի պնդմամբ՝ այս հարցերը կարելի էր քննարկել սեպտեմբերին ավելի հանգիստ, ապահով

Այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ, երբ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ներկայացնում էր նիստի հրատապության անհրաժեշտությունը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը հարց հնչեցրեց։

Գորգիսյանը նշեց, որ իր համար այդքան էլ հասկանալի չէ օրակարգում ընդգրկված հարցերի հրատապությունը։ Նա մեջբերեց նաեւ փաստը, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մեջ կան վարակակիրներ, կոնտակտավորներ։ Վերջիններս, ըստ Գորգիսյանի, այդպես էլ չմեկուսացան 14 օր։ «Հիմա բոլորով հավաքվել են ստեղ, քննարկելու նախագծեր, որոնց հրատապությունը հասկանալի չէ։ Ինչո՞վ է պայմանավորված այս նախաձեռնությունն ընդհանրապես, որովհետեւ նախագծերի առնվազն 90 տոկոսը կարելի էր սեպտեմբերին հանգիստ, նորմալ քննարկել, նաեւ վստահ լինելով, որ այլեւս չունենք վարակակիր, կամ նրանք մեկուսացած են, եւ չենք վտանգի մեզ»,- ասաց պատգամավորը։

Գաբրիելյանն ի պատասխան՝ պնդեց, որ կան նախագծեր, որոնք անհրաժեշտ են եւ հրատապ։ Նա շեշտեց նաեւ, որ ԱԺ-ն արձակուրդում չէ եւ խնդիր չի տեսնում պատգամավորներին մեկ օր ավելի ԱԺ հրավիրելու։

«Եթե տեղեկություն ունեք, որ որեւէ մեկն այստեղ նստած է եւ պարետի որոշմամբ պետք է ինքնամեկուսացվեր եւ չի ինքնամեկուսացվել, բարձրաձայնեք։ Գուցե այդ հայտարարությունից հետո ԱԺ նախագահն այլ քայլեր ձեռնարկի»,- ասաց Գաբրիելյանը։

Գորգիսյանը նշեց, որ տեսնում է պատգամավորների, որոնց մասին հայտարարվել է, թե կորոնավիրուսով վարակված են։ Նա հավելեց, որ չի անցել սահմանված 14 օրը, իսկ կոնտակտավորները եւս պետք է մեկուսանային 14 օր, ինչը, ըստ նրա, վերաբերում է ամբողջ խմբակցությանը։

Հրատապության հետ կապված Գորգիսյանը հարցրեց, որ գուցե միայն կարեւոր հարցերը ներառվեին օրակարգ։ Նրա խոսքով կան մեծ փաթեթներ, որոնք ոչ միայն 24-ժամյա ռեժիմի հետ խնդիր ունեն, այլեւ ավելի լայն քննարկման կարիք ունեն։

Գաբրիելյանը հիշեցրեց ավելի վաղ տեղի ունեցած պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որտեղ ԼՀԿ խմբակցության պատգամավորն օրինագիծ էր առաջարկել։ «Եթե հրատապ չէ, իրեն ասեիք, որ հրատապ չէ, ինչո՞ւ եք բերում եւ արտահերթ նիստում ներառում։ Ես ասում եմ՝ կան օրակարգում հրատապ հարցեր, որոնք պետք է ընդունվեն։ Հա՛մ նախագիծ եք բերել, որ արտահերթով պետք է քննարկենք, հա՛մ ասում եք՝ հրատապություն եւ այլն»,- ասաց պատգամավորը։

Ինքնամեկուսանալու թեմայի շուրջ Գաբրիելյանը եւս մեկ անգամ շեշտեց, որ չգիտի մի պատգամավորի, որին ինքնամեկուսացման պահանջ է ներկայացվել։

Այնուհետեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ներողություն խնդրեց այդ «հետաքրքիր» զրույցն ընդհատելու համար եւ տեղեկացրեց, որ բոլոր այն պատգամավորները, որոնք ցուցում ունեն մեկուսանալու, մեկուսացած են, իսկ այն պատգամավորները, որոնք նախկինում եղել են կորոնավիրուսով վարակակիր, թեստի բացասական պատասխաններ ունեն, կազդուրված են։

Տպել
3816 դիտում

Պատահական չէ, որ շեֆն էլ, ով Սպարապետի անունը տալ արգելում էր ու 27֊ը կոծկում, իրեն միակ տղամարդն էր համարում. Խաչատրյան

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպով

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը