Խուզարկել են նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանի տունը. պաշտպանը մի շարք բողոքներ է ներկայացրել

ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Վանիկ Ասատրյանին Ազգային անվտանգության ծառայությունում քննվող ընտրակաշառքի գործով մեղադրանք է առաջադրվել ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալու համար՝ ՀՀ ՔՕ-ի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նրա պաշտպաններից Էմին Բեգլարյանն ասաց, որ Ասատրյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունել եւ իրեն հայտնի հանգամանքների վերաբերյալ տվել է ցուցմունքներ:

Պաշտպանի խոսքով՝ Վանիկ Ասատրյանն ի սկզբանե հրավիրվել է որպես մեղադրյալ հարցաքննության, ներկայացել է, եւ նրան մեղադրանք է առաջադրվել հուլիսի 3-ին, ինչից հետո վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ կալանավորելու որոշում կայացնելով, հաստատված է համարել հիմնավոր կասկածն առ այն, որ Ասատրյանն առնչվում է իրեն մեղսագրվող արարքին՝ միաժամանակ հաստատված համարելով կալանավորման՝ քննիչի կողմից ներկայացված հիմքերից միայն մեկը: Թե կոնկրետ որ հիմքի մասին է խոսքը, պաշտպանը չցանկացավ բացահայտել՝ նախաքննության գաղտնիությունից ելնելով, սակայն նշեց, որ իրենց գնահատմամբ՝ կայացվել է անհիմն դատական ակտ: Դրա դեմ այսօր վերաքննիչ բողոք է ներկայացվել:

Մեղադրանքի առաջադրումից առաջ՝ դեռ հունիսի 26-ին, Վանիկ Ասատրյանի բնակարանում խուզարկություն է կատարվել, ինչը եւս պաշտպանն անօրինական է որակում. ըստ նրա՝ տեղի է ունեցել  դատավարական կարգի կոպիտ խախտում. «Խուզարկության թույլտվության մասին դատարանի որոշման մեջ նշված է եղել մի հասցե, սակայն խուզարկությունն իրականացվել է այլ հասցեում. տվյալ պարագայում մենք դա հավասարեցնում ենք առանց դատարանի որոշման խուզարկությանը»: Որոշման մեջ նշված հասցեն, ըստ պաշտպանի, որեւէ կերպ չի առնչվում Վանիկ Ասատրյանի հետ. «Մենք հարցում ենք արել քաղաքապետարան եւ նման բովանդակությամբ տեղեկանք ունենք,  նա երբեք այնտեղ չի բնակվել, ենթադրում ենք՝ այլ անձին պատկանող տուն է»: Խուզարկության արդյունքում առգրավվել են փաստաթղթեր, սակայն դրանց բովանդակությունը եւս պաշտպանը չցանկացավ մանրամասնել, միայն պնդեց՝ ապօրինի քննչական գործողության միջոցով ձեռք բերված ապացույցները որեւէ կերպ չեն կարող դրվել մեղադրանքի հիմքում, քանի որ դա անթույլատրելի է Քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի ուժով. «Ամեն դեպքում, մեր կարծիքով՝ նույնիսկ այդ փաստաթղթերը որեւէ առնչություն չեն կարող ունենալ մեղադրանքի հետ»,- ասաց նա:

Մեր հարցին՝ Վանիկ Ասատրյանն առերեսվե՞լ է այս գործով մեղադրյալներ Գագիկ Ծառուկյանի կամ Աբրահամ Մանուկյանի հետ, պաշտպանը բացասական պատասխան տվեց՝ հավելելով, որ առերես հարցաքննություն առհասարակ տեղի չի ունեցել, թեպետ եղել է նրա դեմ ցուցմունք տված անձ. «Մենք միջնորդել էինք, որ գործով անցնող անձանցից մեկի հետ առերեսում կատարվեր, ինչը չի իրականացվել, չնայած, որ մեզ շաբաթ օրը՝ առավոտյան, հրավիրեցին ԱԱԾ, մենք գնացինք, 6 ժամ սպասեցինք, հետո քննիչը հեռախոսազանգով տեղեկացրեց, որ հարցաքննությունը տեղի չի ունենալու»: Ըստ Էմին Բեգլարյանի՝ պատճառն իրենց համար անհասկանալի է, քննիչը չի պարզաբանել, եւ իրենք կարող են ենթադրել, որ եթե առերեսումը տեղի չունեցավ, ապա երկու անձանց ցուցմունքների հակասությունը վերացել է: Հարցին՝ ո՞վ է անձը, որ ցուցմունք է տվել Ասատրանի դեմ, պաշտպանը պատասխանեց, որ նա հանրությանը հայտնի մարդ չէ եւ գործով վկայի կարգավիճակ է ունեցել. այս պահին դա փոխվել է թե ոչ՝ իրեն հայտնի չէ. «Նույնիսկ կալանավորման հարցի քննության ժամանակ ես դատարանին միջնորդեցի, որ քննիչից պահանջի եւ գործի նյութերին կցի այդ անձի կողմից ենթադրաբար տրված նոր ցուցմունքի արձանագրության պատճենը, դատարանը պահանջեց, սակայն քննիչը հրաժարվեց՝ ասելով, որ դա նախաքննական գաղտնիք է, ըստ իս՝ եթե այդ երկրորդ ցուցմունքով եւս մեր դեմ որեւէ հանգամանք հաստատվեր, քննիչը դա եւս կներկայացներ, քանի որ կամրապնդեր իր միջնորդությունը, բայց քանի որ չներկայացրեց, կարող ենք ողջամտորեն ենթադրել, որ այլ բովանդակությամբ է եղել, որը ձեռնտու չի եղել իրենց»,- ասաց պաշտպանը:

Վերջինս համաձայն չէ նաեւ դատախազության այն պնդմանը, որ այս գործի նախաքննությունը կարող է իրականացվել ԱԱԾ քննչական դեպարտամենտում: Ըստ նրա՝ դա ուղղակիորեն հակասում է Քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի կարգավորումներին. այն սահմանում է, թե որ տեսակի քրեական գործերը նախաքննական որ մարմնի կողմից պետք է քննվեն: Տվյալ դեպքում նախաքննությունը, ըստ պաշտպանի, պետք է իրականացներ Հատուկ քննչական ծառայությունը. «Սրա վերաբերյալ մենք բավականին ծավալուն ելույթ ենք ունեցել դատարանում՝ մեր դիրքորոշումը հիմնավորող փաստաթղթեր ներկայացնելով. խոսքը վերաբերում է Վճռաբեկ դատարանի մի շարք նախադեպային որոշումներին, ըստ որոնց՝ եթե նույն հարցի վերաբերյալ կարգավորումներ են պարունակում Քրեական դատավարության օրենսգրքի ընդհանուր եւ հատուկ մասերում, ապա կիրառելի են հատուկ մասի նորմերը, մինչդեռ պարզաբանում տալիս դատախազությունը նշեց, որ նախաքննության իրականացումը ԱԱԾ-ին հանձնարարելով՝ գլխավոր դատախազն առաջնորդվել է Քրեական դատավարության 53-րդ հոդվածով, իսկ դա գտնվում է օրենսգրքի ընդհանուր մասում, իրենք հղում էին արել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին եւ ասել, որ քանի որ ընդհանուր մասի դրույթների իրավաբանական ուժը ավելի բարձր է, քան հատուկ մասինը, հետեւաբար իրենք խախտում թույլ չեն տվել, բայց իմ նշած նախադեպային որոշումներով դրան հակասող դիրքորոշում է առկա»: Ըստ պաշտպանի՝ իրենց համար զարմանալի է, որ դատարանն առհասարակ այդ հարցին չանդրադարձավ եւ չնշեց՝ պաշտպանական կողմը ճիշտ էր թե ոչ. «Համենայն դեպս, ես նախկինում ընտրակաշառքի բազմաթիվ գործերի եմ մասնակցել, եւ սա միակ գործն է, որ քննվում է ԱԱԾ-ում, բոլորը ՀՔԾ-ում են քննվել»,- ասաց նա:

Էմին Բեգլարյանն ընդգծեց, որ դատարանը չի անդրադարձել նաեւ այն հանգամանքին, որ Վանիկ Ասատրյանը առողջական խնդիրներ ունի, 64 տարեկան է եւ համավարակի պայմաններում ռիսկային խմբում է. «Վանիկ Ասատրյանը ունի շաքարային դիաբետ, արդեն երկու ամիս է՝ նյարդային համակարգի հիվանդության բուժում է ստանում, կարող եք հատուկ նշել նաեւ, որ երեկ՝ կալանավորման օրը, նա ներարկում է ստացել, «տոկերի» պրոցեդուրա է անցել, եւ մենք սրա վերաբերյալ բոլոր փաստաթղթերը ներկայացրել ենք դատարան»: Ըստ պաշտպանի՝ Ասատրյանը շարժողականության խնդիր էլ ունի, տեղաշարժվում է ձեռնափայտի միջոցով եւ դժվարությամբ, բայց նիստին մասնակցել է, իսկ որոշման հրապարակումից հետո արդեն տեղափոխվել է «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ:

Ըստ պաշտպանի՝ ԱԺ 6-րդ գումարման պատգամավոր Վանիկ Ասատրյանը երբեք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ չի հանդիսացել, եւ այդ մասով եւս մեղադրանքի որոշման մեջ անհստակություններ կան. «Փորձում են մարդուն վերագրել մի արարք, որը նա չի կատարել. 2017 թ ԱԺ ընտրությունների ժամանակ Սպիտակ քաղաքում գործել են 2 շտաբներ, մեկը՝ «Բարգավաճ Հայաստան»-ինն էր, մյուսը՝ Վանիկ Ասատրյանի՝ որպես ռեյտինգային ընտրակարգով թեկնածուի անձնական շտաբը, դրանք նույնացվել չեն կարող»: Նշենք, սակայն, որ ԱԺ պաշտոնական կայքի համաձայն՝ Ասատրյանը ոչ միայն «Ծառուկյան» խմբակցության անդամ է եղել, այլ նաեւ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության:

Հավելենք, որ պաշտպանական կողմը գլխավոր դատախազի գործողությունները բողոքարկել է միաժամանակ եւ դատախազին եւ դատարան, բողոք է ներկայացվել նաեւ խուզարկության որոշման դեմ: Դատարանի կողմից դրանք վարույթ ընդունել-չընդունելու վերաբերյալ տեղեկություն պաշտպանը դեռեւս չունի:

Ընտրակաշառքի գործով, հիշեցնենք, կալանավորված է նաեւ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-154.2 հոդվածի 2-րդ մասով՝ ընտրակաշառք տալուն օժանդակելու համար: Գործով մյուս մեղադրյալները՝ Գագիկ Ծառուկյանը եւ Վազգեն Պողոսյանը, ազատության մեջ են:

 

 

Տպել
2638 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ