ՀՀ ազգային անվտանգության նոր ռազմավարությունը վերանայվելու է ոչ ուշ, քան 5 տարին մեկ անգամ. նախորդը ընդունվել էր 2007-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երեկ տեղի ունեցած Անվտանգության խորհրդի հերթական նիստում ընդունվեց Ազգային անվտանգության ռազմավարությունը:

Հայաստանում մինչ օրս գործող համանուն փաստաթուղթն ընդունվել էր 2007 թվականի փետրվարի 7-ին՝ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով:

Երեկ ընդունված ռազմավարության մշակման աշխատանքները սկսվել էին մեկ տարի առաջ: Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված եւ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ղեկավարությամբ աշխատած միջգերատեսչական հանձնախմբում ընդգրկվել էին Կառավարության անդամները՝ բացառությամբ վարչապետի եւ փոխվարչապետերի, ուժային կառույցների ղեկավարները, ՊԵԿ նախագահը, ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը, ԿԲ նախագահը եւ այլոք:

Երեկ հրավիրված նիստում Փաշինյանը հանդես եկավ ռազմավարության վերաբերյալ ուղերձով: Վարչապետը կարծիք հայտնեց, որ բավականին լավ նախագիծ են ստացել, բայց կարեւոր է ոչ միայն բուն տեքստը, այլեւ կոնտեքստը:

 

«Հայկական պետությունը հայ ժողովրդի գոյության եւ զարգացման միակ երաշխավորն է: Հետեւաբար հայկական պետությունը պետք է գոյություն ունենա հավիտյան, որովհետեւ հայ ժողովուրդը պետք է գոյություն ունենա հավիտյան». թերեւս սա էր այն հիմնական գաղափարը, որից բխում էին ուղերձի մյուս մտքերը:  

Բուն ծրագիր

Ռազմավարական ծրագրիրը կազմված է ավելի քան 3 տասնյակ էջից: Այն ունի «Դիմակայող Հայաստան փոփոխվող աշխարհում» ենթավերնագիրը:

Ներածությունում նշվում է, որ 2007թ. ՀՀ ազգային անվտանգության առաջին ռազմավարության ընդունումից ի վեր միջազգային և տարածաշրջանային անվտանգային միջավայրն էական փոփոխություններ է կրել՝ Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները դարձնելով ավելի բարդ և բազմաշերտ:

«2018թ. Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության իրագործմամբ ՀՀ քաղաքացին բարձր նշաձող է սահմանել պետության անվտանգության, զարգացման և բարեկեցության ապահովման համար: Նոր համատեքստում Հայաստանի անվտանգային քաղաքականության առանցքը կառավարման ժողովրդավարական համակարգն է, որն ամուր հիմք է ստեղծում երկրի տնտեսական, քաղաքական, մտավոր, հետևաբար նաև ռազմական ներուժի հզորացման համար: Այս իրողությունները մեզնից պահանջում են ունենալ նոր, ավելի հավակնոտ Ազգային անվտանգության ռազմավարություն»,- ընդգծվում է նախաբանում:

Ներածությունից հետո սկսվում է Հայաստանի անվտանգային միջավայրը գլուխը, որում խոսվում է Հայաստանի համար մտահոգիչ տարածաշրջանային երեւույթների մասին:

Կետերից մեկում, մասնավորապես նշվում է.  «Չլուծված հակամարտությունները շարունակում են սպառնալ տարածաշրջանային երկրների կայուն զարգացմանը։ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը պարբերաբար խոչընդոտվում և վտանգվում է Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով, որն արտահայտվում է հակամարտությունն ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառմամբ լուծելու ձգտումներով, առավելապաշտական և անզիջում կեցվածքով, ՀՀ տարածքի հանդեպ անթաքույց հավակնությամբ, հայատյաց քաղաքականությամբ և պատմության խեղաթյուրմամբ։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու հակառակորդի նկրտումները, որոնց դրսևորումն էին 2016թ. ապրիլին Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողությունները, ինչպես նաև հրադադարի շարունակական խախտումները, դիվերսիոն գործողությունները, զորքերի կուտակումը և տեղաշարժը, զորավարժությունները արցախաադրբեջանական շփման գծում և հայ-ադրբեջանական միջպետական սահմանին, ուղիղ սպառնալիք են Հայաստանի համար։ Հայաստանի հանդեպ թշնամական քաղաքականություն վարող պետության շարունակական սպառազինումը վտանգում է տարածաշրջանային խաղաղությունը և կայունությունը»:

3-րդ գլխում ձեւակերպված են ՀՀ ազգային շահերը, 4-րդում Հայաստանի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ Արցախի անվտանգության ապահովումը, 5-րդ գլուխը վերաբերում է խաղաղությանը եւ միջազգային փոխգործակցության ամրապնդմանը, 6-րդը ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության ապահովմանը, 7-րդը ՀՀ քաղաքացիների անվտանգության եւ բարեկեցության, երկրի կայուն տնտեսական զարգացման ապահովմանը, 8-րդ գլխում ամփոփվում են Եզրափակիչ դրույթները:

Հենց այստեղ էլ ամրագրվում է, որ Հայաստանի անվտանգությանը և կայուն զարգացմանը միտված ոլորտային բոլոր փաստաթղթերը, որոնք ունեն անվտանգային բաղադրիչ, բխում են Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության հիմնադրույթներից և տրամաբանությունից: Նշվում է նաեւ, որ պետական կառավարման մարմինների կողմից ամենամյա պարբերականությամբ Անվտանգության խորհրդի գրասենյակ է ներկայացվում ռազմավարությունում սահմանված դրույթների իրականացման վերաբերյալ տեղեկատվություն, որն ամփոփվում և ներկայացվում է ՀՀ վարչապետին:

Ռազմավարությունը ենթակա է վերանայման ոչ ուշ քան հինգ տարին մեկ անգամ, ինչպես նաև ըստ անհրաժեշտության՝ պայմանավորված Հայաստանում և աշխարհում ընթացող գործընթացներով և գերակայությունների փոփոխություններով:

Տպել
2455 դիտում

Վազգեն Գալստանյանի աջակիցները Կիրանցում թիրախավորել են Հանրայինի անձնակազմին

Ռուբինյանը Բունդեսթագի գործընկերներին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ն ու տարածաշրջանի անվտանգային իրավիճակը

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 20-ին

Իրանում չեղարկվել են բոլոր մշակութային միջոցառումները, փակվել կինոթատրոնները, սահմանափակվել հաղորդումները

Իրանի նախագահի պաշտոնակատարը 6 հատուկ կոմիտե է ստեղծել երկիրը ժամանակավորապես կառավարելու համար

Հայաստան է ժամանել Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարը

Հավերժ կպահեմ Իրանի նախագահ Ռաիսիի հետ կապված ամենավառ հիշողությունները․ Պուտին

Սուրեն Պապիկյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարին

Անձրև, ամպրոպ, կարկուտ, քամու ուժգնացում. գարնանային մռայլ եղանակը կշարունակվի առաջիկա օրերին

Տավուշի մարզպետարանից հերքում են լուրերը, թե Կիրանցում մթերքի խնդիր կա

Իրանի հայ պատգամավորները ցավակցել են Ռաիսիի և ուղղաթիռի մյուս անդամների զոհվելու կապակցությամբ

Սյունիքում տեղակայված Իրանի հյուպատոսարանում իջեցվել է երկրի դրոշը. քաղաքացիները ծաղիկներ են խոնարհում

Կիսում ենք Իրանի եղբայրական ժողովրդի հետ ողբերգական այս ցավը. Սիմոնյանը՝ Մեջլիսի նախագահին

Այս ծանր պահին մեր համերաշխությունն ենք հայտնում Իրանի բարեկամ ժողովրդին․ ՀՀ ԱԽ քարտուղար

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ սահմանադրագետի պնդումները մոլորեցնող են. ԱՆ հակափաստարկները

Գալստանյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին, փորձում ճեղքել ոստիկանական շղթան

Այս ամենին լուռ հետևող եպիսկոպոսաց դասը, եկեղեցականները ամբողջությամբ կիսում են բաշիբոզուկ կլոունի քայլերը. Բաբաջանյան

Մեկնարկել է Կիրանցի նոր ճանապարհի շինարարությունը (տեսանյութ)

Գևորգ Պապոյանն աշխատանքային այցով կմեկնի Աբու Դաբի

Սքեմի տակ քողարկված Գալստանյանը երեսով է տալիս, որ ժամանակին իր աջը համբուրածները հիմա չեն կիսում քաղաքական հայացքները

Ես էլ ուրիշների նման քեզ չեմ ասում՝ «Կիրիլի վաստակ», միայն կասեմ՝ խաչդ հանի, դա քոնը չէ. Մեհրաբյանը՝ Գալստանյանին

48-ամյա տղամարդու սպանության վայրից «Օպել»-ով հեռացած անձանց հետապնդել են, կրակել մեքենային, նրանցից մեկին սպանել տեղում

Այս ծանր ժամին կիսում ենք Իրանի եղբայրական ժողովրդի կորստի վիշտը. ՀՀ նախագահ

Մարիխուանա, հաշիշ, կոկաին. ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների տեղափոխման մի քանի փոխկապակցված դեպք, 6 անձ ձերբակալվել է

Գյումրիում կասեցվել է սննդամթերքի արտադրամասի գործունեություն

Բարձրաստիճան պաշտոնյաների հաստատված այցերի մասին տրվում է պաշտոնական տեղեկություն. ԱԳՆ-ն՝ Ռայիսիի՝ ՀՀ այցի մասին

Ռաիսիի, Աբդոլլահիանի և մյուս զոհերի հուղարկավորության օրը հայտնի է. Իրանում 5-օրյա սուգ է հայտարվել

Իրանի նախագահի և մյուս բոլոր զոհվածների մարմիններն ու մասունքները դուրս են բերվել, ուղարկվել Թավրիզ

Ռաիսիին վերջինը տեսած Ալիևը ցավակցել է վերջինիս մահվան կապակցությամբ

Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում Շառլ Ազնավուրին նվիրված հուշադրամ

Ժամանակավորապես փակվում է Կիրանցի մուտքը. ինչն է պատճառը

Աբովյանի մարզադաշտի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու կիսաայրված դի

Մետրոպոլիտենում վճարման նոր համակարգեր կգործեն. մանրամասներ

Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Ոստան գյուղի գերեզմանատան տարածքում 1 անձի սպանության, ևս մեկի վիրավորման մեղավորը փորձել է լքել երկիրը. մանրամասներ

Ինչո՞ւ այս տարի ասֆալտի հետ կապված ունենք աննախադեպ ծավալի խնդիրներ. Ավինյան

Իրանի կառավարությունը հանդես է եկել հայտարարությամբ

Նոր նշանակում Երևանի քաղաքապետարանում

Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մի մասի մարմինները դժվար է նույնականացնել

Կիսելով վիշտը՝ մաղթում ենք ուժ․ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Իրանի գործընկերներին