Պաշտպանը Նարեկ Սարգսյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու միջնորդություն է ներկայացրել

Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի պաշտպանը միջնորդություն է ներկայացրել արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ին Սարգսյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու վերաբերյալ:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում պաշտպան Արթուր Պիվազյանը նշեց, որ Սարգսյանի առողջական վիճակը լավ չէ, ամեն օր ՔԿՀ-ում բժիշկների կողմից նշանակված դեղերն է ընդունում. «Երբ տարել էինք ստուգումների, պատասխան էինք ստացել, որ կարիք կա հիվանդանոցային պայմաններում պառկելու, ստուգվելու, հնարավոր է՝ նաեւ այլ միջամտության, դրա համար էլ նման միջնորդություն ենք ներկայացրել»:

Պիվազյանը շեշտեց՝ բացի նրանից, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում համապատասխան բուժում հնարվոր չի լինի իրականացնել, եթե քաղաքացին ցանկություն ունի իր միջոցների հաշվին քաղաքացիական հիվանդանոցում բուժօգնություն ստանալ, ապա նրան պարտավոր են տեղափոխել: Միջնորդության վերաբերյալ որոշում պաշտպանը դեռեւս չի ստացել:

Նշենք, որ Նարեկ Սարգսյանը կալանավորված է 2019 թվականի դեկտեմբերից: Վերջին անգամ նրա կալանավորման ժամկետը երկարաձգվել է հունիս ամսին: Արթուր Պիվազյանի խոսքով՝ երկարաձգման այդ որոշումը բողոքարկել են Վերաքննիչ դատարան, բողոքը դեռեւս չի քննվել: Երկարաձգման նախորդ որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքն ավելի վաղ մերժվել էր, դրա դեմ էլ պաշտպանական կողմը վճռաբեկ բողոք է ներկայացրել:

Մեր հարցին՝ նախաքննությունն ի՞նչ փուլում է, Նարեկ Սարգսյանի մասնակցությամբ ի՞նչ գործողություններ են իրականացվում, պաշտպանը պատասխանեց, որ նախաքննությունը շարունակվում է, որոշակի գործողություններ իրականացվում են: Նարեկ Սարգսյանի մասնակցությամբ նաեւ առերեսումներ են եղել, թե ում հետ, պաշտպանը չմանրամասնեց:

Սարգսյանը, հիշեցնենք, դեկտեմբերի 21-ին ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ Չեխիայից տեղափոխվել էր Հայաստան, եւ դատարանը բավարարել էր նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերահաստատելու վերաբերյալ միջնորդությունը։ Նա մեղադրվում է ԱԱԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում՝ ապօրինի զենք-զինամթերքի, ինչպես նաեւ թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության համար:

Տպել
1938 դիտում

Կիրանցում մեքենայի անվադողը դանակով ծակած Երևանի բնակչին մեղադրանք է ներկայացվել

Վրաստանում ցուցարարները պատռել և այրել են Ռուսաստանի դրոշը

Գետափ-Մարտունի ճանապարհին ջրաբերուկները լցվել են երթևեկելի հատված

Բելառուսի զինվորականները մասնակցում են Իրանում հակաահաբեկչական զորավարժություններին

Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան

Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է

Կիրանցից 31 քաղաքացի է բերման ենթարկվել

Կիրանցի և Խեյրեմլիի շրջակա տարածքում իրականացվում է ականազերծում. ՆԳՆ-ն տեղում անցել է ուժեղացված ծառայության

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ