Հայաստանի Բարձրագույն խմբի հաջորդ առաջնությունը կանցկացվի 3 շրջանով: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Նման որոշում է կայացվել այսօր՝ հուլիսի 16-ին, գործկոմի նիստի ընթացքում: Բացի այդ՝ սահմանվել է լեգեոներների թվի՝ նոր սահմանափակում: Եթե անցած՝ 2019-20, մրցաշրջանում սահմանափակումը միայն հայտացուցակի վրա էր. հայտացուցակում պետք է լիներ 7 հայ, ապա հաջորդում՝ 2020-21-ում, խաղերի հայտացուցակում պարտադիր կլինի Հայաստանում մարզված 9, իսկ խաղադաշտում միաժամանակ՝ 2 ֆուտբոլիստի առկայությունը: Ասօրվա գործկոմի նիստից հետո ֆեդերացիան արել է հետեւյալ հայտարարությունը.

«ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ներկայացրեց Հայաստանի Բարձրագույն խմբի բոլոր ակումբների կողմից ստացված առաջարկները՝ Բարձրագույն խմբի 2020-2021 մրցաշրջանի ձեւաչափի եւ արտասահմանցի ֆուտբոլիստների թվի սահմանափակման վերաբերյալ: «Լոռի ՖԱ», «Շիրակ» եւ «Արարատ» ֆուտբոլային ակումբներն առաջարկել էին առաջնությունն անցկացնել 2 շրջանով՝ սկսելով օգոստոսին եւ ավարտելով դեկտեմբերին, որից հետո անցում կատարել գարուն-աշուն համակարգին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս տարվում են աշխատանքներ՝ ուղղված Պրոֆեսիոնալ լիգայի ստեղծմանը, որոշվեց առայժմ չանդրադառնալ այս ձեւաչափի քննարկմանը: Բոլոր ակումբների առաջարկներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Քննարկումներից հետո ՀՖՖ գործադիր կոմիտեն միաձայն քվեարկեց առաջնության հետեւյալ ձեւաչափի օգտին. Հայաստանի Բարձրագույն խմբի հաջորդ՝ 2020-2021 մրցաշրջանի առաջնությունը մեկնարկում է օգոստոսի 14-ին՝ 10 թիմերի մասնակցությամբ: Թիմերն անցկացնելու են 3 շրջան՝ 27-ական հանդիպում: Երրորդ շրջանում դաշտի տիրոջ կարգավիճակը որոշելիս հաշվի են առնվելու առաջին երկու շրջանների արդյունքները: Մրցաշարային աղյուսակում այդ պահին 1-5-րդ հորիզոնականները զբաղեցնող 5 թիմերը սեփական հարկի տակ անցկացնելու են 5, իսկ 6-10-րդ հորիզոնականները զբաղեցնող թիմերը՝ 4 հանդիպում: ՀՖՖ գործադիր կոմիտեն կքննարկի՝ որ թիմը կդառնա Բարձրագույն խմբի 10-րդ մասնակիցը, երբ կկայանա ՀՖՖ Բողոքարկման կոմիտեի նիստը, որտեղ կքննարկվեն ՀՖՖ Կարգապահական կոմիտեի՝ հուլիսի 2-ին կայացած նիստի որոշումները:

2020-2021 մրցաշրջանից սկսած՝ Բարձրագույն խմբի առաջնությունում 10-րդ տեղ զբաղեցրած թիմը կլքի առաջնությունը՝ տեղափոխվելով Առաջին խումբ, իսկ Առաջին խմբի հաղթողը կտեղափոխվի Բարձրագույն խումբ:

Բարձրագույն խմբում 9-րդ հորիզոնականը զբաղեցրած ակումբն անցումային հանդիպում կանցկացնի Առաջին խմբում երկրորդ հորիզոնականը զբաղեցրած ակումբի հետ: 

Այնուհետեւ ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամները քննարկեցին Բարձրագույն եւ Առաջին խմբերի առաջնությունների հանդիպումների հայտացուցակներում արտասահմանցի ֆուտբոլիստների սահմանափակումներ մտցնելու հարցը: Հաշվի առնելով ակումբներից ստացված առաջարկները՝ ՀՖՖ գործկոմը միաձայն որոշեց, հաջորդ մրցաշրջանից սկսած, կիրառել հետեւյալ սահմանափակումները.

Բարձրագույն խմբում հայտացուցակում ընդգրկված 23 ֆուտբոլիստներից 9-ը պետք է լինեն Հայաստանում մարզված (այն ֆուտբոլիստներն են, ովքեր 15 տարեկանից մինչ 21 տարեկանը գրանցված են եղել ՀՀ տարածքում գրանցված որեւէ ակումբում կամ ակումբներում նվազագույնը 3 խաղաշրջան), կամ Հայաստանի ազգային/տարբեր տարիքային հավաքականների անդամներ: Խաղադաշտում միաժամանակ պետք է լինի Հայաստանում մարզված, կամ Հայաստանի ազգային/տարբեր տարիքային հավաքականների անդամ 2 ֆուտբոլիստ: Այս դրույթները խախտելու դեպքում թիմին գրանցվում է տեխնիկական պարտություն:

Որոշվեց հետագա նիստերի ընթացքում քննարկել 2021/2022 մրցաշրջանից սկսած՝ խաղադաշտում Հայաստանում մարզված մինչեւ 23 տարեկան, կամ Հայաստանի ազգային/տարբեր տարիքային հավաքականների անդամ 1 ֆուտբոլիստ ունենալու վերաբերյալ կետը:

Առաջին խմբի հաջորդ մրցաշրջանից սկսած՝ հայտացուցակում ընդգրկված 23 ֆուտբոլիստներից 15-ը պետք է լինեն Հայաստանում մարզված, կամ Հայաստանի ազգային/տարբեր տարիքային հավաքականների անդամներ, իսկ խաղադաշտում միաժամանակ պետք է լինի Հայաստանում մարզված, կամ Հայաստանի ազգային/տարբեր տարիքային հավաքականների անդամ 6 ֆուտբոլիստ: Այս դրույթները խախտելու դեպքում թիմին գրանցվում է տեխնիկական պարտություն:

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ՀՖՖ գործկոմի անդամներին տեղեկացրեց, որ, COVID-19-ի համաճարակի հետ կապված, ՖԻՖԱ-ի կողմից ՀՖՖ-ին տրամադրվելու է դրամաշնորհ: Առաջարկվեց գումարի մի մասն օգտագործել՝ Հայաստանի Բարձրագույն եւ Առաջին խմբերի ակումբներին Հայաստանի առաջնության մասնակցության համար նախատեսված մուտքավճարից ազատելու համար: ՀՖՖ գործկոմը հավանության արժանացրեց այդ առաջարկը եւ միաձայն քվեարկեց դրա օգտին:

Օրակարգի վերջին հարցը ՀՖՖ Ֆուտբոլիստների կարգավիճակի եւ տեղափոխության կանոնակարգում մարզումային փոխհատուցմանն ու մարզումային կարգերին առնչվող փոփոխություններն էր: ՀՖՖ գործկոմը միաձայն քվեարկեց մարզումային փոխհատուցման նոր սանդղակի, ինչպես նաեւ հայկական ակումբների նոր կարգերի հաստատման օգտին»,- նշված է հայտարարության մեջ:

ՀՀ ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնության 2019-20 մրցաշրջանն ավարտվեց հուլիսի 14-ին: 2-րդ տարին անընդմեջ չեմպիոն դարձավ «Արարատ-Արմենիան»: Առաջին խմբի առաջնությունը դադարեցվեց պայմանավորված խաղերի պատճառով:

Տպել
1904 դիտում

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ