Քարդաշյանն իր 179 միլիոն հետեւորդներին հայտնել է Ադրբեջանի սպառնալիքների մասին՝ հրավիրելով աշխարհի ուշադրությունը

Ամերիկյան իրապատում հեռուստաշոուների հեռուստաաստղ, հայկական արմատներով Քիմ Քարդաշյանը, օգտագործելով սոցիալական ցանցերում իր ունեցած ազդեցությունն ու հայտնիությունը, լույս է սփռել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ծավալվող իրադարձություններին:

Այս մասին գրում է DailyMail-ը՝ նկատի ունենալով Քարդաշյանի «Ինստագրամ»-ում հայտնված գրառումը՝ հայ-ադրբեջանական հակամարտության սրման մասին:

Երեկ 39-ամյա հեռուստաաստղն իր «Իստագրամ»-ի 179 միլիոն հետեւորդներին հայտնել է, որ Ադրբեջանը սպառնում է ռմբակոծել իր հոր հայրենի հողը:

«Չնայած շարունակվող համաշխարհային համաճարակին՝ Ադրբեջանն անտեսում է ՄԱԿ-ի կոչ-հորդորը՝ աշխարհում կրակի գլոբալ դադարեցման մասին եւ հարձակվում Հայաստանի Հանրապետության վրա»,- գրել է Քիմը:

KKW ապրանքանիշ հեղինակը նաեւ հավելել է, որ Ադրբեջանի համար թիրախ են դարձել քաղաքացիական ենթակառուցվածքները Հայաստանում, այժմ էլ Ադրբեջանը սպառնում է հրթիռային հարված հասցնել Մեծամորի ատոմակայանին:

DailyMail-ը հավելում է, որ հեռուստաաստղը նշել է՝ այս ամենի համատեքստում հաջորդ շաբաթ ԱՄՆ-ի Կոնգրեսում քվեարկության է դրվելու մի նախագիծ, որով առաջարկվում է Ադրբեջանին չտրամադրել ռազմական օգնություն, որովհետեւ նա դա օգտագործում է Հայաստանի ու Արցախի դեմ:

Այնուհետ Քարդաշյանը կոչ է արել միջազգային հանրությանը ուշադրություն դարձնել իրադարձություններին եւ միջամտել՝ քաղաքական եւ դիվանագիտական օղակներով փորձելով կանխել իրավիճակի հետագա սրումն ու մարդկանց մահերը:

«Ես իմ հայրենակիցների հետ եմ ու աղոթում եմ նրանց համար, ովքեր վերջին սրացման ընթացքում սահմանին են: Ես կոչ եմ անում առանց այդ էլ համաճարակային այս դժվարին պայմաններում խաղաղ կարգավորման ճանապարհով հարթել այս գործողությունները»,- գրել է Քիմը՝ չմոռանալով իր հետեւորդներին հորդորել իրենց սենատորներին ու իշխանության ներկայացուցիչներին աջակցել Հայաստանին:

Տպել
2593 դիտում

Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ը․ «Լադանիվա»-ն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո

Ինչպես են ցուցարարները հանրահավաքի ժամանակ հարվածում «Կամազ»-ին (տեսանյութ)

Լեգիտիմ վարչապետը չի կարող հեռացվել Քոչարյանի տարատեսակ խոսնակների պահանջով, նրա կլանը ՀՀ ժողովուրդը չէ․ Ալեքսանյան

Շիրակ Թորոսյանն ու Ռուստամ Բաքոյանը արձագանքել են Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Տղամարդը «Կամազ»-ը վարել է դեպի հանրահավաքի մասնակիցները․ նախաձեռնվել է քրեական վարույթ, վարորդը ձերբակալվել է

Շնորհակալ եմ պարոն Գալստանյանին մեր հակածխախոտային պայքարին միանալու համար․ Թորոսյան

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետը․ Պապիկյանի արձագանքը Գալստանյանի պահանջին

Ջարդել են տեսախցիկը․ լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ խոչընդոտելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Խաչերը իջնում են, բարձրանում են մանդատները` հեսա 2 խմբակցությունների հետ խորհրդակցեմ, գամ․ Խաչատրյանը՝ Գալստանյանին

Բագրատ Գալստանյանի հանրահավաքին եկած մարդիկ գնում են հրապարակից. նրանցից շատերը հիասթափված են

Հոկտեմբերի 27 արածներ` ծոծրակներդ կտեսնեք՝ իշխանազավթում չեք տեսնի․ Մկրտչյան

Ռուսական զինվորական համազգեստով անձ՝ Գալստանյանի հրավիրած հանրահավաքին

Ըստ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ այսօր նաև Եռաբլուրն է ցնծության մեջ (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը ևս պատասխանել է Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Հայկ Կոնջորյանն ու Նազելի Բաղդասարյանն արձագանքել են Բագրատ Գալստանյանի պահանջին

Դեռ գլխի չեն ընկել, որ Գարեգինով, Միքայելով ու մյուսներով ինքնափիլոնազրկման սրընթաց փուլ են մտել․ Սաֆարյան

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է