2 տարի չարչարվել են, պատկերացնո՞ւմ եք իրենց ապրումները․ դիմորդներն ու նրանց ծնողները բողոքի ակցիա են իրականացնում

Բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության նոր կարգից դժգոհ դիմորդներն ու նրանց ծնողներն այսօր բողոքի ակցիա են իրականացնում Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) շենքի մոտ։

Դժգոհության պատճառը ընդունելության ժամանակ առաջին հերթին մասնագիտության ընտրությանը նախապատվություն տալու որոշումն է, որի պատճառով եղել են ուսանողներ, որոնք բարձր բալերով չեն կարողացել ընդունվել, մինչդեռ ցածր բալեր հավաքած ուսանողներն ընդունվել են։

«Աբսուրդ է, որ բարձր միավոր ստացած դիմորդը չընդունվի»,- լրագրողների հետ զրույցում նշեց դիմորդներից մեկի ծնողը, որը եկել էր ԳԹԿ շենքի մոտ եւ պատրաստվում էր մտնել շենք, ԳԹԿ նախագահին ներկայացնել իրենց բողոքն ու առաջարկությունը։ Այն ներկայացրեց նաեւ լրագրողներին։

Նա առաջարկում է ֆակուլտետներում տեղերն ավելացնել, որ 7,5 ստացողներից բացի, բարձր բալեր վաստակածները եւս կարողանան ընդունվել։ Իր տղան 15․75 է ստացել եւ Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ չի ընդունվել, քանի որ այնտեղ ամենացածր բալը 19 է եղել, մնացած նշված տեղերում էլ չի կարողացել ընդունվել, քանի որ արդեն տեղ չի եղել։

Կարծում է՝ տեղերն ավելացնելու դեպքում կշահի նաեւ պետությունը, քանի որ վճարովի համակարգով են սովորելու. «2 տարի չարչարվել են, դուք պատկերացնո՞ւմ եք իրենց ապրումները»։

Ակցիա իրականացնողների մեջ է դիմորդներից Արտուշ Հովսեփյանը, նա դուրս է մնացել Երեւանի պետական բժշկական համալսարանից, հավաքել է 14,5 միավոր։

«Երեկ չէ առաջին օրը սթրեսով փորձում եմ մուտք գործել dimord.am կայք, չեմ կարողանում, մի կերպ մուտք եմ գործում, չեմ ստանում ոչ մի պատասխան, գիշերվա երեքին պատասխան է գալիս, թե՝ չեք ընդունվել»,- նշում է նա՝ ավելացնելով, որ հիմա էլ իրեն առաջարկում են թափուր տեղերի համար դիմել, սակայն այլ բժշկական համալսարանները մասնավոր են, իսկ ինքը ցանկանում է սովորել պետական համալսարանում։

«8-ից ոչ մի տեղ չի անցել, թող նախապես զգուշացնեին, որ միայն առաջին հայտն է անցնում, երեխայի ուզած ֆակուլտետը 13 միավորով նստում են, 16-ով չեն նստում, այս ի՞նչ են անում, մի հատ դիմորդների վիճակը նայեն, ինչքան կարող են լռել։ Թող նախօրոք ասեին՝ միայն առաջին հայտն է անցնելու»,- նշեց դիմորդներից մեկի մայրը։

Լրագրողների հետ զրույցում այսօր ԳԹԿ տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը հիշեցրել է կարգը. «Եթե առաջին հայտով իրավագիտություն եմ գրել, պետք է մրցեմ իրավագիտության դիմորդների հետ»։

Նրա խոսքով՝ առաջին հայտը գերակա է, ովքեր ցանկանում են դառնալ այդ մասնագետը, մրցում են այդ մասնագիտություն դիմածների հետ։

Նասիբյանն ընդգծել է, որ նախորդ տարիներին եղել է, որ, բարձր միավոր հավաքելով, իրավաբանին դուրս են թողել, նստել են իր տեղը, եւ հետո ստացվել է՝ նրանք իրենց տեղում չեն եղել։

Այժմ չընդունվածները կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին։

Ծնողներն այս պահին շարժվում են դեպի Ազգային ժողով՝ իրենց բողոքն արտահայտելու, նրանք կոչ են արել, որ իրենց միանան բոլոր այն ծնողներն ու դիմորդները, որոնց մոտ նման խնդիր է առաջացել։ 

Հիշեցնենք, որ այս տարի քննությունների ժամանակ կարեւորվում է մասնագիտության ընտրությունը, ըստ որի՝ առավելությունը տրվում է առաջին հերթին կոնկրետ այդ բաժին դիմածներին։ Ստացվում է՝ քանի դեռ տվյալ բաժնի տեղերը չեն լրացել, այլ մասնագիտությունների համար դիմածները, նույնիսկ՝ բարձր բալերով, չեն կարողանա մասնակցել մրցույթին։

Տպել
2691 դիտում

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան

Նախկին ղեկավարները հանուն ռուսական լծի մի կողմ են թողել անհամաձայնությունները, 30 տարին դուրս է եկել հրապարակ. Խզմալյան

Վազգեն Գալստանյանի հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի հետ արծարծվել են Հարավային Կովկասում զարգացումները

Կքննարկվի Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը

ՊՊԾ գունդը գրավածների հետ չեմ համախմբվի. Շարմազանով կարծում է, որ կուսակցությունների համախմբման օրակարգը կեղծ է

«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի

Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը

Գալստանյանի շարժման տարբերանշանը համեմատում են Բաքվում տեղադրված «Ղարաբաղի պատերազմի խորհրդանիշ» արձանի հետ

Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է եղել խճուղավազքի մրցաշարին

Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան

ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի գործընկերոջ հետ

Գիշերային անկարգություններ Բիշքեկում, բողոքն օտարերկրացիների դեմ է. կան տասնյակ վիրավորներ

Մահափորձից փրկված Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել. նրան կրակողը հայտարարել է՝ չի զղջում

Մամուլում հրապարակվել են կեղծ, վարկաբեկող տեղեկություններ․ ոստիկանությունը պարզաբանում է

Վարելու իրավունք չունեցող երիտասարդը ոչ սթափ վիճակում «Մազդա»-ով կոտրել է էլեկտրասյունն ու եզրաքարը. մեքենան կիսվել է

Կիևը մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը

Թանգարաններում սովորելը պետք է դառնա մեր դպրոցների, այլ հաստատությունների ուսումնական ծրագրերի անբաժան մասը. Անդրեասյան

Քաղաքացին 2800 դոլարով տարբեր տեսակի հրազեններ է գնել, կան ձերբակալվածներ. ՌՈ (տեսանյութ)

Առանձին շրջաններում սպասվում է անձրև, ամպրոպ ու թաց ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ, կան տուժածներ

Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի հետ

Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է 2028-2029 թվականներին «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասին

Անապահով տարեցներին գումարի դիմաց հավաքների բերելու մասին ահազանգած քաղաքացուն զանգահարել, վիրավորել ու սպառնացել են

Փարիզի փոխքաղաքապետի հետ հանդիպմանը կարևորվել է երկու մայրաքաղաքների ավագանիների միջև գործակցության հաստատումը

Զելենսկին հայտարարել է, որ Կիևը 120-130 «F-16» կործանիչի կարիք ունի

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները դադարեցվել են. համաձայնության գալ չի հաջողվում

Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է

ԱԳ նախարարը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել ՀՀ կառավարության ջանքերը ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների համար

Կիրանցի մոտ ձերբակալվել է Երևանի 2 բնակիչ. նրանք թմրամիջոց են պահել ու տեղափոխել

ԿԳՄՍ նախարարը Թուրքմենստանի պաշտոնակցի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով

Հենց լայքեք, սրբազան դատախազի ասածը կատարվելու է, Քեթրինի Միհրանը՝ սրբադասվի, Արցախը չերեզ Ոսկեպար հետ գա. Սաֆարյան

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շների համար նոր զբոսայգի է կառուցվում (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանը Կանադայի և Քաթարի խորհրդարանների ներկայացուցիչների հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրության հարցեր

Արարատ Միրզոյանը Նիդերլանդների պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերին

Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կենտրոնում կլինեն փակ փողոցներ