Բերման են ենթարկվել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն ու քանդակագործ Վիգեն Ավետիսը

ՀՀ ոստիկանությունն այսօր բերման է ենթարկել Երեւանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին եւ քանդակագործ, կրթահամալիրի ուսուցիչ Վիգեն Ավետիսին։

Ինչպես նշված է կրթահամալիրի կայքում, տնօրենը բերման է ենթարկվել իր աշխատավայրից՝ Հյուսիսային դպրոցի լանջից՝ խաղաղ նստելու, կրթահամալիրի սովորողների, ուսուցիչների իրավունքները պաշտպանելու համար։

Ոստիկանության լրատվական բաժնից մեզ տեղեկացրին, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մոտից 3 անձ բերվել է ոստիկանության բաժին՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար։

Նշենք, որ մեջբերված հոդվածը վերաբերում է հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելուն։

Վիգեն Ավետիսը, իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնելով բերման ենթարկվելու մասին, նշել է, որ պատճառը ճաղապատմանը դեմ լինելն է։ 

Ամիսներ առաջ հայտնել էինք, որ Երեւանի թիվ 93 մանկապարտեզի տնօրինությունը փորձել էր ցանկապատել հաստատության տարածքը, իսկ հարեւանությամբ գործող կրթահամալիրը դեմ էր, պատճառաբանելով, որ կխոչընդոտվի աշակերտների տեղաշարժը: Աշակերտները, ուսուցիչները, որպեսզի կարողանան մասնակցել ուսումնական պլանով որոշված պարապմունքներին, մի մասնաշենքից մյուսն են գնում: Ճանապարհն անցնում է հարակից մանկապարտեզի կողքով: Ամիսներ առաջ այդտեղ ցանկապատման աշխատանքներ էին սկսվել, իսկ կրթահամալիրի աշակերտները կենդանի պատ էին կազմել՝ թույլ չտալով շարունակել։

Բլեյանն ավելի վաղ մեզ հետ զրույցում այդ ցանկապատումը բռնություն էր անվանել։ «Բացառվում է, որ մենք ցանկապատի մեջ ապրենք»,- շեշտել էր նա։

Այսօր լրագրողների հետ զրույցում Բլեյանը պարզաբանել է, որ ամիսներ առաջ, երբ քննարկվում էր այս հարցը, պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ այդ տարածքում անցում պետք է կառուցվեր, Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանն էլ նշել էր, թե 3 ամսում այն կարող է կառուցվել։ Այսօր տարածքում շրջելուց տեսել է, որ տարածքն արգելափակված է՝ լար է գցված, ցանկապատի փոս է փորվում՝ առանց զգուշացման։ Տեղում պահանջել է լարը հանել, սակայն ըստ նրա՝ այդ ժամանակ եկել են ոստիկանական ջոկատներ։

ժ.17:20- «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրենը եւս 2 հոգի, որոնք ավելի վաղ բերման էին ենթարկվել եւ գտնվում էին ոստիկանության Շենգավիթի բաժնում, ազատ են արձակվել։

Տպել
6238 դիտում

Այս ծանր պահին մեր համերաշխությունն ենք հայտնում Իրանի բարեկամ ժողովրդին․ ՀՀ ԱԽ քարտուղար

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ սահմանադրագետի պնդումները մոլորեցնող են. ԱՆ հակափաստարկները

Գալստանյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին, փորձում ճեղքել ոստիկանական շղթան

Այս ամենին լուռ հետևող եպիսկոպոսաց դասը, եկեղեցականները ամբողջությամբ կիսում են բաշիբոզուկ կլոունի քայլերը. Բաբաջանյան

Մեկնարկել է Կիրանցի նոր ճանապարհի շինարարությունը (տեսանյութ)

Գևորգ Պապոյանն աշխատանքային այցով կմեկնի Աբու Դաբի

Սքեմի տակ քողարկված Գալստանյանը երեսով է տալիս, որ ժամանակին իր աջը համբուրածները հիմա չեն կիսում քաղաքական հայացքները

Ես էլ ուրիշների նման քեզ չեմ ասում՝ «Կիրիլի վաստակ», միայն կասեմ՝ խաչդ հանի, դա քոնը չէ. Մեհրաբյանը՝ Գալստանյանին

48-ամյա տղամարդու սպանության վայրից «Օպել»-ով հեռացած անձանց հետապնդել են, կրակել մեքենային, նրանցից մեկին սպանել տեղում

Այս ծանր ժամին կիսում ենք Իրանի եղբայրական ժողովրդի կորստի վիշտը. ՀՀ նախագահ

Մարիխուանա, հաշիշ, կոկաին. ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների տեղափոխման մի քանի փոխկապակցված դեպք, 6 անձ ձերբակալվել է

Գյումրիում կասեցվել է սննդամթերքի արտադրամասի գործունեություն

Բարձրաստիճան պաշտոնյաների հաստատված այցերի մասին տրվում է պաշտոնական տեղեկություն. ԱԳՆ-ն՝ Ռայիսիի՝ ՀՀ այցի մասին

Ռաիսիի, Աբդոլլահիանի և մյուս զոհերի հուղարկավորության օրը հայտնի է. Իրանում 5-օրյա սուգ է հայտարվել

Իրանի նախագահի և մյուս բոլոր զոհվածների մարմիններն ու մասունքները դուրս են բերվել, ուղարկվել Թավրիզ

Ռաիսիին վերջինը տեսած Ալիևը ցավակցել է վերջինիս մահվան կապակցությամբ

Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում Շառլ Ազնավուրին նվիրված հուշադրամ

Ժամանակավորապես փակվում է Կիրանցի մուտքը. ինչն է պատճառը

Աբովյանի մարզադաշտի հարևանությամբ հայտնաբերվել է տղամարդու կիսաայրված դի

Մետրոպոլիտենում վճարման նոր համակարգեր կգործեն. մանրամասներ

Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Ոստան գյուղի գերեզմանատան տարածքում 1 անձի սպանության, ևս մեկի վիրավորման մեղավորը փորձել է լքել երկիրը. մանրամասներ

Ինչո՞ւ այս տարի ասֆալտի հետ կապված ունենք աննախադեպ ծավալի խնդիրներ. Ավինյան

Իրանի կառավարությունը հանդես է եկել հայտարարությամբ

Նոր նշանակում Երևանի քաղաքապետարանում

Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մի մասի մարմինները դժվար է նույնականացնել

Կիսելով վիշտը՝ մաղթում ենք ուժ․ Արարատ Միրզոյանը ցավակցական ուղերձ է հղել Իրանի գործընկերներին

ՀՀ ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Կատար

Մինչև սպարապետի ուրացո՞ւմ, երբ ինքդ վազում ես թիվ 1 ուրացողի Էրեբունի պլազայի 6-րդ հա՞րկ. Սաֆարյանը՝ Գալստանյանին

Իրանի կառավարության արտահերթ նիստում նախագահի աթոռը դատարկ է. ինչ է այժմ սպասվում, և ում կանցնի երկրի ղեկավարումը

Հրապարակվել են նոր լուսանկարներ Իրանի նախագահական ուղղաթիռի կործանման վայրից

Աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանցից մեկը. ինչ է հայտնի ողբերգական կերպով զոհված Իրանի նախագահի մասին

Զորակցում եմ Իրանի կառավարությանը և ժողովրդին՝ այս ծանրագույն պահին մաղթելով ուժ և տոկունություն. վարչապետ

Իրանում սկսվել է նախագահական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մարմինների նույնականացման գործընթացը

Իրանի նախագահը, ԱԳ նախարարը և ուղղաթիռի բոլոր մյուս ուղևորները զոհվել են

Պատահական չէ, որ շեֆն էլ, ով Սպարապետի անունը տալ արգելում էր ու 27֊ը կոծկում, իրեն միակ տղամարդն էր համարում. Խաչատրյան

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպով

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը