Ապամոնտաժված գրատնակները չեն ծառայել բուն նպատակին. հաճախ հեռախոսներ, աքսեսուարներ ու այլ «սուվենիռչիկներ» են վաճառվել

Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է ՀՀ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի գրառմանը՝ կապված գրատնակների ապամոնտաժման հետ:

Կարապետյանը մասնավորապես գրել է.

«Մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը ափսոսանքով գրել է օրերս ապամոնտաժված գրատնակների մասին:

Հարցն այն է, որ այդ կրպակները, բացի նրանից, որ տեղադրված են եղել խարխուլ իրավական հիմքի վրա, բացի նրանից, որ չէին ծառայում իրենց բուն նպատակին ու դրանցում հաճախ հեռախոսներ, աքսեսուարներ ու այլ «սուվենիռչիկներ» էին վաճառվում, նաեւ խնդիր էին ներկայացնում երթեւեկության անվտանգության տեսակետից՝ խաչմերուկներում փակելով վարորդների տեսադաշտը:

Ու առաջին հերթին, գեղարվեստական արժանիքների տեսանկյունից կասկածելի այդ կրպակները ավելի էին ծանրաբեռնում առանց այդ էլ ծանրաբեռնված մայթային հատվածները:

Քաղաքային գործող իշխանության նպատակն է՝ հնարավորինս մաքրել մայթերը այդ բեռից ու ստեղծել ազատ (ոչ թե դատարկ) հանրային տարածքներ, եւ գրատնակներից ազատված տեղը, իհարկե, կբարեկարգվի:

Ապամոնտաժումից առաջ կրպակների սեփականատերը ծանուցվել է, որ կարող է սեփական միջոցներով ապամոնտաժել ու տեղափոխել դրանք, ինչը չի արել։ Այժմ կրպակները պահեստավորված են, եւ սեփականատերը կարող է տնօրինել դրանք ցանկացած ժամանակ:

Պարոն Ամիրյանը նաեւ ակնարկ է անում կենտրոնում ինչ-որ բազմաբնակարան շենքի կառուցման ու այդ համատեքստում՝ օրինականության մասին։ Սրա կապակցությամբ ստիպված ենք կրկին հայտարարելու, որ կենտրոնում բազմաբնակարան կառուցապատում ըստ էության չկա՝ եղած մեկ-երկու կառուցվող շենքերն էլ փաստացի «անցյալի ուրվականներն» են (դրանցից մեկում, օրինակ, 54 ընտանիք դեռ 2008-10 թվերից սեփականության իրավունք ունեն):

Ամենայն հարգանքով պարոն Ամիրյանի անձի ու անցած ուղու նկատմամբ, ավելորդ չէր լինի թերեւս հիշեցնել, որ Երեւանի կենտրոնը բազմաբնակարաններով հեղեղվում էր այն ժամանակ, երբ նա հանրային ու պետական բարձր պաշտոններ էր զբաղեցնում ու պակաս հնարավորություն չուներ իր դժգոհությունն արտահայտելու:

Ի վերջո, եթե պարոն Ամիրյանը կրպակների հարցով ՀՀ գործող վարչապետին զանգելու եւ միջամատություն խնդրելու հնարավորություն ունի, պետք է որ հնարավորություն ունենար մեկ այլ վարչապետի՝ իր նախկին ղեկավարին հարցադրումներ անելու, օրինակ, Մոնումենտի այգու հաշվին կառուցված դղյակների օրինականության կամ պատեհության մասին»:

 

Տպել
1412 դիտում

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան