Մոսկվայում ծեծկռտուքների մասնակից հայերի ու ադրբեջանցիների մուտքը ՌԴ կկասեցվի 5 տարով. 34 ձերբակալված կա

Մոսկվայում վերջին օրերին ազգայնական հողի վրա իրականացված ծեծկռտուքների բոլոր մասնակիցները օտարերկրացիներ են: Այս մասին հայտնել են ՌԴ ՆԳՆ Մոսկվայի բաժանմունքից: Հայտնվում է նաեւ, որ նրանց բոլորին սպառնում է Ռուսաստանի տարածքից վտարում:

НТВ-ն հայտնում է, որ շարունակական բախումների ու ծեծկռտուքների մասնակիցների թվում ընդհանուր առմամբ Հայաստանի ու Ադրբեջանի 34 քաղաքացի  է ձերբակալվել: Նրանց մեծ մասի նկատմամբ վարչական վարույթներ են հարուցվել մանր խուլիգանության հոդվածով, սակայն առնվազն 3 մարդու համար քննիչները կալանավորման միջնորդագիր են ներկայացրել: Նրանց վերագրվում է խուլիգանություն, որն իրականացվել է  մի խումբ անձանց կողմից՝ կազմակերպված նախնական համաձայնությամբ: Այդ տղամարդկանց սպառնում է մինչեւ 7 տարվա ազատազրկում: Ընդ որում, ՆԳՆ-ից մանրամասնել են, որ բոլոր ձերբակալվածները, բացի սահմանված պատիժներից, վտարվելու են Ռուսաստանի Դաշնության տարածքից: 

«Բոլոր օրինախախտների նկատմամբ, բացի օրենքով նախատեսված պատժամիջոցներից, կկիրառվեն ՌԴ տարածք մուտք գործելու ժամանակավոր  արգելքներ: Այդ օտարերկրացիների համար ՌԴ մուտքը փակ է լինելու 5 տարով»,-հայտարարել են ՆԳՆ բաժանմունքից:

Հիշեցնենք, ադրբեջանցիների եւ հայերի միջեւ բախումները, միմյանց վրա հարձակումները հիմնականում եղել են հուլիսի 23-ին եւ 24-ին, ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում: Հարձակումների են ենթարկվել ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական հաստատություններ՝ խանութներ, ռեստորաններ, կրպակներ: Հարձակման ենթարկված ռեստորաններից մեկի դրամարկղից անհետացել է 50 հազար ռուբլի, այս կապակցությամբ գործ է հարուցվել ավազակային հարձակման փաստով:

Հիշեցնենք նաեւ, որ ձերբակալվածների մեծ մասը ադրբեջանցիներ են: Հայերի շրջանում կան ծեծի հետեւանքով կոտրվածքներ ստացած 2 երիտասարդներ եւ մեկ դանակահարված:

Համացանցում միջադեպերի կադրերով տասնյակ տեսանյութեր են հրապարակվել, որոնք մեծ մասամբ, հիմնականում հպարտանալու համար նկարահանել են հենց ադրբեջանցիները: Նրանք եղել են բժշկական դիմակներով, հայտարարել են, որ Ղարաբաղն իրենցն է, հայհոյանքներ հնչեցրել ու ծեծելուց հետո արագ փախել: Նրանք հարձակվել են 10-15 հոգանոց խմբերով առանձին քաղաքացիների վրա, կանգնեցրել են հայկական համարանիշներով մեքենաներն ու սկսել ծեծել վարորդներին, ջարդուփշուր անել մեքենաները:

ՌԴ հատուկ նշանակության ստորաբաժանման ծառայողները հատուկ գործողությամբ բերման ենթարկել այդ գիշեր Մոսկվայում հայերի վրա կատարված հարձակումների մասնակից ադրբեջանցիներին:

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը, Ռուսաստանի հայերի միությունը եւ այլ կառույցներ տեղեկացրել են Ռուսաստանի Դաշնության համապատասխան մարմիններին այդ օրերին տեղի ունեցած իրադարձությունների, ինչպես նաեւ սադրանքների այլ փորձերի մասին:

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը հայտարարել է, որ այնտեղ եւս արձանագրվել են ՀՀ քաղաքացիների, հայ համայնքների անդամների հանդեպ բռնության, նրանց գույքը վնասելու կամ ոչնչացնելու առանձին փորձեր: Հայերի վրա ադրբեջանցիների կողմից հարձակման փորձեր են եղել նաեւ Վրաստանում:

Տպել
5448 դիտում

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար