Բողոքող ուսանողները նախարարին Աստվածաշունչ ու խաչ փոխանցեցին. նա այդ նվերներից չի հրաժարվել

Բուհ չընդունված դիմորդները, որոնք դժգոհ են ընդունելության նոր կարգից, շարունակում են իրենց պայքարը։ Նրանք այսօր նորից հավաքվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության շենքի առաջ։

Մասնակիցները ցանկանում էին Աստվածաշունչ եւ խաչ նվիրել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին։ Դրանք փոխանցելու համար վերցրել է ԿԳՄՍ նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանը՝ նշելով, որ նախարարը նվերն ընդունում է եւ որպես հավատացյալ մարդ՝ շատ շնորհակալ է:

Նա հավելյալ պարզաբանումներ չի ներկայացրել՝ արդյոք Հարությունյանն այժմ հետեւո՞ւմ է ակցիային, փոխզիջումներ կլինե՞ն, թե՞ ոչ, միայն նշել է՝ երեկ այդ մասին նախարարը խոսել է Հանրային հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակված հարցազրույցի ժամանակ։

Ցույցի մասնակիցներից մեկը խնդրել է, որ փոխանցեն նաեւ իր խոսքերը․ հույս ունի, որ նվերը ստանալուց հետո նախարարն ավելի ազգանվեր գործ կիրականացնի, ավելի մոտիկ կկանգնի եկեղեցուն, ԿԳՄՍՆ-ի մեղքն էլ չի բարդի դիմորդների վրա։

Նշենք, որ այսօր բողոքողների թիվն ավելի քիչ էր․ եկել էին՝ միայն նվերը փոխանցելու, այսօր այլ գործողություն չի նախատեսվում։

Դիմորդի ծնող Մասիս Բաբալյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նախարարի երեկվա հարցազրույցին՝ նշելով, որ իրենց պայքարը քաղաքական չէ։

Երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ Հարությունյանն ընդգծել էր, թե բողոքներն արդեն քաղաքական երանգ են ստանում, որովհետեւ այնտեղ ներգրավված եւ կազմակերպող անձանցից մեկը Ռոբերտ Քոչարյանին սատարողներից է։

Նշենք, որ երեկ ԿԳՄՍ նախարարությունը տարածել էր հայտարարություն, որ կան դիմորդներ, որոնք թեև ընդունվել են առաջին փուլի արդյունքում, ստորագրել են նախարարին ուղղված դիմումների տակ։ Կան նաեւ կրկնակի ստորագրություններ: Առաջին փուլի արդյունքում դրական միավոր ստացած եւ բուհ չընդունված բողոքող դիմորդների թիվը, ըստ ԿԳՄՍՆ-ի, 88 Է։

«88-ից լրացուցիչ փուլին մասնակցել է 64-ը, նրանցից 63-ն ընդունվել է: 88-ից 20-ը չի դիմել լրացուցիչ փուլին, 1 դիմորդ չի ընդունվել, գերազանց միավոր ստացած 6 դիմորդի հանձնաժողովի որոշմամբ առաջարկվել է իրենց դիմում-հայտերի հաջորդ կրթական ծրագրերին համապատասխան լուծումներ. 4-ը համաձայնել են»,- գրված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ արդեն քանի օր է՝ շարունակվում են անցկացվել բողոքներ՝ ընդունելության նոր կարգի հետ կապված, որով գերակա է առաջին հայտը, եւ մի շարք դիմորդներ չեն ընդունվել բուհ՝ հավաքելով համեմատաբար բարձր միավորներ։

Տպել
2602 դիտում

Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է

ԱԳ նախարարը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել ՀՀ կառավարության ջանքերը ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների համար

Կիրանցի մոտ ձերբակալվել է Երևանի 2 բնակիչ. նրանք թմրամիջոց են պահել ու տեղափոխել

ԿԳՄՍ նախարարը Թուրքմենստանի պաշտոնակցի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով

Հենց լայքեք, սրբազան դատախազի ասածը կատարվելու է, Քեթրինի Միհրանը՝ սրբադասվի, Արցախը չերեզ Ոսկեպար հետ գա. Սաֆարյան

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շների համար նոր զբոսայգի է կառուցվում (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանը Կանադայի և Քաթարի խորհրդարանների ներկայացուցիչների հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրության հարցեր

Արարատ Միրզոյանը Նիդերլանդների պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերին

Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կենտրոնում կլինեն փակ փողոցներ

1 զոհ, 1 վիրավոր․ ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին

Վարչապետը հանդիպել է դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին

Հաջիևն ու Սալիվանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Միրզոյանը Անալենա Բերբոքին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

ԵՄ-ն ողջունել է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացի շրջանակներում ձեռք բերված առաջընթացը

Ինչ է հայտնաբերվել տեսակցության գնացած քաղաքացու տաբատի մեջ

Շուշիի հայության վերադարձի իրավունքը ամրագրված է 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Երևանյան պատվիրակությունն այցելել է Հայաստանի էսպլանադ՝ ծաղիկներ խոնարհել Կոմիտաս վարդապետի հուշարձանին

«Ամենաշատը 7-10 օր՝ վարչապետին հեռացնելու համար». Գալստանյանի «հավեսը» եկե՞լ է

Կինը տնից գողացել է 1 մլն 200 հազար դրամ, 3200 դոլար, 20 հազար ռուբլի, ոսկյա զարդեր․ գումարը ծախսել է խաղադրույքների վրա

Ալեն Սիմոնյանը կարգադրություններ է ստորագրել

Երբ եղանակը կտաքանա, մինչև երբ անձրևները կշարունակվեն. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Որոշ ոլորտներում երկու երկրներն ունեն չիրացված մեծ ներուժ․ ԱԺ է այցելել Քիշնևի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը

Վահե Հովհաննիսյանն ու Սլովենիայի ֆինանսների նախարարը քննարկել են հնարավոր համագործակցության զարգացման հեռանկարները

Վրաստանում քաղաքական իրավիճակը փոխելու միակ ճանապարհը ընտրություններն են․ Զուրաբիշվիլի

Վահան Կոստանյանը Իռենա Վոյաչկովա-Սոլորանոյին է ներկայացրել միգրացիայի ոլորտում ՀՀ-ում ընթացող բարեփոխումները

Փորձել են թալանել Գուավայի «բունկերը»․ հնչել է կրակոց, գողերը և անվտանգության աշխատակիցները փախել են տարբեր ուղղությամբ

Արարատ Միրզոյանը Ավստրիայի ԱԳ նախարարին է ներկայացրել Ալմաթիում կայացած բանակցությունների մանրամասները

Վազգեն Գալստանյանը ամփոփում է օրը

Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանցիսկոս Պապին

Սլովակիայի վարչապետը կրկին վիրահատվել է․ ինչ վիճակում է Ռոբերտ Ֆիցոն

Բելառուսը Լեռնային Ղարաբաղում նոր գյուղատնտեսական քաղաք կկառուցի

Բեռնատարը չի կարողացել շարունակել ընթացքը և հետադարձի ժամանակ բախվել է մեկ այլ մեքենայի, փակել ճանապարհը

Ամիօ բանկը ԿՍՊ ծրագրի շրջանակներում ստորագրել է հուշագիր ԿԳՄՍՆ-ի հետ

Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է հայկական կողմի հստակ առաջարկներին․ դեսպան

Ադրբեջանը նախիջևանացնում է ԼՂ-ն, որովհետև այդպես էլ չարժանացավ պատժի և պատասխանատվության․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Դատախազի միջնորդագրով Ղուկասավան և Նիզամի բնակավայրերի վարչական ղեկավարներն ազատվել են աշխատանքից

Գտնվել է Փամբակ գետն ընկած ռեստորանի աշխատակցուհու դին

Ես էլ եմ տեսել և ուրախ եմ, որ այդ սքրին-շոթերը տարածվել են, դրանք ցույց են տալիս, թե որքան ժողովրդավար ենք․ Խանդանյան

Մետաքսե ազդագիր, Իսահակյանի սրճեփը, Ֆրունզի կամոդը․ ինչ է առաջարկում Գյումրին Թանգարանների միջազգային օր-գիշերում