Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները տարածվում են շահութահարկի, ԱԱՀ-ի եւ ռոյալթիի նկատմամբ․ Ավետիսյան

2020 թ. հունվարի 1-ից Հայաստանի հարկային համակարգում կիրառվում են տրանսֆերային գնագոյացման կարգավորումները: Այս գործիքը հարկային վարչարարության համար է եւ լայն տարածում ունի աշխարհում: Սրանով ՊԵԿ-ը կկարողանա իրար փոխկապակցված տնտեսվարող սուբյեկտների միջեւ կնքված գործարքների գինը որոշել։ 

Թե ինչ է կարգավորումն իրենից ենթադրում եւ ինչպես է այն գործում՝ ՀԺ-ի հետ զրույցում մանրամասնել է ՀՀ ՊԵԿ տրանսֆերային գնագոյացման եւ հարկային համագործակցության բաժնի պետ Նաիրուհի Ավետիսյանը։

- Տիկի՛ն Ավետիսյան, ի՞նչ է տրանսֆերային գնագոյացումը, ո՞րն է այդ կարգավորումը ներդնելու նպատակը։

- Տրանսֆերային գնագոյացումը հարկային վարչարարության գործիք է։ Այսինքն՝ այն ավելի շատ հարկային վարչարարություն է եւ ոչ թե հարկային քաղաքականություն։ Գլոբալիզացիայի արդյունքում ստեղծվեցին բազմազգ կազմակերպություններ եւ նրանց գործունեության արդյունքում տնտեսական գործունեությունը սահմաններ չի ճանաչում։ Զարգացած երկրները հասկացան, որ իրենց շահույթը գնում է դուրս՝ դեպի այնպիսի երկրներ, որտեղ ռեսուրսներն ավելի էժան են, կան ֆինանսական օֆշորներ։ Օրինակ՝ «Ֆեյսբուք»-ի, «Ամազոն»-ի ֆինանսական կենտրոնները Իռլանդիայում են, ինչո՞ւ, որովհետեւ Իռլանդիայում հարկային դաշտը ֆինանսական ակտիվների հետ կապված ավելի բարենպաստ է։ Արտադրությունները գնում են Չինաստան, Եթովպիա, Քենիա, քանի որ այնտեղ թույլ հարկային վարչարարություն կա։ Որտեղ ցածր է շահութահարկը, գնում են այնտեղ։

Զարգացած երկրները որպեսզի դրա դեմն առնեն՝ մշակեցին գործիք, որի հիմնական նպատակն է պարզել՝ արդյո՞ք փոխկապացված անձինք այս գործարքը կանեին նույն պայմաններով, եթե չլինեին փոխկապակցված։

Տրանսֆերային գնագոյացման կարգավորումների հիմքում ընկած է «պարզած ձեռքի» հեռավորության սկզբունքը: Այսինքն, փոխկապակցված կողմերի միջեւ կատարված գործարքների պայմանները պետք է համապատասխան լինեն փոխկապակցված չհամարվող կողմերի միջեւ կատարվող գործարքների պայմաններին:

- Ինչքանո՞վ է բիզնեսը տեղեկացված տրանսֆերային գնագոյացումից։

- 2016-ին, երբ Հարկային օրենսգիրքն ընդունվեց եւ 2018-ից արդեն պետք է ուժի մեջ մտներ՝ այդ խնդիրը կար, թե ինչպես է ներդրվելու, ինչպես է կիրառվելու, քանի որ այն բարդ կատեգորիա է վարչարարության մեջ։ Ընդ որում, սա թե՛ հարկ վճարողի, թե՛ հարկային մարմնի համար ժամանակատար է։ Դրա համար 2 տարի հետաձգվեց։ Վերջին 2 տարվա մեջ լայնամասշտաբ իրազեկման աշխատանքներ են իրականացվել, թե՛ ոլորտային, թե՛ անհատական քննարկումներ են եղել հարկ վճարողների հետ։ Կառավարության ցանկացած որոշում մենք անպայման քննարկել ենք հարկ վճարողների հետ եւ փորձել ենք նրանց արձագանքը ստանալ։

Ինձ համար տրանսֆերային գնագոյացումը հարկային կարգապահության բարձր մակարդակ է։ Կարծում եմ, բոլոր հարկ վճարողները՝ հիմնականում խոշոր կազմակերպությունները, որոնք միջսահմանային գործարքներ շատ են անում, պատրաստ են սրան։

- Խոսքը ո՞ր տեսակի հարկ վճարողների մասին է,։

- Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները տարածվում են շահութահարկի, ավելացված արժեքի հարկի եւ մետաղական օգտակար հանածոների օգտագործման համար սահմանված բնօգտագործման վճարի՝ ռոյալթիի նկատմամբ։

Եկեք ֆիքսենք, որ սա վերաբերում է բացառապես փոխկապակցված կազմակերպություններին։ Փոխկապակցվածության չափանիշներն էլ Հարկային օրենսգրքով հստակ ամրագրված է։ Փոխկապակցված են այն հարկ վճարողները, որոնցից մեկը ուղղակի կամ անուղղակի կերպով մասնակցում է մյուս հարկ վճարողի կառավարմանը, վերահսկմանը, կամ որոշակի ազդեցություն ունի գործարար որոշումների վրա:

Երբ փոխկապակցված կողմերի միջեւ գործարքները կգերազանցեն տարվա կտրվածքով 200 մլն դրամը՝ նրանց նկատմամբ կկիրառվի տրանսֆերային գնագոյացման կարգավորումները։

Դրանից հետո հարկատուն մինչեւ հարկային տարվան հաջորդող տարվա ապրիլի 20-ը ՊԵԿ նախագահի հրամանով հաստատված «Վերահսկվող գործարքների մասին ծանուցման ձեւ»-ով հարկային մարմին է ներկայացնում գործարքների մանրամասները։

- Մի քանի ամիս է՝ համակարգը ներդրվել է Հայաստանում. ինչպիսի՞ն է ընթացքը։

- Հունվարի 1-ին ներդրվել է, բայց առաջին ծանուցման ձեւը մենք ստանալու ենք 2021 թ. մինչեւ ապրիլի 20-ը ներառյալ։ Այսինքն՝ միգուցե անգամ մյուս տարի վաղ լինի կոնկրետ գնահատական տալ։ Բայց կարող եմ ասել, որ շատ են հարցադրումները, հանդիպումների առաջարկները, երբ մեր ուսումնական կենտրոնում դասընթացներ են լինում՝ հարկ վճարողներն ակտիվ մասնակցում են։ Բոլոր երկրները, որոնք հաջողության են հասել՝ ճիշտ համագործակցության շնորհիվ է եղել եւ հույս ունեմ, որ մեզ մոտ էլ այդպես կստացվի։

- Ի՞նչ մեխանիզմներ կան, որպեսզի բացահայտվեն հնարավոր խախտումները։

- Առաջին տարում երեւի մի քիչ սահմանափակ կլինի մեր գործիքակազմը։ Երբ հարկ վճարողները կներկայացնեն իրենց ծանուցման ձեւը, դրանից հետո վեր կհանվեն ռիսկերը։ Մենք սկզբից հիմնվելու ենք հարկ վճարողի ներկայացրած տեղեկատվությանը, որովհետեւ սա ինքնահայտարարագրում է ենթադրում։ Վերջին հաշվով մենք լավ գործիք ունենք՝ տեղեկությունների փոխանակում այլ երկրների հետ, որը շատ ինտենսիվ ձեւով կարող է իրականացվել՝ հատկապես տրանսֆերային գնագոյացման շրջանակներում։

- Ո՞ր երկրների փորձն է ուսումնասիրվել համակարգը ներդնելիս եւ որքանո՞վ է այդ երկրների հարկային համակարգը համադրելի մեր հարկային համակարգի հետ։

- Գոյություն ունի Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպություն, որի անդամները, որպես կանոն, աշխարհի ամենազարգացած երկրներն են։ Նրանք ունիվերսալ միջազգային ստանդարտ ունեն, որը ֆիքսում է տրանսֆերային գնագոյացման մոտեցումները եւ տալիս է դրանից բխող կարգավորումները։ Սկզբնական շրջանում բոլոր երկրները փորձել են ուղղակի ստանդարտը ներդնել։ Դու չես կարող այդ պահին ինչ-որ առանձնահատկություն գնահատել՝ քո երկրի առանձնահատկություններից ելնելով՝ մինչեւ համակարգը գոնե 2 տարի չաշխատի։ Օրինակ՝ հնարավոր է Վրաստանի, Ղազախստանի կամ Ռուսաստանի փորձը համահունչ չէ մեր երկրի հետ։ Դրա համար ուրախությամբ պետք է նշեմ, որ մեզ մոտ միջազգային ստանդարտն է եւ ոչ մի երկրի փորձից վերցված չէ։ Այսպես ասած ակադեմիական մոտեցումներ են տրանսֆերային գնագոյացման վերաբերյալ։

- Հանրության մեջ կարծիք կա, թե Հարկային օրենսգրքում կատարվող փոփոխությունները հարկային բեռի ավելացում են ենթադրում։ Սա այդպիսին կարելի՞ է համարել։ 

- Սա որպես այդպիսին հարկային բեռ չէ։ Տրանսֆերային գնագոյացումը բարձր մակարդակի կարգապահության հաստատում է։ Սա պատժիչ մեխանիզմ չէ։ Սա հարկ վճարողի համար լրացուցիչ ծախս կարող է լինել համապատասխան փաստաթղթերը վարելու եւ պահպանելու առումով։ 

Մեր կարեւորագույն առաջադրանքն այն է, որ մեր մատուցած ծառայությունները հարկ վճարողներին՝ լինի բարձր մակարդակի, եւ այս փոփոխությունները միտված են դրան, որպեսզի մեր տրանսֆերային գնագոյացման կարգավորումները հնարավորինս ստանդարտ լինեն, մոտ լինեն միջազգային լավագույն չափանիշներին։ 

Տպել
8331 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)