Հայկական ֆուտբոլի 2019-20 մրցաշրջանը դեռ նոր է ավարտվել, սակայն հաջորդին հաշված օրեր են մնացել, ու ակումբներն ակտիվորեն պատրաստվում են: Թարմություն են մտցնում ոչ միայն թիմերի կազմերում, այլեւ մարզիչների հարցում: Մարզչական հնչեղ մի քանի փոփոխություն արդեն իսկ տեղի է ունեցել:

Դրանցից մեկը Վարդան Բիչախչյանի՝ «Շիրակից» հեռանալն էր: Բիչախչյանը հայաստանյան ֆուտբոլի լավագույն մարզիչներից է, որը երկար տարիներ աշխատել էր «Շիրակում»: Նրա գլխավորությամբ թիմը մշտապես լավ ելույթներ էր ունենում: Բիչախչյանի գնալու հայտարարության հետ մեկտեղ գյումրեցիների պաշտոնական կայքը հաստատել էր նաեւ պտտվող խոսակցություններն այն մասին, որ մասնագետը գլխավորելու է Երեւանի «Արարատը»: Շուտով այդ մասին հայտնել էր նաեւ երեւանյան ակումբը, իսկ մասնագետը խոսել էր որոշման մասին:

«Արդեն 10 տարի է՝ ես աշխատում էի «Շիրակում», որտեղ որպես ֆուտբոլիստ եւս անցկացրել եմ երկար տարիներ: Կարծում եմ, որ մարզչական գործում 10 տարին պատկառելի ժամանակահատված է եւ հասունացել էր այն պահը, որ պետք էր փոփոխությունների գնալ»,- ասել է նա «Արարատի» մամուլի ծառայության հետ զրույցում:

Բիչախչյանի գլխավորությամբ «Շիրակը» 5 տիտղոս է նվաճել: 1 անգամ դարձել է Հայաստանի Բարձագույն խմբի առաջնության չեմպիոն, 2 անգամ՝ գավաթակիր, 2 անգամ՝ սուպերգավաթակիր: Այս փոփոխությանը, որին մասնագետը գնացել է, պետք է սովորի ոչ միայն նա, այլեւ հայ երկրպագուն, որը սովոր է նրան «Շիրակի» ղեկին տեսնել:

Ընդհանրապես «Շիրակից» կարծես «արտագաղթ» է սկսվել դեպի «Արարատ»: Այն բանից հետո, ինչ փոփոխություն է տեղի ունեցել «Արարատի» ղեկավար կազմում՝ նոր գործադիր տնօրեն է նշանակվել Արթուր Նազարյանը, այս ակումբ են տեղափոխվել նաեւ «Շիրակի» մի շարք ֆուտբոլիստներ: Նրանց թվում են Հրայր Մկոյանը, Էդգար Մալաքյանը, Վսեւոլոդ Երմակովը, Կարեն Մուրադյանը, Դավիթ Մանոյանը: Ինչ վերաբերում է «Շիրակի» գլխավոր մարզչի պաշտոնին, ապա այն կարճ ժամանակով ազատ մնաց: Թիմը գլխավորել է նախկին ավագը՝ Տիգրան Դավթյանը:

Մյուս հնչեղ փոփոխությունը կապված է «Արարատ-Արմենիայի» հետ: Մրցաշրջանի ավարտից հետո գլխավոր մարզչի պաշտոնից հեռացավ Վարդան Մինասյանը, որի ղեկավարությամբ թիմը հաջողությունների էր հասել: Առաջնության վերջին տուրում չեմպիոնի տիտղոսը 2-րդ տարին անընդմեջ չեմպիոն դառնալուց հետո լրագրողների հետ զրույցում նա նշել էր, որ պայմանագրի ժամկետն ավարտվել է ու դեռ չգիտի՝ ինչ է լինելու հետագայում: Դրանից հետո ակումբը հայտարարեց նրա հեռանալու մասին ու շնորհակալություն հայտնեց:

Մինասյանի գլխավորությամբ «Արարատ-Արմենիան» 2018-19 մրցաշրջանում առաջին իսկ փորձից Հայաստանի չեմպիոն էր դարձել, հետո նվաճել սուպերգավաթը: Դրանից հետո նույնպես հենց առաջին փորձից հաջող ելույթ էր ունեցել եվրագավաթներում: Պատմական ցուցանիշ էր գրանցել. դարձել էր հայկական ֆուտբոլի առաջին թիմը, որը հասել է եվրագավաթի որակավորման փլեյ-օֆ փուլ: Կես քայլ էր մնում խմբային փուլ դուրս գալու համար, սակայն չստացվեց: Երկուսից քիչ ավելի շաբաթ առաջ՝ հուլիսի 10-ին, նրա գլխավորությամբ թիմը 2019-20 մրցաշրջանի գավաթի եզրափակչում այդ տիտղոսը զիջեց «Նոային», սակայն դրանից հետո նույն «Նոայի» դեմ առաջնության վերջին տուրի խաղում հաղթեց ու կրկին երկրի չեմպիոն դարձավ:

Նրա գնալուց հետո «Արարատ-Արմենիան» գլխավորեց Դավիդ Կամպանյան, որը նախորդ մրցաշրջանում աշխատում էր «Լոռիում»: Իսպանացի մասնագետի առաջին պաշտոնական հանդիպումը թիմի ղեկին կլինի «Նոայի» դեմ սուպերգավաթի խաղը:

«Արարատ-Արմենիայից» եւս մեկ մարզիչ է հեռացել՝ Արտակ Օսեյանը, որն օգնում էր Մինասյանին: Նա նշանակվել է «Փյունիկի» գլխավոր մարզչի պաշտոնում: Այդ տեղը թափուր էր մնացել այն բանից հետո, ինչ հուլիսի 13-ին հայտնի էր դարձել, որ Ռոման Բերեզվոսկին ակումբի հետ երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը:

Մրցաշրջանի ավարտից մի քանի տուր առաջ մարզչական փոփոխություն էր տեղի ունեցել «Ալաշկերտում: Թիմը գլխավորել էր Եղիշե Մելիքյանը: «Ուրարտուում» գլխավոր մարզչի փոփոխություն չի եղել, սակայն հնչեղ անուն է հայտնվել «Ուրարտու 2»-ում: Այն գլխավորել է Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանը, որը մի քանի ամիս առաջ հեռացել էր «Փյունիկից»:

Հայկական ֆուտբոլը կվերսկսվի օգոստոսի 9-ին: Այդ օրը Երեւանի ֆուտբոլի ակադեմիայում տեղի կունենա «Նոա»-«Արարատ-Արմենիա» սուպերգավաթի հանդիպումը: Դա կլինի մի քանի շաբաթվա մեջ 3-րդ դեպքը, որ այս 2 թիմերը միմյանց միջեւ տիտղոս են վիճարկում: Օգոստոսի 14-ին կսկսվի Բարձրագույն խմբի 2020-21 մրցաշրջանը: Օգոստոսի 18-ին էլ հայկական ակումբների համար մեկնարկում են եվրագավաթները, որոնցում Հայաստանն են ներկայացնելու «Արարատ-Արմենիան» (Չեմպիոնների լիգա), «Նոան», «Ալաշկերտն» ու «Շիրակը» (Եվրոպա լիգա): Մինչեւ այդ բնականաբար չեն բացառվում նոր նշանակումները:

Տպել
2667 դիտում

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ