Յունիբանկի դոլարային պարտատոմսերը ցուցակվել են Մոսկվայի բորսայում

05/08/2020 schedule14:29

Հայաստանի բանկային պամտության մեջ առաջին անգամ հայկական բանկի պարտատոմսերը ցուցակվել են Ռուսաստանում: Յունիբանկի 10-րդ թողարկման 5,25% եկամտաբերությամբ անվանական արժեկտրոնային պարտատոմսերը ներառվել են Մոսկվայի բորսայի ցուցակման երրորդ հարթակում: Պարտատոմսերով առևտուրը կսկսվի ս.թ. օգոստոսի 4-ից (ISIN – AMUNIBB2AER2):

Յունիբանկը Ռուսաստանում ցուցակման մասին որոշում է կայացրել՝ հաշվի առնելով ռուսաստանյան ներդրողների մեծ հետաքրքրությունը բանկի դոլարային պարտատոմսերի նկատմամբ: Մոսկվայի բորսայում երկրորդային ցուցակումը հնարավորություն կտա ռուսաստանյան ներդրողներին ձեռքբերել հայաստանյան բանկի կողմից թողարկված պարտատոմսեր պարզեցված ընթացակարգով՝ առանց Հայաստանում բանկային կամ արժեթղթերի հաշիվներ բացելու: Անհրաժեշտ է պարզապես հաշիվ ունենալ ՌԴ Ազգային հաշվարկային դեպոզիտարիայում կամ վերջինիս պահառուներից մեկի մոտ:

«Մոսկվայի բորսան ակտիվորեն զարգացնում է հարաբերությունները ԵԱՏՄ երկրների  շուկայի մասնակիցների հետ՝ հաստատելով տարածաշրջանային ներդրումային կենտրոնի իր կարգավիճակը: Մոսկվայի բորսայում շրջանառվող արժեթղթերի թվում են Բելառուսի պետական և կորպորատիվ պարտատոմսերը, ղազախական թողարկողների արժեթղթերը: Երկրորդային ցուցակման շնորհիվ Յունիբանկը ռուսական ներդրողներին կներկայացնի իր արժեթղթերը, ինչը կարող է հետագայում հնարավորություն տալ իրականացնել նաև պարտատոմսերի առաջնային տեղաբաշխում:  Ներդրողները, իրենց հերթին, ստանում են նոր արժութային գործիք և հնարավորություն են ունենում կատարել ներդրումների դիվերսիֆիկացում», - ասաց Մոսկվայի բորսայի թողարկողների հետ աշխատանքի գծով տնօրեն Աննա Վասիլենկոն:

Պարտատոմսերի առաջնային ցուցակումը կատարվել էր Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX):  Պարտատոմսերի շրջանառության ժամկետը կազմում է 36 ամիս, արժեկտրոնային եկամուտը վճարվում է եռամսյակային պարբերականությամբ: Պարտատոմսերի  ազդագիրը   և թողարկման ավելի մանրամասն պայմանները հրապարակված են այստեղ:

«Մեր պարտատոմսերը մեծ հետաքրքրություն են առաջացրել ներդրողների լայն շրջանակի մոտ նաև Հայաստանից դուրս: Այս գործիքը հիանալի տարբերակ է ցածր ռիսկայնությամբ ներդրումների համար: Յունիբանկը նախաձեռնել է այս նախագիծը, և Ռուսաստանի և Հայաստանի բորսաների հետ համատեղ մեծ աշխատանք է կատարել՝ դրանով իսկ ընդլայնելով կապիտալի շուկայի զարգացման հնարավորությունները: Վստահ ենք, որ մեր պարտատոմսերը բավարարում են ռուսաստանյան ներդրողների պահանջներին և այս շահավետ առաջարկից կօգտվեն մեծ թվով գնորդներ, որոնք ցանկանում են պահպանել և մեծացնել իրենց կապիտալը: Չէ որ Յունիբանկի պարտատոմսերը եկամտաբեր են, ապահով և ունեն բարձր լիկվիդայնություն», -  նշեց Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:

Կարևորելով Յունիբանկի պարտատոմսերի ցուցակումը Մոսկվայի ֆոնդային բորսայում՝ Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը նշեց. «Սա պատմական իրադարձություն է Հայաստանի կապիտալի շուկայի համար։ Առաջին անգամ Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված արժեթղթերը ցուցակվում են նաև արտասահմանյան բորսայում։ Եվրասիական տնտեսական միությունում 2025թ․ նախատեսվող միասնական ֆինանսական շուկայի ձևավորմանն ընդառաջ Հայաստանի ֆոնդային բորսան և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան կապիտալի շուկայի շահագրգիռ մասնակիցների հետ ակտիվ համագործակցության արդյունքում ստեղծել են հնարավորություն՝ մեծացնելու թողարկող ընկերությունների միջազգային ճանաչումը, արժեթղթերի շրջանառությունը, փոխցուցակման (cross listing) միջոցով ներգրավելու ներդրումներ ռուսական շուկայից։ Հուսով ենք, որ այս հնարավորությունից կօգտվեն Հայաստանի ֆոնդային բորսայի մյուս անդամները նույնպես»։

Յունիբանկի պարտատոմսերը կարող են ձեռքբերել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք: Պարտատոմսերի առքուվաճառքի գնանշմամբ զբաղվելու է  GX2 միջազգային խմբի կազմում ընդգրկված «Ջի Էքս Թու Ինվեստ» (GX2 Invest) ընկերությունը:

«Ռուսաստանյան շուկայում մանրածախ ներդրողներին հասանելի բարձր եկամտաբերությամբ դոլարային պարտատոսմերը շատ քիչ են: Այժմ ռուսաստանյան ներդրողների մեծ մասը կարող է գնել և վաճառել Յունիբանկի պարտատոմսերը Մոսկվայի բորսայում՝ մեկ պարտատոմսի անվանական արժեքը կազմում է ընդամենը 100 դոլար: Մենք շատ ուրախ ենք, որ Յունիբանկը, լինելով Հայաստանի առաջատար բանկերից մեկը, վստահել է մեզ իր պարտատոմսերի գնանշումը», - նշեց «Ջի Էքս Թու Ինվեստ» ընկերության գլխավոր տնօրեն  Իրակլի Կիրիյան:

Ֆիզիկական և իրավաբանական անձանց հետաքրքրությունն այս ներդրումայն գործիքի նկատմամբ պայմանավորված է նաև Յունիբանկի բարձր հեղինակությամբ: Հայաստանի յուրաքանչյուր երրորդ աշխատող քաղաքացին Յունիբանկի հաճախորդ է: Բանկը հանդիսանում է մանրածախ բանկային շուկայի առաջատարներից մեկը: POS-վարկերի քանակով 2019թ.-ի չորրորդ եռամսյակում Յունիբանկը ՀՀ բանկային համակարգում զբաղեցրել է առաջատար դիրք:

Յունիբանկն առաջինը Հայաստանում 2015թ.-ին անցկացրեց IPO և տեղաբաշխեց իր արժեթղթերը հայաստանյան բորսայում: Moody’s Investors Service միջազգային գործակալությունը Յունիբանկին շնորհել է B2 վարկանիշ, կանխատեսումը` կայուն: Յունիբանկի սպասարկման ցանցը ներառում է 51 մասնաճյուղ և 100-ից ավելի պրոմո  Հայաստանի տարբեր քաղաքներում: Բանկի գործունեության հիմնական ուղղություններն են՝ մանրածախ բիզնեսը, ՓՄՁ-ներին աջակցությունը և private banking-ը: Unibank Privé-ն արժանացել է SPEAR'S Russia Wealth Management Awards 2018  մրցանակի ԱՊՀ երկրներում private banking-ի ոլորտում լավագույն սպասարկման համար:

Մանրամասն տեղեկատվության համար այցելեք www.unibank.am 

Տպել
6117 դիտում

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը

Զինված անհայտ անձինք ներխուժել են Ձորաղբյուրի տներից մեկը, կրակելով վնասել «Լեքսուս»-ը և փորձել գողություն կատարել

Գիշերը Գյումրիում թանգարանային է եղել (լուսանկարներ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում

Հնդկաստանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունները