Բողոքարկվել է դիմակ չդնելու համար կազմված արձանագրությունների 0.06 տոկոսը, բավարարվել՝ դրանց միայն 6.5 տոկոսը

Փակ տարածքներում դիմակ պետք է դնել՝ կորոնավարակի տարածումը կանխարգելելու նպատակով. հայտարարել է պարետատունը՝ դիմակ չդնելու համար սահմանելով 10 հազար դրամ տուգանք: Հանրության մեջ, սակայն, հաճախ է հնչում կասկած, թե այդ տուգանքները չեն գանձվում, քանի որ հնարավոր է ոստիկանների կազմած այդ արձանագրությունները վիճարկել եւ շարունակել անարգել շրջել առանց դիմակների:

Սակայն, ինչպես «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ հաղորդեցին ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից, կազմված արձանագրությունների միայն մոտ 6.5 տոկոսն է չեղարկվել. տուգանքների ճնշող մեծամասնությունը վճարվել է կամ ենթակա է վճարման:

Հարցերին, թե քանի՞ արձանագրություն է կազմվել ինքնամեկուսացման կանոնների խախտման եւ դիմակ չդնելու վերաբերյալ, ոստիկանությունից պատասխանել են, որ ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար մինչ 2020 թվականի հուլիսի 8-ը կազմվել է 137 արձանագրություն, որոնցից 106-ով կայացվել է վարչական տուգանք նշանակելու մասին որոշում, իսկ դիմակ չդնելու համար կազմվել է 65.585 արձանագրություն, որոնցից 19.876-ով կայացվել են վարչական տուգանք նշանակելու մասին որոշումներ։ «ՀՀ ոստիկանության ծառայողի կողմից հակահամաճարակային կանոնների յուրաքանչյուր խախտման հայտնաբերման դեպքում կազմվում է իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, միաժամանակ ոստիկանության ծառայողները հորդորում են քաղաքացիներին պահպանել արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության կանոնները»,- նշված է պատասխանում։

Արձագանքելով այն հարցին, որ որոշ հասարակական կազմակերպություններ, ակտիվորեն տանելով դիմակ չդնելու քարոզ, հայտարարում են, որ իրենց օգնությամբ քաղաքացիները կարող են բողոքարկել ոստիկանության արձանագրությունները եւ խուսափել տուգանքներից՝ ՀՀ ոստիկանությունից հաղորդել են, որ Հայաստանում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ (24.03.2020 թ.-ից մինչեւ 06.08.2020 թ) վարչական իրավախախտման գործի վերաբերյալ որոշումների դեմ ներկայացվել է 1.137 բողոք, որոնցից 75-ը բավարարվել է, 832-ը՝ մերժվել, իսկ 230-ը գտնվում է ընթացքի մեջ։

Ինչպե՞ս է կազմվում արձանագրությունը, երբ մարդու մոտ չի լինում անձը հաստատող փաստաթուղթ. «Վարչական իրավախախտում կատարած անձի մոտ անձը հաստատող փաստաթղթի բացակայության դեպքում վերջինս ոստիկանության ծառայողի կողմից բերվում է ոստիկանության տարածքային ստորաբաժանում, պարզվում է իրավախախտում կատարած անձի ինքնությունը եւ կազմվում իրավախախտման վերաբերյալ արձանագրություն: Անձը հաստատող փաստաթուղթ չունենալու փաստով արձանագրվել է 1466 դեպք»,- հաղորդել են ոստիկանությունից: Հիշեցնենք, որ նման դեպքերում եւս 10 հազար դրամ տուգանք է նախատեսվում՝ անձը հաստատող փաստաթղթի բացակայության համար:

Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու համար մինչ հուլիսի 8-ը կայացված վարչական տուգանքներից վճարվել է 4 մլն 580 հազար դրամ։

Այն հարցին, թե ի՞նչ սանկցիա է կիրառվել տաքսու այն վարորդի նկատմամբ, որը, իմանալով իր՝ կորոնավարակակիր լինելու մասին, շարունակել է սպասարկել ուղեւորների, ոստիկանությունից հաղորդել են, որ նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 277․1․ հոդվածի հատկանիշներով. հոդվածով նախատեսվում է 200 հազար դրամ տուգանքից մինչեւ 3 տարվա ազատազրկում։

Իսկ ոստիկանին, որին լուսանկարել էին, թե ինչպես էր առանց դիմակ դնելու արձանագրություն կազմում քաղաքացու՝ դիմակ չդնելու փաստի առթիվ, ոչինչ չի սպառնում: «Ոստիկանի կողմից դիմակ չդնելու համար ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն կամ ուսումնասիրություն չի իրականացվել»,- պատասխանել են ոստիկանությունից:

Հիշեցնենք, որ դիմակ դրած չլինելու փաստով կազմված արձանագրությունները կարող են բողոքարկվել որոշումն ընդունած վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնին եւ նրա վերադաս վարչական մարմնին՝ ըստ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի: Վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթ իրականացնող մարմնի (տվյալ դեպքում՝ ոստիկանության) որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով վարչական կարգով բողոքարկվելուց և բողոքն ամբողջությամբ կամ մասնակի մերժվելուց հետո: 

Տպել
2571 դիտում

Կոտայքում հեղուկ գազալցակայանի գործունեություն է դադարեցվել

Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը կարևոր է․ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Էլիսո Բոլքվաձեին

Հայաստանում Իրանի դեսպանությունում սգո մատյան կբացվի

Ինչի հետևանքով է կործանվել Ռաիսիի ուղղաթիռը․ Բելառուսում Իրանի դեսպանը մանրամասներ է հայտնել

Հայաստանի հետ հարաբերությունները զարգանալու և ամրապնդվելու են․ ԱԺ է այցելել ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերը

Խաղաղության օրակարգը խթանելու համար կան լավ և բարենպաստ հնարավորություններ․ Ալիևը՝ Լատվիայի Սեյմի նախագահին

Կիրանցում բողոքի ակցիայի վայրից 14 հոգի է բերման ենթարկվել

Գալստանյանի հետ հանդիպելու օրակարգը բացառված է. Ռուստամ Բաքոյան

Անդառնալի կորստի այս ծանր պահին մաղթում եմ տոկունություն․ Գնել Սանոսյանը ցավակցական հեռագրեր է հղել Իրանի գործընկերներին

Միջազգային քրեական դատարանի դատախազը Նեթանյահուին և Գալանտին ձերբակալելու օրդեր է պահանջել

Կարևոր է, թե Հայաստանի Հանրապետության ինչ հայեցակարգ է դրվում ժողովրդագրության ռազմավարության հիմքում․ Նիկոլ Փաշինյան

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 19 հարց է ընդգրկված

Սուտ է, նման բան չկա, Կիրանցում սննդի խնդիր գոյություն չունի. Ղալումյան

Կիրանցում հավաքված Գալստանյանի աջակիցներից մի քանիսը բերման ենթարկվեցին

Վազգեն Գալստանյանի աջակիցները Կիրանցում թիրախավորել են Հանրայինի անձնակազմին

Ռուբինյանը Բունդեսթագի գործընկերներին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ն ու տարածաշրջանի անվտանգային իրավիճակը

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 20-ին

Իրանում չեղարկվել են բոլոր մշակութային միջոցառումները, փակվել կինոթատրոնները, սահմանափակվել հաղորդումները

Իրանի նախագահի պաշտոնակատարը 6 հատուկ կոմիտե է ստեղծել երկիրը ժամանակավորապես կառավարելու համար

Հայաստան է ժամանել Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղարը

Հավերժ կպահեմ Իրանի նախագահ Ռաիսիի հետ կապված ամենավառ հիշողությունները․ Պուտին

Սուրեն Պապիկյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարին

Անձրև, ամպրոպ, կարկուտ, քամու ուժգնացում. գարնանային մռայլ եղանակը կշարունակվի առաջիկա օրերին

Տավուշի մարզպետարանից հերքում են լուրերը, թե Կիրանցում մթերքի խնդիր կա

Իրանի հայ պատգամավորները ցավակցել են Ռաիսիի և ուղղաթիռի մյուս անդամների զոհվելու կապակցությամբ

Սյունիքում տեղակայված Իրանի հյուպատոսարանում իջեցվել է երկրի դրոշը. քաղաքացիները ծաղիկներ են խոնարհում

Կիսում ենք Իրանի եղբայրական ժողովրդի հետ ողբերգական այս ցավը. Սիմոնյանը՝ Մեջլիսի նախագահին

Այս ծանր պահին մեր համերաշխությունն ենք հայտնում Իրանի բարեկամ ժողովրդին․ ՀՀ ԱԽ քարտուղար

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ սահմանադրագետի պնդումները մոլորեցնող են. ԱՆ հակափաստարկները

Գալստանյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին, փորձում ճեղքել ոստիկանական շղթան

Այս ամենին լուռ հետևող եպիսկոպոսաց դասը, եկեղեցականները ամբողջությամբ կիսում են բաշիբոզուկ կլոունի քայլերը. Բաբաջանյան

Մեկնարկել է Կիրանցի նոր ճանապարհի շինարարությունը (տեսանյութ)

Գևորգ Պապոյանն աշխատանքային այցով կմեկնի Աբու Դաբի

Սքեմի տակ քողարկված Գալստանյանը երեսով է տալիս, որ ժամանակին իր աջը համբուրածները հիմա չեն կիսում քաղաքական հայացքները

Ես էլ ուրիշների նման քեզ չեմ ասում՝ «Կիրիլի վաստակ», միայն կասեմ՝ խաչդ հանի, դա քոնը չէ. Մեհրաբյանը՝ Գալստանյանին

48-ամյա տղամարդու սպանության վայրից «Օպել»-ով հեռացած անձանց հետապնդել են, կրակել մեքենային, նրանցից մեկին սպանել տեղում

Այս ծանր ժամին կիսում ենք Իրանի եղբայրական ժողովրդի կորստի վիշտը. ՀՀ նախագահ

Մարիխուանա, հաշիշ, կոկաին. ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների տեղափոխման մի քանի փոխկապակցված դեպք, 6 անձ ձերբակալվել է

Գյումրիում կասեցվել է սննդամթերքի արտադրամասի գործունեություն

Բարձրաստիճան պաշտոնյաների հաստատված այցերի մասին տրվում է պաշտոնական տեղեկություն. ԱԳՆ-ն՝ Ռայիսիի՝ ՀՀ այցի մասին