Ստեղծվել է քաղաքապետին կից նոր, 15 հոգանոց սոցիալական խորհուրդ. ովքեր են դրա կազմում եւ ինչ են անելու

Երեւանի քաղաքապետին կից այս տարի առաջին անգամ ձեւավորվել է «Սոցիալական աջակցության տրամադրման խորհուրդ»: Սա այն խորհրդատվական մարմինն է, որը պիտի աջակցի քաղաքապետին՝ որոշելու աջակցության ծրագրերն ու դրա տրամադրման ձեւը:

Այն ստեղծվել է սոցիալական ոլորտի բարեփոխումների շրջանակում, սոցիալական աջակցության տրամադրումն արդյունավետ իրականացնելու նպատակով: Նպատակն է նաեւ, որ ծրագրերի տրամադրումը մեկ անձի որոշման արդյունք չլինի՝ չնայած խորհրդի անդամներին իր որոշմամբ, 1 տարի ժամկետով, նշանակում է Երեւանի քաղաքապետը:

15 հոգուց բաղկացած խորհրդի կազմում 4-ը Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցներ են, 3-ը՝ ավագանու անդամներ, 2-ը՝ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, 3-ը՝ հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ, իսկ 3-ը` անհատ փորձագետներ: 

Խորհրդի նախագահն է Երեւանի քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանը: Կազմում են՝

Լուսինե Հովհաննիսյան՝ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների եւ սոցիալական պաշտպանության վարչության պետ

Տաթեւիկ Ավետիսյան՝ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների եւ սոցիալական պաշտպանության վարչության սոցիալական պաշտպանության բաժնի գլխավոր մասնագետ, սոցիալական աշխատող

Քրիստինե Ավետիսյան՝ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության գործառնական բաժնի պետ

Անի Խաչատրյան՝ Երեւան քաղաքի ավագանու «Լույս» խմբակցություն

Գայանե Վարդանյան՝ Երեւան քաղաքի ավագանու «Իմ քայլը» խմբակցություն

Միքայել Մանրիկյան՝ Երեւան քաղաքի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն

Ոսկան Ղազարյան՝ Վորլդ Վիժեն Հայաստան ՄԲԿ սոցիալական ծրագրերի համակարգող

Աննա Եղիազարյան՝ «Հայկական Կարմիր Խաչ» ընկերության գլխավոր քարտուղար

Աննա Գրիգորյան՝ «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ սոցիալական ծրագրերի զարգացման ղեկավար

Անահիտ Մելքումյան՝ «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի շահերի պաշտպան

Անահիտ Հայրապետյան՝ ՄԱԿ փախստականների գործակալության արտաքին կապերի պատասխանատու

Ռոզա Սոլոմոնյան՝ Մանկական զարգացան հիմնադրամ սոցիալական աշխատող

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների եւ սոցիալական պաշտպանության վարչության պետ, խորհրդի անդամ Լուսինե Հովհաննիսյանը «Հայկական ժամանակի հետ զրույցում հայտնեց, որ նորաստեղծ այս մարմինը զբաղվելու է միայն անհատական ծրագրերի եւ աջակցության տրամադրման գործընթացով: «ՏԻՄ օրենքով սեփական լիազորությունների շրջանակում կամավոր լիազորությունները սոցիալական պաշտպանության ոլորտում պետք է իրականացվի ավագանու հաստատած կարգով եւ համապատասխան չափորոշիչներով: Իսկ այդ կամավորի կարգի շրջանակում մենք նախաձեռնեցինք ստեղծել այս խորհուրդը, որպեսզի սոցիալական աջակցությունն ավելի հասցեական եւ ըստ կարիքի տրամադրվի»,- հայտնեց նա:

Հովհաննիսյանը նաեւ նշեց՝ խնդիր են դրել, որպեսզի վարչական շրջանի ղեկավարներն ինքնուրույն չորոշեն, թե ում եւ ինչ օգնություն են հատկացնելու.  «Ենթադրենք հաշմանդամություն ունեցող 10 անձի տալու են անկողնային պարագաներ եւ բլենդեր, բայց արդյո՞ք այդ մարդիկ առաջնայինը դրա կարիքն ունեն: Սոցիալական աշխատողները կլինեն տվյալ ընտանիքներում, կգնահատեն նրանց կարիքներն ու ըստ այդմ կներկայացնեն խորհրդի կազմին»:

Խորհրդի անդամը շեշտեց՝ իրենք տալու են միայն բազմամասնագիտական կարծիք, թե տվյալ ծրագիրը որքանով օգտակար կլինի տվյալ ընտանիքի համար, երկարաժամկե՞տ աջակցություն է պետք, թե՞ կարճաժամկետ եւ այլն:

«Նախկինում սոցիալական աջակցությունը շահառուի կարիքներից ելնելով չի եղել, թիրախը չի ընտրվել, ում ինչ ուզել, տվել են: Հիմա սոցիալական աջակցությունը պետք է շատ հիմնավոր լինի եւ լուծվեն առաջնային պահանջները: Բազմաթիվ ծրագրեր կարող ենք անել, որը կարող ենք իրագործել նաեւ հասարակական կազմակերպությունների հետ»,- ասաց Լուսինե Հովհաննիսյանը:

Վերջինիս դիտարկմամբ՝ կա նաեւ մեկ այլ կարեւոր կետ, այն է՝ ծրագրերի դեպքում, որոնց իրագործման համար 5 միլիոն դրամ է պահանջվում, գումարը կհատկացվի քաղաքապետի միանձնյա որոշումով, իսկ 5 մլն-ից ավելիի դեպքում հարցը կներկայացվի Երեւանի ավագանու հաստատմանը: Խորհրդի նիստերի գումարումը պայմանավորված է լինելու սոցիալական ծրագրերի քանակով, դրանք գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց առնվազն ամիսը երկու անգամ: Խորհրդի նիստերը կարող են գումարվել նաեւ արտահերթ կամ հեռավար կարգով:

Նկատենք, որ Երեւանի քաղաքապետին կից «Սոցիալական աջակցության տրամադրման խորհրդի» կազմում ընդգրկվելու վերաբերյալ հայտարարությունը քաղաքապետարանի պաշտոնական էջում տեղադրվել էր սույն թվականի օգոստոսի 3-ին: Դիմումների ընդունման վերջնաժամկետ էր սահմանվել մինչեւ օգոստոսի 21-ը, սակայն ավելի ուշ հայտարարվեց, որ երկարաձգվել էր մինչեւ օգոստոսի 28-ը: «Հայկական ժամանակին» հայտնեցին, որ երկարաձգման պատճառը խորհրդի կազմում թափուր տեղերի առկայությունն է եղել: Դիմողները քիչ են եղել:

Տպել
3162 դիտում

Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ․ տեղատարափ անձրևի հետևանքները Երևանի վարչական շրջաններում

Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)

Տներից մեկի բակում քաղաքացին ընկել է փոսն ու մահացել

Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի դիրքերի ուղղությամբ կրակ չի բացել․ ՊՆ-ն հերքել է շրջանառվող տեղեկությունները

Լուրերը, թե ադրբեջանական կողմից Տավուշի հատվածում կրակոցներ են հնչել, կեղծ են

«Հզոր ամպրոպային ամպ»․ Գագիկ Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ՌԴ-ն նույն խաղն է անում Հայաստանում, ինչ՝ ԼՂ-ում, սահմանազատմանը դեմ ուժերը հովանավորվում են 1 կենտրոնից․ Արամ Սարգսյան

Վիճաբանություն, ծեծկռտուք, կրակոց՝ Ամերիկյան համալսարանի մոտ․ հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակված գնդակ, կա վիրավոր

Հայտնի է Երևանում մեկնարկած ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակչի առաջին մասնակիցը

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Տավուշում ակցիա իրականացնողները չունեն աջակցություն, նրանց գործողությունները կդադարեն. Էդգար Առաքելյան

Գնել Սանոսյանը ծանոթացել է Մեծամոր-ՀԱԷԿ հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ 2106»-ն ու «ԿԻԱ»-ն․ տուժածները հոսպիտալացվել են

Քելբաջարում վթարի հետևանքով մեկ զինծառայող է մահացել․ կան տուժածներ

Բեռլինում այրվում է պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանը. ծխի թունավոր ամպ է տարածվում (տեսանյութ)

Սա ժողովրդավարություն չէ, այլանդակություն է, որը պետք է ամենակոշտ ձևով իշխանությունը կասեցնի. Ռուբեն Մեհրաբյան

Ծաղկահովիտ-Ալագյազ ճանապարհին մեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ջրային ոլորտի խնդիրներն ու դրանց լուծման քայլերը․ ինչ է հանձնարարել վարչապետը

Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն»

Ինչքան ուժ ունեն, այլանդակում են քաղաքական ընդդիմախոսությունը, սահմաններ կան, որոնք անցնել չի կարելի․ Սաֆարյան

Վաշինգտոնում արձանագրվել է՝ վերջին տարիներին Հայաստանն էական առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման ոլորտում

Եթե հարկ լինի՝ հրապարակավ կմեկնաբանենք․ ՌԴ-ն սպասում է ՀՀ ԱԺ պատասխանին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարության հետ կապված

Միրզոյանը Մալթայի ԱԳ նախարարին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Կոնվերս բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ

ՌԴ-ն կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխան իրավունքը. Զախարովան՝ ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դուրս գալու հավանականության հարցի մասին

Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում

«Երեքնուկ» կամրջի մոտ մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ և 2 վիրավոր

Հոգեբանական բռնություն էր․ Վարդապետյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կապված դեպքի մասին

Հանցանքի մոտիվը լրագրողական գործունեությունն է․ դատախազը՝ Լևոն Քոչարյանի օգնականի գործի մասին

Երևանում մեկնարկում է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը․ Արայիկ Հարությունյան (լուսանկար)

Ժամը 18:20-ին Տավուշի մարզի Կիրանց բնակավայրից 2500 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք․ ՊՆ

Արմեն Դանիելյանը ընտրվել է ԲԴԽ դատավոր անդամ

14–ամյա տղան գտել է ԼՂ-ից հանգուցյալ պապի բերած նռնակի պայթուցիչը և ցանկացել է հանել օղակը․ մանրամասներ պայթյունի դեպքից

Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն

44-օրյա պատերազմը ամենալուրջ և դաժան դասն էր ինձ համար, որից 3 գլխավոր հետևություն ենք արել․ ՀՀ գլխավոր դատախազ

Կարեն Ջալավյանը որպես վկա հարցաքննվում է Հակակոռուպցիոն դատարանում

Օվերչուկն ու Մուստաֆաևը վերահաստատել են ռուս-ադրբեջանական կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը

Կիևը նոր հարձակում է նախապատրաստում Ղրիմի կամրջի վրա․ ինչ է զգուշացրել Զախարովան Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին