Թրամփը պատրաստվում է մեծ ելույթի՝ բանավեճերից առաջ կոչ անելով Բայդենին թմրանյութերի թեստ հանձնել

Հանրապետականների պահվածքի պատճառով չպետք է անցկացվի համապետական նախընտրական բանավեճ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի եւ դեմոկրատների նախագահի թեկնածու Ջոզեֆ Բայդենի միջեւ: Այս կարծիքն այսօր հայտնել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին (դեմոկրատական Կալիֆոռնիայից) ՝ պատասխանելով լրագրողների հարցերին:

«Չեմ կարծում, որ Թրամփի եւ Բայդենի միջեւ  որեւէ բանավեճ պետք է լինի: Սա իմ մասնավոր կարծիքն է: Ես գիտեմ, որ Բայդենի նախընտրական շտաբը այլ կերպ է մտածում այս մասին», - ասել է Փելոսին, որն ԱՄՆ-ի կառավարության երրորդ ամենակարեւոր պաշտոնյան է: Նա հավելել է, որ գրեթե համոզված է՝ Թրամփը բանավեճի ժամանակ իրեն չի պահելու այնպես, ինչպես վայել է նախագահին, շարունակ վիրավորանքներ է հնչեցնելու եւ շեղելու է բոլորին բուն քաղաքական թեմաներից:

Ընդ որում, հենց ինքը Բայդենն էլ է հայտարարել, որ չի համբերում, թե երբ է ունենալու նախընտրական բանավեճ գործող նախագահի հետ: USA.one-ը հայտնում է, որ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, թե հատուկ չի պատրաստվում դեմոկրատների հետ սպասվող հեռուստաբանավեճերին: Ակնարկելով 77-ամյա Բայդենի տարիքը, Թրամփը քամահրանքով հայտարարել է, որ իր մրցակցի համար  հաջողություն կլինի արդեն այն, որ նա կարողանա երկար կանգնած մնալ բոլոր հեռուստաբանավեճերի ժամանակ: Թրամփը, թերեւս, հաշվի չի առել այն հանգամանքը, որ ինքն ընդամենը 3 տարով է զիջում Բայդենին (74 տարեկան է):

Հեռուստաբանավեճերի հետ կապված եւս մեկ աղմկոտ պատմություն կա: Washington Examiner –ը գրում է, որ Թրամփը կոչ է արել դեմոկրատականների նախագահի թեկնածու Բայդենին  բանավեճի հանդիպումից առաջ անցնել մարմնում թմրանյութերի առկայության թեստ՝ նշելով, որ եթե Բայդենը համաձայնի, ինքը պատրաստ է թեստ հանձնել նրա հետ միասին: ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է, թե ինքն անսպասելի առաջխաղացում է նկատել տարատեսակ հեռուստաեթերների ժամանակ ունեցած Բայդենի ելույթներում ու խոսքում: Ընդ որում, ակնարկելով իր մրցակցի կողմից խթանիչների  օգտագործման մասին, Թրամփը որեւէ կոնկրետ ապացույց չի ներկայացրել, թե ինչի հիման վրա է եկել այդ եզրահանգմանը: Թրամփի այս առաջարկին Բայդենն առայժմ որեւէ կերպ չի արձագանքել: Հայտնի է, որ ընտրություններից առաջ 2 թեկնածուների միջեւ նախատեսված է հեռուստաբանավեճերի 3 ռաունդ: Փրայմերիզների փուլում Ջոզեֆ Բայդենը հասցրել է մասնակցել 11 հեռուստաբանավեճի տարբեր գործիչների հետ: Ի դեպ, սա առաջին անգամը չէ, որ Դոնալդ Թրամփն առանց հիմքերի մեղադրանքներ է հնչեցնում Բայդենի հասցեին : Ավելի վաղ էլ նա բազմիցս է վերջինիս «խելագար, ցնդած Ջո» անվանել:

Հետաքրքրական է, որ Դեմոկրատների կողմից ԱՄՆ-ի նախագահի նախորդ տարիների թեկնածու Հիլարի Քլինթոնը խորհուրդ է տվել ընտրությունների օրը պարտվելու դեպքում չհամաձայնել հրապարակված արդյունքների հետ: Նա նշել է, որ ընտրությունների արդյունքներն ամփոփելիս հնարավոր է հայտարարեն Թրամփի հաղթանակի մասին՝ չնչին տոկոսների տարբերությամբ: «Ջո Բայդենը չպետք է ընդունի պարտությունը ոչ մի դեպքում, որովհետեւ կարծում եմ՝ այս գործը դեռ երկար է ձգձգվելու»,-ասել է նա:

Հիշեցնենք, Ջո Բայդենը վերջնականապես դարձավ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների թեկնածու ՝ առաջադրվելով Դեմոկրատական կուսակցության կողմից օգոստոսի 21-ին: Որպես փոխնախագահի պաշտոնի թեկնածու Բայդենն ընտրել է սենատոր Քամալ Հարրիսին:

Միացյալ նահանգների հանրապետական կուսակցությունն էլ օգոստոսի 24-ին պաշտոնապես  առաջադրեց Սպիտակ տան գործող ղեկավար Դոնալդ Թրամփին նախագահի թեկնածու՝ երկրորդ նախագահական ժամկետով: Փոխնախագահի պաշտոնի համար Թրամփն ընտրել է Մայք Փենսի թեկնածությունը, որն այժմ էլ զբաղեցնում է փոխնախագահի պաշտոնը:

Քամալ Հարրիսը, օրերս իսրայելական The Times of Israel-ին հայտնել է, որ նախագահ դառնալու դեպքում Բայդենը շարունակելու է պաշտպանել իսրայելացիների շահերը՝ չսահմանափակելով նաեւ ֆինանսական օժանդակությունը: Բացի այդ, նա կրկնել է Բայդենի՝ հանրապետականների համար անընդունելի  խոստումն այն մասին, որ ոչ միայն կվերադառնան Իրանի հետ «միջուկային գործարքին», այլեւ ավելի կամրապնդեն ու կբարելավեն դրա պայմանները: Միաժամանակ Բայդենն ու Հարրիսը մեղադրել են Թրամփին՝ գործարքից դուրս գալով սխալ որոշում կայացնելու մեջ:

Ի դեպ, Թրամփը պատրաստվում է ամերիկացիների համար նախընտրական մեծ ելույթին, որի ժամանակ հայտարարելու է, որ ամերիկյան ժողովուրդը երբեք այսքան միանշանակ կարծիք չի ունեցել ընտրություններին մասնակցող 2 կուսակցությունների մասին եւ երբեք այսքան վստահ չի եղել հանրապետականների գաղափարների իրագործման համար: Նախագահի ելույթի բովանդակությունը հաջողվել է ստանալ Politico պարբերականին: Նշվում է, որ ելույթում կոշտ քննադատության է ենթարկվելու դեմոկրատ թեկնածու Բայդենը: Թրամփն իր ելույթում ամենավերջին անգամ հաստատելու է Հանրապետական կուսակցության կողմից առաջադրվելու հանգամանքը:

Նշենք, որ Դոնալդ Թրամփի եւ Ջո Բայդենի առաջին հեռուստաբանավեճը տեղի է ունենալու սեպտեմբերի 29-ին՝ Քվիվլենդում, Օհայո նահանգում, երկրորդը տեղի է ունենալու հոկտեմբերի 15-ին Մայամիում, Ֆլորիդա նահանգում, իսկ երրորդը՝ հոկտեմբերի 22-ին Նեշվիլլեում՝ Թեննեսի նահանգում:

Ամերիկայի Միացյալ Նահանգների 59-րդ նախագահական ընտրությունները նշանակված են նոյեմբերի 3-ին:

Տպել
1671 դիտում

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը

Շարժման առաջնորդները կարող է հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավոր դարձել. Բաբկեն Թունյան

Պատկերացում կա՞, թե ինչ հարված է հասցվում Հայ եկեղեցուն. Բաբաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան