Իրանցին Էջմիածնում վաճառել է ուրիշին պատկանող ոչխարները, յուրացրել գումարը, ոչնչացրել ուրիշի գույքը. ՔԿ

Իրանի Իսլամական Հանրապետության 52-ամյա քաղաքացին Էջմիածնում   առանձնապես խոշոր չափերի խարդախություն եւ յուրացում է կատարել, ոչնչացրել ուրիշի գույքը, կատարել ապօրինություններ: Քննչական կոմիտեն հրապարակել է կատարվածի եւ բացահայտումների վերաբերյալ հաղորդագրություն, որը ներկայացնում ենք ստորեւ.

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննությամբ պարզվել են Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) 52-ամյա քաղաքացու կողմից ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, առանձնապես խոշոր չափերի խարդախություն և յուրացում կատարելու դեպքերի մի շարք հանգամանքներ:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ ԻԻՀ 52-ամյա քաղաքացին, բնակվելով Էջմիածին քաղաքում, 2018թ. օգոստոս ամսին Էջմիածին քաղաքի «Պետտնկարանի» տարածքում գտնվող և 67-ամյա բնակչին պատկանող այգու մոտ հանդիպել է նույն տարածքում, որպես բանվոր, աշխատող համաերկրացուն: Փոխադարձ լարված և թշնամական հարաբերություններից դրդված՝ ԻԻՀ 52-ամյա քաղաքացին կրակայրիչով դիտավորությամբ այրել է վերոնշյալ  տարածքում առկա չորացած խոտը, որի հետևանքով այրվել են 67-ամյա բնակչի այգու 40 հատ ծառերը՝ վերջինիս պատճառելով խոշոր չափի՝ 2.710.00 ՀՀ դրամ գույքային վնաս:

Բացի այդ, ԻԻՀ 52-ամյա քաղաքացին, խաբեության եղանակով հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 40-ամյա համաերկրացուն հայտնելով իրականությանը չհամապատասխանող կեղծ տեղեկություններ՝ Էջմիածին քաղաքում իրեն պատկանող հողատարածքը մշակելու, 55.000 ԱՄՆ դոլարով վարձակալության իրավունքով տրամադրելու վերաբերյալ, 2019թ. փետրվար ամսին վերջինիցս առձեռն ստացել է նշված գումարը, որը հափշտակել և ծախսել է իր կարիքների համար:

ԻԻՀ 52-ամյա քաղաքացին, նույն քաղաքում փոխադարձ համաձայնության գալով 54-ամյա մեկ այլ ԻԻՀ քաղաքացու հետ, հետագայում եկամուտը հավասար բաշխելու պայմանով, պարտավորվել է պահել Էջմիածին քաղաքի «խոզաբուծական» կոչվող տարածքում գտնվող վերջինիս պատկանող 304 գլուխ ոչխարները: Օգտագործելով 54-ամյա տղամարդու Հայաստանից բացակայելու առիթը՝ ԻԻՀ 52-ամյա քաղաքացին իրեն վստահված ոչխարները վաճառել է և դրա դիմաց ստացել 22.000 ԱՄՆ դոլար, որի մի մասը վերջինիս պահանջով վերադարձրել է, իսկ մնացածը պարտավորվել հետագայում վերադարձնել:

Բացի այդ, ԻԻՀ 52-ամյա քաղաքացին, 2019թ. մարտի 3-ին, խաբեության եղանակով ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, վստահություն ձեռք բերելով, առաջարկել է ԻԻՀ 49-ամյա քաղաքացուն ներդրում կատարել Էջմիածին քաղաքում իր կողմից մշակվող հողատարածքում: Առձեռն ստանալով 2000 ԱՄՆ դոլարը՝ խաբեությամբ հափշտակել է այն՝ 49-ամյա տղամարդուն պատճառելով խոշոր չափի գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ԻԻՀ 52-ամյա քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 178-րդ հոդվածի (խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետով, 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Տպել
1341 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ